ՄԺԱԴ-ի կանոնադրությանը միանալը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել մեր մշակույթի հանրահռչակման ու մշակութային ժառանգության պաշտպանության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 01 2025
  • $
    398.84
  • RUBLE
    4.00
  • 412.80
WEATHER
--8.91 oC

ՄԺԱԴ-ի կանոնադրությանը միանալը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել մեր մշակույթի հանրահռչակման ու մշակութային ժառանգության պաշտպանության համար

21:14 21.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մշակութային ժառանգության ասիական դաշինքը (ՄԺԱԴ) չինական նախաձեռնություն է, վերաբերում է ասիական տարածաշրջանի երկրներին: Այն ստեղծվել է 2021 թվականին, 10 պետությունների շարքում մեր երկիրը եւս կառույցի հիմնադիր անդամ է: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«ՄԺԱԴ-ը կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի եւ շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցության մեխանիզմ է, որն ուղղված է Մշակութային ժառանգության պահպանության ասիական նախաձեռնության իրականացմանը: Նպատակն է զարգացնել մշակութային ժառանգության պահպանության եւ օգտագործման կարողություններն ու համակարգել մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանությունն ամբողջ Ասիայում:

ԱԺ պատգամավորները հունվարի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել են ««Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլի 25-ին, ներկա պահին այն ընդունել են 14 երկիր, բայց այդ գործընթացը շարունակական է: Կանոնադրության վավերացման դեպքում Հայաստանը որեւէ ֆինանսական կամ գույքային պարտավորություններ չի ստանձնում: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Փոխնախարարի գնահատմամբ նախաձեռնության ընդունումը լրացուցիչ հնարավորություն է մեր մշակույթի հանրահռչակման, մշակութային ժառանգության պաշտպանության եւ մշակույթի ռազմավարությամբ ու պետական ռազմավարական այլ փաստաթղթերով ամրագրված այլ նպատակները միջազգայնորեն առաջադրելու առումով:

Հարակից զեկույցում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը կարեւորել է այն փաստը, որ դաշինքի համար խորհրդատվական մարմին է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Նա անդրադարձել է նաեւ կառույցի գիտական խորհրդի առաջիկա գործունեության արդյունավետությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Ուշիի ոլորաններում. կան զոհեր և տուժածներ

08:50 22.01.2025

ՃՏՊ Ուշիի ոլորաններում. կան զոհեր և տուժածներ

Հունվարի 21-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում բեռնատարը կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:38 22.01.2025

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Տաթև-Լծեն, Գորայք-«Զանգեր» և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:33 22.01.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

22:10 21.01.2025

Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և երկրների հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալը։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք, բնականաբար, քննարկել ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և մեր երկու երկրների հարաբերությունները […] ...

Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը վերանվանելու մասին

22:05 21.01.2025

Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը վերանվանելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանվելու է Ամերիկյան ծոց, իսկ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Դենալիը՝ ՄաքՔինլի լեռ: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ ներքին գործերի նախարարության ղեկավարը, որը տնօրինում է երկրի բնական պաշարները, 30 օրվա ընթացքում պետք է լուծի անվանափոխության հետ կապված բոլոր հարցերը։ Այնուհետև, […] ...

SHANTNEWS

22:00 21.01.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP