21:30 21.01.2025
Առաջարկվում է արտաքին հետախուզության ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու լիազորություն: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
««Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ հունվարի 21-ի նիստի ընթացում ներկայացրել է Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը` նշելով, որ օրինագծով առաջարկվում է սահմանել, որ ծառայության գործունեության բնագավառում գաղտնիության ռեժիմի պահպանման, հնարավոր խախտումների բացահայտման կանխման նպատակով միջգերատեսչական հսկողություն կարող է իրականացվել Արտաքին հետախուզության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում եւ ծավալներով:
Քրիստիննե Գրիգորյանը, ներկայացնելով վերոնշյալ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով ստեղծվել է Արտաքին հետախուզության ծառայությունը, որն իր գործունեության բնույթով պայմանավորված եւս առնչվելու է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին: Ըստ նրա` ծառայությունն իր գործունեության առանձնահատկություններով պայմանավորված ոչ միայն առնչվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին, այլ նաեւ իր իրավասության սահմաններում պետք է իրականացնի նման տեղեկությունների պահպանություն եւ պաշտպանություն: Սակայն, ըստ Քրիստիննե Գրիգորյանի, գործող օրենքով պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու լիազորություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ օրենքի 21-րդ եւ 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու եւ մի շարք այլ լիազորություններ ունի բացառապես լիազոր մարմինը` Ազգային անվտանգության ծառայությունը: Մինչդեռ` իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելու եւ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ծառայությանը հնարավորություն տալ օրենքով սահմանված որոշակի գործառույթներ իրականացնել անձամբ` առանց լիազոր մարմնի միջնորդավորվածության եւ վերահսկողության:
Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ օրենքի նախագիծը կոչված է համալրելու Արտաքին հետախուզության ծառայության գործառույթների բնականոն իրականացման հնարավորությունը` պետական գաղտնիքին առնչվող ռեժիմի շրջանակում: Նրա խոսքով նախագիծը երկար կառուցողական աշխատանքի արդյունք է»,-ասված է հաղորդագրության մեջ:
08:50 22.01.2025
ՃՏՊ Ուշիի ոլորաններում. կան զոհեր և տուժածներՀունվարի 21-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում բեռնատարը կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման […] ...
08:38 22.01.2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Տաթև-Լծեն, Գորայք-«Զանգեր» և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ ...
08:33 22.01.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
22:10 21.01.2025
Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և երկրների հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալը։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք, բնականաբար, քննարկել ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և մեր երկու երկրների հարաբերությունները […] ...
22:05 21.01.2025
Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը վերանվանելու մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանվելու է Ամերիկյան ծոց, իսկ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Դենալիը՝ ՄաքՔինլի լեռ: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ ներքին գործերի նախարարության ղեկավարը, որը տնօրինում է երկրի բնական պաշարները, 30 օրվա ընթացքում պետք է լուծի անվանափոխության հետ կապված բոլոր հարցերը։ Այնուհետև, […] ...