Աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 01 2025
  • $
    398.84
  • RUBLE
    4.00
  • 412.80
WEATHER
--9.91 oC

Աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ

17:40 21.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունն առաջարկում է աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Այս մասին ԱԺ նիստում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ նշելով, որ ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով եւ կից ներկայացված մի շարք օրենքների փաթեթով սահմանվում են նաեւ այդ ուժերի խնդիրները, ստեղծման, ղեկավարման, պատրաստության եւ կիրառման հետ կապված հարաբերությունները:

Փոխնախարարի խոսքով տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է բանակային կորպուսի հրամանատարը եւ դրանք ներառվելու են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ:

«Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին չկցագրված եւ պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով: Ստորաբաժանման կազմում անձի ներառման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր»,- ասել է Արման Սարգսյանը:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է աշխարհազորի համակարգի վերակազմակերպմամբ տեղական պաշտպանության ուժերի ներդրման անհրաժեշտությամբ:

Հարակից զեկուցումը ներկայացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Ուշիի ոլորաններում. կան զոհեր և տուժածներ

08:50 22.01.2025

ՃՏՊ Ուշիի ոլորաններում. կան զոհեր և տուժածներ

Հունվարի 21-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում բեռնատարը կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:38 22.01.2025

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Տաթև-Լծեն, Գորայք-«Զանգեր» և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:33 22.01.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

22:10 21.01.2025

Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և երկրների հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալը։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք, բնականաբար, քննարկել ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և մեր երկու երկրների հարաբերությունները […] ...

Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը վերանվանելու մասին

22:05 21.01.2025

Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը վերանվանելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանվելու է Ամերիկյան ծոց, իսկ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Դենալիը՝ ՄաքՔինլի լեռ: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ ներքին գործերի նախարարության ղեկավարը, որը տնօրինում է երկրի բնական պաշարները, 30 օրվա ընթացքում պետք է լուծի անվանափոխության հետ կապված բոլոր հարցերը։ Այնուհետև, […] ...

SHANTNEWS

22:00 21.01.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP