09:50 22.01.2025
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ մտադիր է մոտ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի հարցը։
«Ժամանակն է վերադառնալու ինչ-որ շրջանակային պայմաններին: Անընդունելի է երկրի համար այս տեմպերով և այս մակարդակով ուրան հարստացնելը»,- ասել է Գրոսին Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է, որ անցյալ տարի այցելել է Իրան և հանդիպումներ ունեցել երկրի ղեկավարության հետ։
«Կարծում եմ, որ կա հստակ համոզմունք, գոնե իմ կողմից, որ մենք պետք է վերադառնանք իրանական միջուկային ծրագրի շուրջ միջազգային համագործակցության ճանապարհին: Շատ շուտով պետք է քննարկենք դրան հասնելու ուղիներն ու միջոցները»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը։
Գրոսսիի խոսքերով, ԱՄՆ-ը մնում է անփոխարինելի խաղացող այս խնդրի լուծման գործում։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ անենք Իրանի միջուկային ծրագրի հետ հիմա, եթե պատերազմ չլինի, մենք, իհարկե, նոր պատերազմներ չենք ուզում, նախագահ Թրամփը դա ասել է: Մենք պետք է ընդհանուր ըմբռնում գտնենք, թե ինչպես կարող է Իրանը զարգանալ», -ավելացրել է նա։
2024 թվականի սեպտեմբերին Իրանը վերսկսեց բանակցությունները ԵՄ 3 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: Մինչ օրս տեղի է ունեցել խորհրդակցությունների երեք փուլ, վերջինը՝ Ժնևում՝ այս տարվա հունվարի 13-ին։
10:25 22.01.2025
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման․ պարզաբանում15:30 22.01.2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի ունեցած ողգերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի ունեցած ողգերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը շոկային է. ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին»,-իր գրառման մեջ նշել է վարչապետ Փաշինյանը՝ հրդեհի հետևանքով վիրավորված անձանց մաղթելով շուտափույթ ապաքինում։ ...
15:27 22.01.2025
Կոտայք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՀունվարի 23-ին՝ ժամը 12:30-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...
15:19 22.01.2025
Վայք համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակՀունվարի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սերս բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
15:02 22.01.2025
Դպրոցում կամ բուհում վճարված ուսման վարձերից հայտարարագիր լրացնողը կստանա հետվճար․ ՓաշինյանԴպրոցում կամ բուհում վճարված ուսման վարձերից հայտարարագիր լրացնողը կստանա հետվճար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գրառմանը կից հրապարակել է տեսանյութ։ ...
14:55 22.01.2025
Եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-24-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ ...