Արդյո՞ք եկամուտների հայտարարագրի մեջ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկություն նվիրատվությունների տեսքով ստացվող անձնական փոխանցումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 01 2025
  • $
    398.74
  • RUBLE
    4.05
  • 416.60
WEATHER
0.09 oC

Արդյո՞ք եկամուտների հայտարարագրի մեջ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկություն նվիրատվությունների տեսքով ստացվող անձնական փոխանցումների մասին

12:50 22.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդյո՞ք եկամուտների հայտարարագրի մեջ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկություն նվիրատվությունների տեսքով ստացվող անձնական փոխանցումների մասին, թե՞ ոչ: Հարցի պարզաբանումը տվել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Այսպիսով, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հայտարարագրի լրացման ուղեցույցում վերջերս կատարված փոփոխությունների համաձայն, 2024 թվականի ընթացքում միանվագ ստացված 300.000 ՀՀ դրամը չգերազանցող նվիրատվություն համարվող անձնական փոխանցումները ենթակա չեն հայտարարագրման:

Իսկ միանվագ 300.000 ՀՀ դրամը գերազանցող, որպես նվիրատվություն ստացած եկամուտները ենթակա են հայտարարագրման, սակայն ոչ հարկման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարեկային ծառայությունում ընդունելությունը շարունակվում է

19:48 22.01.2025

Պարեկային ծառայությունում ընդունելությունը շարունակվում է

Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարված ընդունելության վերջնաժամկետը փետրվարի 17-ն է։ Ընդունելության համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության 18-ից 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2025 թվականի մարտի 31-ից մայիսի 16-ը ներառյալ: Ուսման […] ...

Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները

19:42 22.01.2025

Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները: Հայաստանում են Էստոնիայի Ռիիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի երրորդ փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի առաջին փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը […] ...

Ռոնալդուի դուբլը նպաստել է «Ալ Նասրի» հաղթանակին

19:34 22.01.2025

Ռոնալդուի դուբլը նպաստել է «Ալ Նասրի» հաղթանակին

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 16-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը դուբլ է գրանցել։ 39-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում գոլերի քանակը հասցրել է 13-ի ու դարձել Պրո լիգայի գլխավոր ռմբարկուների միանձնյա առաջատար։ «Ալ Նասրը» 32 միավորով […] ...

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը հյուրընկալվել է Շրջակա միջավայրի նախարարությունում

19:24 22.01.2025

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը հյուրընկալվել է Շրջակա միջավայրի նախարարությունում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի իրականացման աջակցության և մոնիտորինգի հարցերով առաջին առաքելության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Արմեն Եսոյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը։ […] ...

Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին

19:17 22.01.2025

Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանում տրանսպորտի սակագնի փոփոխությանն ու հանրության շրջանում առաջացած դժգոհություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմայի մասին խոսել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին: «Երևանում այլևս չկա այն, ինչ մենք դեռևս 2017 թվականից անվանել ենք «հուսահատության գազելներ»: Եվ ասել ենք, որ դրանք չեն լինելու: Հիմա չկան «հուսահատության գազելները»: Եվ արձանագրենք, որ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն այդ […] ...

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 4 տարով կնախագահի Արայիկ Հարությունյանը

19:12 22.01.2025

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 4 տարով կնախագահի Արայիկ Հարությունյանը

Այսօր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել միակ թեկնածուն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 4 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ ֆեդերացիան 2016թ.-ից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, ով մի քանի օր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու: Իսկ ի՞նչ ռազմավարությամբ է Արայիկ Հարությունյանը ստանձնելու ֆեդերացիայի նախագահությունը: Մանրամասները՝ […] ...

BACK_TO_TOP