17:48 21.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ նոր շփումների մասին, սակայն չի նշել, թե երբ դրանք կարող են տեղի ունենալ։
«Մենք հանդիպումներ և հեռախոսազրույցներ կունենանք նախագահ Սի Ծինփինի հետ»,- լրագրողներին ասել է Թրամփը։
«Հնարավոր է, եթե հրավեր լինի»,- ասել է նա Օվալաձև աշխատասենյակում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս տարի կարող է այցելել Չինաստան։
Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփը կարող է այցելել Չինաստան իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում։ Նշվել է, որ այցը կարող է թելադրված լինել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հարաբերություններն ամրապնդելու հանրապետականի ցանկությամբ։ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները վատթարացել էին Ջո Բայդենի նախագահության օրոք։
Իր առաջին ժամկետի ընթացքում Թրամփը Չինաստան էր այցելել 2017 թվականին՝ մոտ մեկ տարի պաշտոնավարելուց հետո։
Ինչպես նշել է հանրապետականը, երկու պետությունների ղեկավարներն էլ մտադիր են «ամեն ինչ անել աշխարհն ավելի խաղաղ և անվտանգ դարձնելու համար»։
08:33 22.01.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
22:10 21.01.2025
Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և երկրների հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալը։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք, բնականաբար, քննարկել ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և մեր երկու երկրների հարաբերությունները […] ...
22:05 21.01.2025
Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը վերանվանելու մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանվելու է Ամերիկյան ծոց, իսկ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Դենալիը՝ ՄաքՔինլի լեռ: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ ներքին գործերի նախարարության ղեկավարը, որը տնօրինում է երկրի բնական պաշարները, 30 օրվա ընթացքում պետք է լուծի անվանափոխության հետ կապված բոլոր հարցերը։ Այնուհետև, […] ...
21:55 21.01.2025
Սի Ծինփինը Պուտինին պատմել է Թրամփի հետ զրույցի բովանդակության մասինՉինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի բովանդակությունը։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ներկայացրել է հունվարի 17-ին նախագահ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի բովանդակությունը»,-ասել է նա։ Թրամփի և Սի Ծինփինի զրույցից անմիջապես հետո ամերիկյան առաջնորդը […] ...
21:50 21.01.2025
Հայ-ադրբեջանական հարաբերությունների դինամիկան․ զրույց Հրաչյա Արզումանյանի հետԱՄՆ-ում նոր վարչակազմը ստանձնեց իր պարտավորությունները: Նա ստորագրեց առաջին իսկ հրամանագրերը: Մինչ այդ՝ Հայաստանը նոր փաստաթուղթ ստորագրեց ԱՄՆ-ի հետ, որը համատեղ գործելու բավական լայն շրջանակ բացեց: Այս ու այլ հարցեր քննարկել ենք ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ՝ «Հեռանկարում»։ ...