18:55 20.01.2025
Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ նիստում քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին:
Թեկնածուի կենսագրական տվյալները, մասնագիտական հմտություններն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Ալեքսանդր Սիրունյանը ներկայացրել է դատաիրավական ոլորտի խնդիրների լուծման իր տեսլականը: Նա կարեւորել է դատարանի վարկանիշի բարձրացմանն ուղղված քայլերը ու դատական բարեփոխումների հանգուցալուծումը պայմանավորել ժողովրդի վստահությունը վայելող դատարանի առկայությամբ: Ըստ թեկնածուի՝ քաղաքացին պետք է վստահ լինի, որ դատարանում իր հարցը լուծվելու է: Անդրադառնալով դատարանների անկախության խնդրին՝ Ալեքսանդր Սիրունյանն այս համատեքստում բարձրաձայնել է դատավորների վերաբերյալ իր պատկերացումները: Նրա ընկալմամբ վերջինս պետք է լինի ինտելեկտուալ, անկախ ու որակյալ կրթությամբ:
Ալեքսանդր Սիրունյանը խոսել է նաեւ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների վերանայման ընթացակարգից, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացներից:
Հարցուպատասխանի ու ելույթների ընթացքում անդրադարձ է եղել ԲԴԽ-ի ու ՍԴ-ի փոխարեն Գերագույն դատարան ունենալու գաղափարին, ցուցմունքներ ստանալու համար կալանքը որպես ճնշման միջոց կիրառելու հնարավորությանը, դատարանների նկատմամբ ճնշումների հնարավոր կիրառմանը եւ այլ խնդիրների:
Ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես, խոսել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ թեկնածուի բարեվարքության վերաբերյալ եզրակացության, թեկնածուի՝ սոցիալական ցանցերում ատելության խոսք, հայհոյանք ու վիրավորանք պարունակող արտահայտությունների վերաբերյալ: Ալեքսանդր Սիրունյանը պնդել է՝ ինքն ատելության խոսք չի տարածել:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խոսել է թեկնածուի կուսակցական լինելու, սոցիալական ցանցերում նրա պահվածքի, գիտական գործունեության մասին, անդրադարձել դատական իշխանության անկախության խնդրին: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ իրենց խմբակցության համար անընդունելի է նման անձնավորությանը ԲԴԽ անդամ ընտրելը: Նա կոչ է արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին մտածել այս ուղղությամբ:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անհամաձայնություն է հայտնել ընդդիմության հնչեցրած որոշ տեսակետների առնչությամբ: «Դուք ասում եք, որ մենք դատական իշխանությանը պահում ենք մեր ենթակայության ներքո: Եթե պահեինք,Դուք այստեղ չէիք լինի, մարդիկ մեզ հենց դա են ասում»,- նշել է խմբակցության ղեկավարը՝ դիմելով Սեյրան Օհանյանին: Նա հավելել է՝ ՀՀ կառավարությունը եւ կառավարող մեծամասնությունը դատական իշխանության նկատմամբ որեւէ վերահսկողություն չունի:
Եզրափակիչ ելույթում Ալեքսանդր Սիրունյանը պատասխանել է պատգամավորների հնչեցրած մտահոգություններին, հավաստիացրել, որ քաղաքականության մեջ լինելու հանգամանքը բացարձակապես չի խանգարելու իր աշխատանքին:
ԱԺ հերթական նիստի աշխատանքը կշարունակվի հունվարի 21-ին:
21:57 20.01.2025
Ալ-Սիսին շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբԵգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին շնորհավորել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Ալ-Սիսիի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին սահմանադրական երդում տալու և Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում նրան»,- գրել է Եգիպտոսի նախագահը։ Ալ-Սիսին հավելել է, որ հույս ունի «շարունակել համագործակցությունը» […] ...
21:53 20.01.2025
Համընդհանուր հայտարարագրի մասին. Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Համընդհանուր հայտարարագրի մասին»։ ...
21:45 20.01.2025
Վանաձորը 2025-ը սկսում է կայուն ջրամատակարարմամբՎանաձորը 2025-ը սկսում է կայուն ջրամատակարարմամբ: Համայնքային ենթակառուցվածքների 2-րդ ծրագրի 3-րդ փուլով քաղաքը վերջապես լուծում է տարիների խնդիրը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
21:35 20.01.2025
Ջեյմս Վենսը ստանձնել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնըԱՄՆ 50-րդ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդա քաղաքում։ Հանրապետականը հավատարմության երդում է տվել Սահմանադրությանն ու երկրին: «Ես հանդիսավոր կերպով երդվում եմ, որ կաջակցեմ և կպաշտպանեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը արտաքին և ներքին թշնամիներց, հավատարիմ կլինեմ այս երդմանը: Ես ազատորեն ընդունում եմ այս պարտավորությունը և երդվում եմ, որ հավատարմորեն […] ...
21:28 20.01.2025
Թրամփը ստանձնել է պաշտոնը որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը 40 տարվա մեջ առաջին անգամ տեղի է ունեցել Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդա քաղաքում, որը կարող է տեղավորել մոտ հազար մարդ։ Հանրապետականը հավատարմության երդում է տվել Սահմանադրությանն ու երկրին: «Ես՝ Դոնալդ Ջոն Թրամփս, հանդիսավոր կերպով երդվում եմ, որ հավատարմորեն կկատարեմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը և իմ հնարավորությունների սահմաններում կպահպանեմ, […] ...