19:22 21.01.2025
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի թիմի դեմ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Խաղը կկայանա հունիսի 9-ին Չեռնոգորիայում:
Հանդիպման անցկացման հստակ վայրն ու ժամը հայտնի կդառնան ավելի ուշ:
10:25 22.01.2025
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման․ պարզաբանում10:57 22.01.2025
Թրամփը չի բացառել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, եթե վերջինը հրաժարվի բանակցություններիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, եթե Վլադիմիր Պուտինը հրաժարվի բանակցություններ վարել Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Թրամփի խոսքով՝ իր վարչակազմը դիտարկում է նաև Ուկրաինային զենք մատակարարելու հարցը՝ ընդգծելով, որ, նրա կարծիքով, Եվրամիությունը պետք է ավելի մեծ օգնություն ցուցաբերի Ուկրաինային։ […] ...
10:50 22.01.2025
Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-իԹուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 76 մարդ, հայտնել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, հայտնում է Haberturk-ը։ Նախարարի խոսքով՝ պարզվել է 52 զոհի ինքնությունը։ Մնացածի ինքնությունը դեռ պարզված չէ։ Հրդեհի առնչությամբ ձերբակալվել է ինը մարդ, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը։ ...
10:43 22.01.2025
Չեմպիոնների լիգայի այս ձևաչափը տարօրինակ է․ Սլոտ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է ՉԼ նոր ձևաչափի և թիմի շանսերի մասին: «Երբեք չեմ առաջնորդվում մրցաշարային աղյուսակով ու մտածում, թե մեզ ավելի հեշտ խաղ է սպասվում, քանի որ առաջին տեղում ենք: Չեմպիոնների լիգայի այս տարօրինակ ձևաչափի պատճառով հնարավոր չէ ասել, թե որ խաղն է հեշտ լինելու: Ես որևէ բացասական բան չեմ ասում՝ կիրառելով […] ...
10:40 22.01.2025
Անցում պետականազուրկ ազգի գործելակարգից դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ․ Փաշինյանի գրառումըԳործընթացները, որ առաջնորդում է Կառավարությունը, անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային գործելակարգից դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ռելիկտային թարգմանվում է մնացորդային, մնացուկային, ինչը պատեհ չհամարեցի օգտագործել բուն տեքստում: Մնացուկայինը մեր այն գործելակարգն է, որ ձեւավորվել է 15-րդ դարից հետո մեր պետականազրկության շրջանում, երբ եղել ենք մի […] ...
10:37 22.01.2025
Թուրքիայում 5,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Մանիսա քաղաքից 135 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 243 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
10:31 22.01.2025
Հրդեհ Արշակունյաց պողոտայումՀունվարի 22-ին, ժամը 07:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող կրպակներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 52 շենքին կից կրպակներում։ Հրշեջ-փրկարարները շենքի նկուղից տարհանել են […] ...