Լավրովը վստահեցնում է՝ Մոսկվան Երևան-Բաքու կարգավորման գործընթացում կողմնակալ վերաբերմունք չունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 01 2025
  • $
    398.84
  • RUBLE
    4.00
  • 412.80
WEATHER
--8.91 oC

Լավրովը վստահեցնում է՝ Մոսկվան Երևան-Բաքու կարգավորման գործընթացում կողմնակալ վերաբերմունք չունի

16:46 21.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մոսկվան Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում որևէ մեկի կողմը չի զբաղեցնում․ Ռուսաստանն առաջին հերթին խորապես շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ և իր եղբայրական ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ։

Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, որ հաճախ ինչպես պաշտոնական շրջանակներում, այնպես էլ մամուլում Մոսկվայի և Բաքվի դիրքորոշումների սինխրոնացում, երբեմն էլ դրանք նույնանում են, և այդ իրավիճակում ինչպե՞ս կարող է Մոսկվան նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։  Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում որևէ կողմ չի զբաղեցնում։

«Ձեր հարցից ելնելով՝ Ձեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հարավային Կովկասի պրոբլեմատիկայի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերում մենք որևէ մեկի կողմն ենք զբաղեցնում, բայց այդպես չէ։ Մենք զբաղվում ենք հարցերով, որոնք, մեր կարծիքով, ակտուալ են։ Զբաղվում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով՝ հիմնված մեր այն խորը հետաքրքրության վրա, որ մեր եղբայրական ժողովուրդներն ապրեն խաղաղության և բարիդրացիության մեջ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը ։Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը ռազմավարական և դաշնակցային գործընկերություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։

«Մոսկվան խորապես հետաքրքրված է դրանով (խմբ․ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ)՝ ի տարբերություն այն պետությունների, որոնք Հարավային Կովկասից հեռու են տեղակայված և առաջ են մղում այլ օրակարգ, որը նպատակ ունի հնարավորինս երկար պահպանել այստեղ լարվածությունը՝ հուսալով, որ այդ լարվածության շրջանակներում նրանք ավելի արդյունավետ կերպով առաջ կտանեն իրենց համաշխարհային քաղաքական շահերը»,-նշել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանն առաջնորդվում է այն պայմանավորվածություններով, որոնք 2020-2022 թվականներին Երևանի և Բաքվի համաձայնությամբ ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով (խմբ․ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան)՝ երկրների առաջնորդների մակարդակով։

Լավրովի բնորոշմամբ՝ այդ պայմանավորվածությունները վերաբերում են ինչպես ընդհանուր կարգավորման, խաղաղության պայմանագրի, հաղորդակցությունների ապաշրջափակման, այնպես էլ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերին։ «Մենք այդ աշխատանքին մասնակցում ենք այնքանով, որքանով մեր մասնակցությունը պահանջված է Երևանի և Բաքվի կողմից․ ո՛չ ավել, ո՛չ պակաս»,-եզրափակել է Լավրովը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

22:10 21.01.2025

Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և երկրների հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալը։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք, բնականաբար, քննարկել ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և մեր երկու երկրների հարաբերությունները […] ...

Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը վերանվանելու մասին

22:05 21.01.2025

Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը վերանվանելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանվելու է Ամերիկյան ծոց, իսկ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Դենալիը՝ ՄաքՔինլի լեռ: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ ներքին գործերի նախարարության ղեկավարը, որը տնօրինում է երկրի բնական պաշարները, 30 օրվա ընթացքում պետք է լուծի անվանափոխության հետ կապված բոլոր հարցերը։ Այնուհետև, […] ...

SHANTNEWS

22:00 21.01.2025

SHANTNEWS

Սի Ծինփինը Պուտինին պատմել է Թրամփի հետ զրույցի բովանդակության մասին

21:55 21.01.2025

Սի Ծինփինը Պուտինին պատմել է Թրամփի հետ զրույցի բովանդակության մասին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի բովանդակությունը։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ներկայացրել է հունվարի 17-ին նախագահ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի բովանդակությունը»,-ասել է նա։ Թրամփի և Սի Ծինփինի զրույցից անմիջապես հետո ամերիկյան առաջնորդը […] ...

Հայ-ադրբեջանական հարաբերությունների դինամիկան․ զրույց Հրաչյա Արզումանյանի հետ

21:50 21.01.2025

Հայ-ադրբեջանական հարաբերությունների դինամիկան․ զրույց Հրաչյա Արզումանյանի հետ

ԱՄՆ-ում նոր վարչակազմը ստանձնեց իր պարտավորությունները: Նա ստորագրեց առաջին իսկ հրամանագրերը: Մինչ այդ՝ Հայաստանը նոր փաստաթուղթ ստորագրեց ԱՄՆ-ի հետ, որը համատեղ գործելու բավական լայն շրջանակ բացեց: Այս ու այլ հարցեր քննարկել ենք ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ՝ «Հեռանկարում»։ ...

Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ

21:45 21.01.2025

Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ

Կառավարությունը բազմիցս մշակել է երիտասարդության քաղաքականությանն առնչվող ոլորտային ռազմավարություններ, առաջադրել ծրագրեր, սակայն մինչ օրս առկա չէ ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները սահմանող եւ այդ քաղաքականության իրականացման համար իրավական հստակեցումներ ապահովող օրենք: Կառավարության հեղինակած «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը միտված է լրացնելու այդ բացը. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին […] ...

BACK_TO_TOP