12:36 21.01.2025
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարության կեղծ դատավարության թեմային։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե արդյոք հետևո՞ւմ են այդ դատավարությանը և ի՞նչ արձագանք ունեն, Սիմոնյանը պատասխանեց, որ արձագանքելու բան չկա։
«Դե ինչ կա այստեղ արձագանքելու։ Հետևում ենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ Բայց արձագանքելու որևէ բան չկա։ Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում։ Ցավալի է, հույս ունենանք, որ դատավարությունը հնարավորություն կտա այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու, ազատելու քննարկում ունենալ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և ընդդիմությունը հայտարարում են, թե հայկական կողմը բավարար ջանքեր չի գործադրել, ԱԺ նախագահը արձագանքեց, որ չի հետևում Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին և գտնում է, որ նրանք պետք է հնարավորինս զերծ մնան գործընթացին միջամտելուց։
«Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին և ասածներին միտված չեմ հետևել ու համարում եմ, որ ավելի լավ կլինի, որ իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն։ Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետևանքը տեսանք։ Կարծում եմ, որ ճիշտը իրենց կողմից լռելն է»,- նշեց Սիմոնյանը։
Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։ Թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս մեղադրյալների գործով դատական նիստն անցկացվել է հունվարի 17-ին։ Վարդանյանի հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 27-ին, իսկ մյուս մեղադրյալների դատական նիստը՝ հունվարի 21-ին։
22:10 21.01.2025
Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և երկրների հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալը։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք, բնականաբար, քննարկել ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և մեր երկու երկրների հարաբերությունները […] ...
22:05 21.01.2025
Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը վերանվանելու մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանվելու է Ամերիկյան ծոց, իսկ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Դենալիը՝ ՄաքՔինլի լեռ: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ ներքին գործերի նախարարության ղեկավարը, որը տնօրինում է երկրի բնական պաշարները, 30 օրվա ընթացքում պետք է լուծի անվանափոխության հետ կապված բոլոր հարցերը։ Այնուհետև, […] ...
21:55 21.01.2025
Սի Ծինփինը Պուտինին պատմել է Թրամփի հետ զրույցի բովանդակության մասինՉինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի բովանդակությունը։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ներկայացրել է հունվարի 17-ին նախագահ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի բովանդակությունը»,-ասել է նա։ Թրամփի և Սի Ծինփինի զրույցից անմիջապես հետո ամերիկյան առաջնորդը […] ...
21:50 21.01.2025
Հայ-ադրբեջանական հարաբերությունների դինամիկան․ զրույց Հրաչյա Արզումանյանի հետԱՄՆ-ում նոր վարչակազմը ստանձնեց իր պարտավորությունները: Նա ստորագրեց առաջին իսկ հրամանագրերը: Մինչ այդ՝ Հայաստանը նոր փաստաթուղթ ստորագրեց ԱՄՆ-ի հետ, որը համատեղ գործելու բավական լայն շրջանակ բացեց: Այս ու այլ հարցեր քննարկել ենք ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ՝ «Հեռանկարում»։ ...
21:45 21.01.2025
Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբԿառավարությունը բազմիցս մշակել է երիտասարդության քաղաքականությանն առնչվող ոլորտային ռազմավարություններ, առաջադրել ծրագրեր, սակայն մինչ օրս առկա չէ ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները սահմանող եւ այդ քաղաքականության իրականացման համար իրավական հստակեցումներ ապահովող օրենք: Կառավարության հեղինակած «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը միտված է լրացնելու այդ բացը. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին […] ...