21:45 21.01.2025
Կառավարությունը բազմիցս մշակել է երիտասարդության քաղաքականությանն առնչվող ոլորտային ռազմավարություններ, առաջադրել ծրագրեր, սակայն մինչ օրս առկա չէ ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները սահմանող եւ այդ քաղաքականության իրականացման համար իրավական հստակեցումներ ապահովող օրենք: Կառավարության հեղինակած «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը միտված է լրացնելու այդ բացը. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
««Օրենքում երիտասարդական պետական քաղաքականությունը սահմանվում է որպես Կառավարության կողմից ընդունված ծրագրերի եւ միջոցառումների համակարգ` միտված երիտասարդների կարողությունների բացահայտմանը, զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների եւ նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը եւ այդ լուծումների շուրջ հանրային խոսույթի ձեւավորմանը, ինչպես նաեւ քաղաքական, սոցիալտնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը»,- ընդգծել է զեկուցողը:
Նշվել է, որ երիտասարդական քաղաքականությունն ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ եւ մրցունակ երիտասարդի ձեւավորմանը:
Նախաձեռնությամբ հստակեցվում են երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, սահմանվում է երիտասարդի տարիքը` 13-35, որին ուղղված է երիտասարդական քաղաքականությունը: Ամրագրվում են երիտասադրության ոլորտի հիմնական դերակատարները, նրանց գործառույթները, լիազորություններն ու պարտավորությունները: Սահմանվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները:
Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրմանը, երիտասարդների համար նոր ծրագրերի առաջադրմանը, օրենքի ընդունումից հետո ՏԻՄ-երի դերակատարությանը:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորի խոսքով նախաձեռնությունը մանրամասն քննարկվել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
«Հայաստան» խմբակցության անունից ելույթում պատգամավոր Լիլիթ Գալստյանը բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ իր մտահոգություններն ու դիտարկումները: Նա նշել է, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքում առկա չէ որեւէ կարգավորում պետության կողմից երիտասարդական կենտրոն հիմնելու վերաբերյալ, սահմանված չեն մի շարք հասկացություններ, այդ թվում` ի՞նչ է երիտասարդության բաղադրիչը եւ դրա վերաբերյալ փորձագիտական վերլուծությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձանագրել է` «Առաջին անգամ ՀՀ-ում մենք ընդունելու ենք «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք, որն իր հերթին պետք է ունենա մշակված գործողությունների պլան ապագայում, ծրագիր, ուղղություններ, սակայն ամենակարեւորը` քաղաքական ուղերձն ու հայեցակարգն է եւ քայլերի հաջորդականությունը»: Հայկ Կոնջորյանի խոսքով երիտասարդության քաղաքականության շրջանակում անհրաժեշտ է Հայաստանում այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ կդրսեւորվի երիտասարդների տաղանդը:
«Երիտասարդական քաղաքականության մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունվարի 21-ի ԱԺ նիստում»,-ասված է հաղորդագրության մեջ:
08:50 22.01.2025
ՃՏՊ Ուշիի ոլորաններում. կան զոհեր և տուժածներՀունվարի 21-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում բեռնատարը կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման […] ...
08:38 22.01.2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Տաթև-Լծեն, Գորայք-«Զանգեր» և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ ...
08:33 22.01.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
22:10 21.01.2025
Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և երկրների հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալը։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք, բնականաբար, քննարկել ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և մեր երկու երկրների հարաբերությունները […] ...
22:05 21.01.2025
Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը վերանվանելու մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանվելու է Ամերիկյան ծոց, իսկ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Դենալիը՝ ՄաքՔինլի լեռ: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ ներքին գործերի նախարարության ղեկավարը, որը տնօրինում է երկրի բնական պաշարները, 30 օրվա ընթացքում պետք է լուծի անվանափոխության հետ կապված բոլոր հարցերը։ Այնուհետև, […] ...