11:30 22.01.2025
Հայաստանը կանգնած է բարդ ու լուրջ մարտահրավերների առջև, որոնք վտանգում են նրա անվտանգությունը, ինքնիշխանությունն ու ժողովրդավարական արժեքները։ Այս պայմաններում Եվրոպան պարտավոր է գործել՝ աջակցելով Հայաստանի ժողովրդին այս կարևոր պահին՝ ամրապնդելով նրա կապերը Եվրոպայի հետ և պաշտպանելով նրա իրավունքներն ու անվտանգությունը։
Այս մասին Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում նշել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե Բելյամին։
-Պարոն Բելյամի, Ալիևի վերջին հայտարարությունները, որոնք ուղղակիորեն թիրախավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքում գործող ԵՄ դիտորդական առաքելության անդամներին, ըստ էության, սպառնալիք են՝ ուղղված ԵՄ անդամ յուրաքանչյուր երկրի։ Եվրոպական հանձնաժողովի արձագանքն այս հասցեավորված սպառնալիքներին եղավ կողմերին բարի կամքով բանակցելու ու սուր հռետորաբանությունից խուսափելու կոչը։ Ինչո՞ւ ԵՄ-ն ի զորու չէ անգամ իրեն հասցեագրված սպառնալիքներին ըստ արժանվույն պատասխանել։
-Ցավոք, Եվրոպական հանձնաժողովը երկար ժամանակ է, ինչ չի ցանկանում անհրաժեշտ վճռականությամբ արձագանքել Ադրբեջանի վարքագծին։ Իսկ Եվրոպական խորհրդարանը, հակառակը, շատ ավելի հստակ ու վճռական է եղել՝ այդ թվում COP 29-ի մեկնարկից ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ ընդունելով մի բանաձև, որը մեծամասնության կողմից հաստատվել էր և դատապարտում էր այդ սպառնալիքները։ Մենք պահանջում ենք արագ և պարզ պատասխան քայլեր, հատկապես Ադրբեջանի դիվանագիտության նկատմամբ։
Հավանաբար, հիշում եք, որ նույն համատեքստում Բրյուսելում Ադրբեջանի դեսպանը ուղղակիորեն սպառնացել էր խորհրդարանի այն պատգամավորներին, որոնք այցելել էին սահման՝ դիտարկելու Հայաստանի Հանրապետության տարածքում գործող եվրոպական առաքելության գործունեությունը։ Դրա համար նրանք արժանացան դեսպանի կողմից հրապարակված դիպուկահարի նկարի, որը ենթադրվում է, թե պետք է ներկայացներ իր երկիրը եվրոպական հաստատություններում՝ ցույց տալով, որ սա այն է, ինչին կարող են ենթարկվել բոլոր այն պատգամավորները, որոնք կրկին կմասնակցեն նման առաքելություններին։
Արդյոք ակնհա՞յտ չէ այսօրվա Ադրբեջանի և հատկապես պարոն Ալիևի հռետորաբանությունը, որն, ի դեպ, մեզ չի վախեցնում։ Մեզ համար վճռորոշ հարցն այժմ այն է, որ Եվրոպական հանձնաժողովը վերջապես գործի։ Եվ առաջին պատճառը, թե ինչու է Հանձնաժողովի վարքագիծն այդքան պասիվ, միգուցե, Բաքվի ռեժիմի հետ ստորագրված սկանդալային գազային պայմանագրի չեղարկումից խուսափելն է։ Եթե Հանձնաժողովն այսքան լուռ է, ապա դա, հավանաբար, այն պատճառով է, որ վախենում է շատ հստակ արձագանքելուց, քանի որ իրեն կախված է զգում այդ գազային պայմանագրից, ինչը բացարձակ պատրանք է։
Ադրբեջանն ավելի շատ է կախված Եվրոպայից, քան Եվրոպան Ադրբեջանից։
-Արդյոք Խորհրդարանի և Հանձնաժողովի միջև առկա այս բաժանումը հիմնականում պայմանավորվա՞ծ է էներգետիկ կարիքներով։ Քանի որ Ձեր նշած բանաձևը ոչ առաջինն է և ոչ էլ վերջինը։ Վերջին շրջանում եղել է առնվազն մեկ տասնյակ հստակ բանաձև՝ դատապարտող և գործելու կոչ անող։ Ինչպե՞ս եք բացատրում, որ խորհրդարանի պահանջները Հանձնաժողովի կողմից կյանքի չեն կոչվում։
-Ցավոք, հատկապես այս հարցում մենք ակնհայտորեն կանգնած ենք մեծ խնդիրների առջև, որոնք, օրինակ, չեն առաջանում, երբ խոսքը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը դատապարտելու մասին է։ Այդ դեպքում, կարծում եմ, որ Հանձնաժողովը գործում է խորհրդարանի հետ համահունչ՝ պատժամիջոցներ կիրառելու հարցում։
Ինչո՞ւ ենք թույլ տալիս պարոն Ալիևին կիրառել բռնություն՝ իր շահերը հայ ժողովրդի դեմ առաջ տանելու համար այն դեպքում, երբ շատ արդարացիորեն դա մերժում ենք պարոն Պուտինի և ուկրաինական ժողովրդի պարագայում։
Կարծում եմ, որ Հանձնաժողովը վերջապես պետք է հասկանա, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից այստեղ նույն հարցն է՝ միջազգային իրավունքի պահպանումը և Եվրոպայի վստահելիությունը, երբ նա պետք է աջակցի հարձակման ենթարկված ժողովրդավարություններին։
Կարծում եմ՝ Հայաստանը նույնպես հարձակման է ենթարկվում այսօր, քանի որ այն ժողովրդավարություն է և կապված է Եվրոպական միության հետ իր ընդհանուր քաղաքակրթական ժառանգությամբ։ Սա ոչ միայն վստահելիության, այլ նաև անվտանգության խնդիր է Եվրոպայի համար։
-Դուք Եվրոպական խորհրդարանի ամենամեծ խմբակցության փոխնախագահն եք։ Այս հարցը ձեր խմբակցության օրակարգում տեղ գտե՞լ է արդյոք։ Եթե այո, ապա ի՞նչ գործնական միջոցներ եք Դուք առաջարկում ձեռնարկվել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար։
-Պետք է որոշակի հետհայացքով մոտենանք հարցին։ Գուցե, Հանձնաժողովի անգործությունը հուսահատեցնող է, բայց ես հավատում եմ, որ եթե շարունակենք աշխատել, ի վերջո կհասնենք փոփոխությունների, ինչպես արդեն փոփոխություններ տեսանք Եվրոպական խորհրդարանում։ 2020 թվականին, երբ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, խորհրդարանում շատ քիչ մարդ էր մտահոգվում Հայաստանի իրավիճակով։ Մենք իսկապես մի քանիսով էինք, իսկ Ադրբեջանը շատ լավ կազմակերպված և հզոր լոբբինգ ուներ։ Հիշում եմ այն մարդկանց հեգնանքը, որոնք այդ ժամանակ պաշտպանում էին Ադրբեջանի տեսակետը։ Այսօր մեր աշխատանքի շնորհիվ և մեր հայ ընկերների շնորհիվ, որոնք այդ տարիներին տոկուն գտնվեցին, ինչպես նաև, կարծում եմ, մեր ամենօրյա ներգրավվածության շնորհիվ, իրավիճակը փոխվել է։ Այժմ փոքրամասնություն են նրանք, որոնք դեռ համարձակվում են աջակցել Ադրբեջանին, և դա էլ մեծ դժվարությամբ՝ առանց հպարտանալու, որովհետև նրանք հասկանում են, որ այս ճակատամարտն արդեն կորցրել են։
10:25 22.01.2025
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման․ պարզաբանում17:37 22.01.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչինՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության դերակատարությունը Հայաստանում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՊԳԿ միջև ընթացիկ համագործակցությանը և վերջինիս ընդլայնման հարցերին: Խուդաթյանը հատուկ ընդգծել է «Տեղական […] ...
17:31 22.01.2025
Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը բյուջեում լրացուցիչ եկամուտներ չի նախատեսում. վարչապետՀամընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը պետական բյուջեում լրացուցիչ եկամուտներ չի նախատեսում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին։ «Մեր բյուջեում համընդհանուր հայտարարագրման համակարգից եկամուտ նախատեսված չէ։ Զրո է եկամուտը։ Մենք եկամտային տող չունենք, որ հայտարարագրման արդյունքում մեր բյուջեն կստանա, օրինակ, 100 դրամ եկամուտ։ Այդպիսի […] ...
17:25 22.01.2025
Առաջարկվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը՝ Ֆինանսների նախարարությանըՆախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ հունվարի […] ...
17:20 22.01.2025
Լևանդովսկին գերազանցել է Մեսսիին և հավասարվել Ռոնալդուին«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրի խաղում դուբլ էր գրանցել՝ երկու անգամ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Այսպիսով, Լևանդովսկին Չեմպիոնների լիգայում 11-մետրանոցից խփած գոլերի թիվը հասցրել է 19-ի։ Այս ցուցանիշով նա գերազանցել է Լիոնել Մեսսիին (18 գոլ) և հավասարվել ակումբային ֆուտբոլի գլխավոր եվրագավաթում 11 մետրանոցի նշակետից ամենաշատ գոլ խփած Կրիշտիանու Ռոնալդուին […] ...
17:16 22.01.2025
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետՀունվարի 19-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի հետ։ Հանդիպմանը երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունը և պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի քայլերի վերաբերյալ, ինչպես նաև Ռումինիայում ընթացող քաղաքական գործընթացների շուրջ։ ...
17:12 22.01.2025
Ազատազրկված անձինք այսուհետ կարող են սովորել նոր արհեստ «Սևան» ՔԿՀ-ումԿրթական պայմանների բարելավման և կրկնահանցագործության կանխարգելման նպատակով «Սևան» քրեակատարողական հիմնարկում գործարկվել է կահույքագործության նոր վերանորոգված ու սարքավորումներով հագեցած ուսումնական լսարան։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...