11:38 22.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 21-22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 40, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության` 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, խուլիգանության, կեղծ փաստաթղթի և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնավնասման և անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու՝ 2-ական, սպանության փորձի, ավազակության, պետական ունեցվածքի գողության, ավտոմեքենայի գողության, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցի մաքսանենգության, փաստաթուղթ հափշտակելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կեղծելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու և կանխամտածված սնանկության՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 2 մարդ զոհվել է, 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
10:25 22.01.2025
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման․ պարզաբանում16:45 22.01.2025
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արսեն ԹորոսյանըԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հունվարի 22-ի նիստում հայտնել է, որ կայացած քվեարկության արդյունքում 64 կողմ ձայնով Արսեն Թորոսյանն ընտրվել է: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը: ...
16:40 22.01.2025
Ճապոնիայի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են համագործակցության կարևորությունըՃապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան և ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերահաստատել են համագործակցության կարևորությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում գործընկերների հետ, ներառյալ Ավստրալիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան և Ֆիլիպինները: Այս մասին Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ում կայացած հանդիպման արդյունքներով։ «Նախարարները պայմանավորվել են, որ կզարգացնեն համագործակցությունը՝ ամրապնդելու Ճապոնիա-ԱՄՆ դաշինքի զսպման և արձագանքման կարողությունները»,- ասվում […] ...
16:34 22.01.2025
Գրեթե 700 միլիոն մարդ դիտել է Թրամփի երդմնակալության արարողությունը X-ումX-ում ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության դիտումների թիվը կազմել է գրեթե 700 միլիոն, հայտնել է հարթակի սեփականատեր Իլոն Մասկը։ «Գրեթե 5 միլիարդ տեքստային արձագանքներ, տեսանյութերի դիտումները մոտենում են 700 միլիոնին», – գրել է միլիարդատերը X-ում՝ վերահրապարակելով հարթակի գործադիր տնօրեն Լինդա Յակկարինոյի գրառումը: Նա հայտնել է, որ երդմնակալությունը դիտել է 673 միլիոն օգտատեր։ Ըստ […] ...
16:29 22.01.2025
ՀՀ վարչապետը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումինՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։«Վարչապետն այսօր մասնակցում է Ազգայի ժողովի հարցուպատասխանին, Դավոս կատարվելիք այցը նախատեսված է հունվարի 23-ին»,-նշեց Բաղդասարյանը։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ երկրների ղեկավարների միջև տնտեսական ֆորումի շրջանակներում հնարավոր հանդիպումներին և այցի մասին […] ...
16:27 22.01.2025
ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը եւ Ալեն Սիմոնյանն առաջարկում են փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում եւ ՀՀ օրհներգի տեքստը վերադասավորել անյպես, որ ավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով: Հիմնական զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով օրինագծի նպատակը ՀՀ խորհրդանիշներից […] ...
16:23 22.01.2025
Երևանի որոշ թաղամասերում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 15-21-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ հունվարի15-ին, 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին, Նոր Նորքում՝ հունվարի 19-ին, 20-ին և 21-ին, Արաբկիրում և Շենգավիթում՝ չեն գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ ...