10:00 21.01.2025
Հունվարի 21-ին, ժամը 01:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.) և «Opel» (վարորդ՝ Վ. Ն., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Ն.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ «Opel» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը։
10:45 21.01.2025
ՊԵԿ-ը՝ եկամուտների տարեկան հայտարարագրման մասին17:44 21.01.2025
Կհստակեցվեն մի շարք կարգավորումներ. փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքումՎերջին տարիներին նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներն են իրականացվում, եւ արդեն շուրջ 530 մանկապարտեզում ներդրվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը: Չափորոշչի ներդրման շրջանակում արդեն ի հայտ է եկել որոշ կարգավորումներ կատարելու անհրաժեշտություն, ինչի նպատակով էլ փոփոխություններ են առաջարկվում օրենքում: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը` ԱԺ հունվարի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով […] ...
17:40 21.01.2025
Աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբԿառավարությունն առաջարկում է աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Այս մասին ԱԺ նիստում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ նշելով, որ ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով եւ կից ներկայացված մի շարք օրենքների փաթեթով սահմանվում են նաեւ այդ ուժերի խնդիրները, ստեղծման, ղեկավարման, պատրաստության եւ կիրառման հետ կապված հարաբերությունները: Փոխնախարարի […] ...
17:36 21.01.2025
Երևանում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենցԵրևան քաղաքում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոն վարչական շրջանում նախորդող շաբաթվա (հունվարի 8-15) համեմատությամբ փոշու միջին շաբաթական կոնցենտրացիան նվազել է 1.3 անգամ: Հոկտեմբեր ամսվա վերջին օրերից սկսած Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ) փոշու կոնցենտրացիան մշտապես գերազանցել է […] ...
17:33 21.01.2025
Նարենդրա Մոդին ուղերձ է հղել Թրամփին երդմնակալության կապակցությամբՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անձնական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է India Today հեռուստաալիքը։ Մոդիի նամակը Թրամփին փոխանցել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը, որը ներկայացնում էր հարավասիական հանրապետության կառավարությունը Սպիտակ տան 47-րդ ղեկավարի երդմնակալության արարողությանը։ Հաղորդագրության մանրամասները չեն հաղորդվում։ Ինչպես նշել է հեռուստաալիքը, Ջայշանքարը նստել է […] ...
17:30 21.01.2025
Փոփոխություններ և լրացումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքումՏեխնիկական բնույթի, բայց եւ միեւնույն ժամանակ իր կարեւորությամբ չզիջող որոշակի փոփոխություններ է առաջարկել Կառավարությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ հունվարի 21-ի հերթական նիստում: Գործող օրենքով կարգավորող պետական մարմինը հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում դրա […] ...
17:26 21.01.2025
ԱԺ-ում քննարկվել է մարդու առողջությունը պաշտպանելուն միտված նախաձեռնությունը««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներն ու փոփոխությունները միտված են պաշտպանելու մարդու առողջությունը, ինչպես նաեւ կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները. այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը: Զեկուցողի տեղեկացմամբ մեր երկրում սննդի շղթայի օպերատորները (բացառությամբ գյուղատնտեսական մթերքի ու գյուղատնտեսական կենդանիների վաճառքով եւ շրջիկ առեւտրով զբաղվողների, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկներ արտադրողների) գրանցման համար […] ...