Բարձր է գնահատվել ՀՀ-ի և Ղազախստանի արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների համատեքստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 01 2025
  • $
    398.74
  • RUBLE
    4.05
  • 416.60
WEATHER
+5.09 oC

Բարձր է գնահատվել ՀՀ-ի և Ղազախստանի արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների համատեքստում

11:12 22.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ի և ՂՀ-ի միջև փոխգործակցության մակարդակը, մասնավորապես՝ երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների համատեքստում: Կողմերը քննարկել են վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները, անդրադարձ է եղել արդարադատության ոլորտի թվայնացմանը՝ որպես ոլորտային բարեփոխումների առաջնահերթ ուղղություն:

Դեսպանը մատնանշել է Ղազախստանի համար Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու կարևորությունը՝ նախարարին փոխանցելով այս ուղղությամբ Ղազախստանի բարեփոխումների առաջնահերթությունների օրակարգը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են կոնկրետ օրակարգային հարցերի շուրջ խորացնել համագործակցությունն ու նախանշել առաջիկա անելիքները, ինչը նոր լիցք կհաղորդի արդարադատության ոլորտում համագործակցությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես հոգեբանական խնդիրներ ունեի «Ռեալում»․ Մբապե

17:48 22.01.2025

Ես հոգեբանական խնդիրներ ունեի «Ռեալում»․ Մբապե

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն «Զալցբուրգի» դեմ Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրի խաղից առաջ խոսել է մադրիդյան թիմում իր ադապտացիայի մասին: ««Ռեալում» խաղալու առաջին շաբաթների ընթացքում ես հոգեբանական լուրջ խնդիրներ ունեի: Անդադար մտածում էի՝ ինչպես խաղալ, որ դիրքում, ինչպես տեղաշարժվել: Իսկ երբ շատ ես մտածում, լավ չես խաղում: Քննադատությունը նորմալ է, հատկապես պարտություններից հետո: Այն մեզ ավելի […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Գազայի հատվածի հարավում

17:43 22.01.2025

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Գազայի հատվածի հարավում

Իսրայելցի զինվորականները կրակ են բացել Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում, չնայած գործող հրադադարին, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ չորսը, հայտնում է Safa գործակալությունը՝ հղում անելով տեղի թղթակցին։ «Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի կենտրոնական հատվածում իսրայելական բանակի կրակոցներից սպանվել է մեկ հոգի, չորսը՝ վիրավորվել», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ մահացածը […] ...

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին

17:37 22.01.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության դերակատարությունը Հայաստանում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՊԳԿ միջև ընթացիկ համագործակցությանը և վերջինիս ընդլայնման հարցերին: Խուդաթյանը հատուկ ընդգծել […] ...

Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը բյուջեում լրացուցիչ եկամուտներ չի նախատեսում. վարչապետ

17:31 22.01.2025

Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը բյուջեում լրացուցիչ եկամուտներ չի նախատեսում. վարչապետ

Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը պետական բյուջեում լրացուցիչ եկամուտներ չի նախատեսում։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին։ «Մեր բյուջեում համընդհանուր հայտարարագրման համակարգից եկամուտ նախատեսված չէ։ Զրո է եկամուտը։ Մենք եկամտային տող չունենք, որ հայտարարագրման արդյունքում մեր բյուջեն կստանա, օրինակ, 100 դրամ եկամուտ։ Այդպիսի […] ...

Առաջարկվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը՝ Ֆինանսների նախարարությանը

17:25 22.01.2025

Առաջարկվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը՝ Ֆինանսների նախարարությանը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ հունվարի […] ...

Լևանդովսկին գերազանցել է Մեսսիին և հավասարվել Ռոնալդուին

17:20 22.01.2025

Լևանդովսկին գերազանցել է Մեսսիին և հավասարվել Ռոնալդուին

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրի խաղում դուբլ էր գրանցել՝ երկու անգամ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Այսպիսով, Լևանդովսկին Չեմպիոնների լիգայում 11-մետրանոցից խփած գոլերի թիվը հասցրել է 19-ի։ Այս ցուցանիշով նա գերազանցել է Լիոնել Մեսսիին (18 գոլ) և հավասարվել ակումբային ֆուտբոլի գլխավոր եվրագավաթում 11 մետրանոցի նշակետից ամենաշատ գոլ խփած Կրիշտիանու Ռոնալդուին […] ...

BACK_TO_TOP