18:35 21.01.2025
Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը նշել է.
«Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի,
Հարգելի՛ գործընկերներ,
Շատ ուրախ եմ մեր հանդիպման համար։ Կարծում եմ, իմ այցը բավականին արդիական է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի լույսի ներքո։ Վերջին անգամ մենք նման ձևաչափով հանդիպել ենք 2023 թվականի հուլիսին, և կարծում եմ, որ այս այցը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգերի մի շարք արդիական հարցերի շուրջ հանգամանալից կարծիքների փոխանակում անցկացնելու համար։
Հարգելի՛ գործընկերներ, առանձնազրույցի ժամանակ մենք Սերգեյ Վիկտորի հետ արդեն հակիրճ անդրադարձել ենք մի քանի հարցերի, և այժմ կարող ենք շարունակել կարծիքների փոխանակումը պատվիրակությունների մասնակցությամբ։
Ցանկանում եմ նշել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը մեր երկկողմ հարաբերություններին և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի քննարկմանն ուղղված արդյունավետ քաղաքական երկխոսության շարունակման հարցում։
Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին, և մենք հուսով ենք, որ այսուհետ ևս ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, որոնք, ցավոք, տեսել ենք վերջին ժամանակներս, վերջին օրերին։ Եվ հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը։
Երկկողմ հարաբերություններում ևս մեկ կարևոր ցուցիչ է, իհարկե, միջազգային հարթակներում համագործակցությունը։ Մենք միշտ փորձում ենք ըմբռնումով մոտենալ Ռուսաստանի Դաշնության շահերին։ Կա ցանկություն և ըմբռնում, որ ռուսական կողմը նույնպես միջազգային հարթակներում որոշակիորեն հաշվի կառնի Հայաստանի Հանրապետության շահերը։ Միջազգային հարթակներում համագործակցությունը մեր ավանդույթներում է, և մենք միտված ենք շարունակել այս ավանդույթը։
Սերգեյ Վիկտորի,
Մենք միտված ենք նաև փոխշահավետ և գործնական համագործակցության, ինչպես նաև ինքնիշխանության հարգման վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը, ինչը, ամենակարևորը, ինչպես ես խորապես համոզված եմ, համապատասխանում է մեր երկու պետությունների շահերին։
Մեր համագործակցության, գործընկերության կարևոր բաղադրիչ է, անշուշտ, տնտեսությունը, որտեղ մենք նկատում ենք կայուն դրական արդյունքներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում առևտրային հարաբերությունների զարգացման վրա։
Իմ այսօրվա այցը նաև մեր ջանքերի մի մասն է՝ ուղղված համագործակցության զարգացմանն այնպիսի ձևաչափերում, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը և այլ կարևոր հարթակները։ Սա վերաբերում է նաև ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական փոխգործակցությանը, որտեղ դեկտեմբերին Հայաստանը, կարծում եմ, բավական հաջող կերպով ավարտեց իր նախագահությունը։
Հարավային Կովկասի տարածաշրջանի տնտեսական գրավչությունը բարձրացնելու՝ Հայաստանի Հանրապետության վճռական տրամադրվածության համատեքստում ուրախ եմ վերահաստատել տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի տեսլականը, որոնց իրականացումը նախատեսվում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում։
Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ հայ-ռուսական երկխոսության զարգացման դրական դինամիկա է նկատվում նաև հումանիտար ոլորտում։ Կանոնավոր կերպով անցկացվում են գիտության և մշակույթի գործիչների հանդիպումներ։
Մի խոսքով, համաձայն եմ Ձեզ հետ, թեմատիկան բավականին լայն է և բազմաշերտ:
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ուշադրության համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
10:43 22.01.2025
Չեմպիոնների լիգայի այս ձևաչափը տարօրինակ է․ Սլոտ10:25 22.01.2025
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման․ պարզաբանում10:37 22.01.2025
Թուրքիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Մանիսա քաղաքից 135 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 243 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
10:31 22.01.2025
Հրդեհ Արշակունյաց պողոտայումՀունվարի 22-ին, ժամը 07:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող կրպակներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 52 շենքին կից կրպակներում։ Հրշեջ-փրկարարները շենքի նկուղից տարհանել են […] ...
10:30 22.01.2025
2018-ից ի վեր կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել2018թ. հեղափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արդյունքում մեր երկրում նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է, միջին կենսաթոշակը ավելացել է շուրջ 22 տոկոսով: Բացի դա, անկանխիկ առեւտրի դեպքում ետվճարի համակարգով 2022 թվականից ի վեր թոշակառուներին է վերադարձվել 16 միլիարդ 500 միլիոն դրամ: […] ...
10:25 22.01.2025
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման․ պարզաբանումՈր եկամուտներն են ենթակա հայտարարագրման։ Այս մասին ՊԵԿ-ը հարցուպատասխան է հրապարակել։ ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել հայտարարատուի կողմից։ Հարց 𝟭 Արդյո՞ք հայտարարագրում լրացվող եկամուտները ենթակա են հարկման Հայտարարագրում լրացվող ոչ բոլոր եկամուտներն են ենթակա հարկման։ Օրինակ, եթե Դուք հայտարարատու […] ...
10:20 22.01.2025
Փրկարարները տրանսպորտային միջոցները դուրս են բերել արգելափակումիցՀունվարի 21-22-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Աշոցք-Մեծ Սեպասար, Սարիար-Սալուտ և Արա գյուղ տանող ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...
10:15 22.01.2025
Չարենցի փողոցում ավտոմեքենա է այրվելՀունվարի 22-ին, ժամը 04:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի թիվ 138 հասցեի մոտակայքում այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա․ Մ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...