Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 01 2025
  • $
    398.64
  • RUBLE
    3.92
  • 411.20
WEATHER
--3.91 oC

Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս

14:45 20.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենի և պաշտոնատար այլ անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն 299 հզր 250 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մասնավորապես՝ Գ.Խ.-ն պարտավոր լինելով ապահովել ՊՈԱԿ-ի մասնաճյուղի բնականոն գործունեությունը, մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում անտառօգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացրել, որի հետևանքով անտառատնտեսության տարածքում ապօրինի հատվել է 500 ծառ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

2025 թվականի հունվարի 15-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենի, երկու անտառապետի և վեց անտառապահի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին, որոնք բավարարվել են:

2025 թվականի հունվարի 16-ին երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք), յոթ անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը):

Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկ անձի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, բացակայելու արգելք և գրավ, երկու անձի նկատմամբ՝ պաշտոնավարման կասեցում և բացակայելու արգելք, երկու անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք և գրավ, երեք անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 20.01.2025

SHANTNEWS

Ալ-Սիսին շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

21:57 20.01.2025

Ալ-Սիսին շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին շնորհավորել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Ալ-Սիսիի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին սահմանադրական երդում տալու և Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում նրան»,- գրել է Եգիպտոսի նախագահը։ Ալ-Սիսին հավելել է, որ հույս ունի «շարունակել համագործակցությունը» […] ...

Համընդհանուր հայտարարագրի մասին. Նիկոլ Փաշինյան

21:53 20.01.2025

Համընդհանուր հայտարարագրի մասին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Համընդհանուր հայտարարագրի մասին»։   ...

Վանաձորը 2025-ը սկսում է կայուն ջրամատակարարմամբ

21:45 20.01.2025

Վանաձորը 2025-ը սկսում է կայուն ջրամատակարարմամբ

Վանաձորը 2025-ը սկսում է կայուն ջրամատակարարմամբ: Համայնքային ենթակառուցվածքների 2-րդ ծրագրի 3-րդ փուլով քաղաքը վերջապես լուծում է տարիների խնդիրը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Ջեյմս Վենսը ստանձնել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը

21:35 20.01.2025

Ջեյմս Վենսը ստանձնել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը

ԱՄՆ 50-րդ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդա քաղաքում։ Հանրապետականը հավատարմության երդում է տվել Սահմանադրությանն ու երկրին: «Ես հանդիսավոր կերպով երդվում եմ, որ կաջակցեմ և կպաշտպանեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը արտաքին և ներքին թշնամիներց, հավատարիմ կլինեմ այս երդմանը: Ես ազատորեն ընդունում եմ այս պարտավորությունը և երդվում եմ, որ հավատարմորեն […] ...

Թրամփը ստանձնել է պաշտոնը որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ

21:28 20.01.2025

Թրամփը ստանձնել է պաշտոնը որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ

ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը 40 տարվա մեջ առաջին անգամ տեղի է ունեցել Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդա քաղաքում, որը կարող է տեղավորել մոտ հազար մարդ։ Հանրապետականը հավատարմության երդում է տվել Սահմանադրությանն ու երկրին: «Ես՝ Դոնալդ Ջոն Թրամփս, հանդիսավոր կերպով երդվում եմ, որ հավատարմորեն կկատարեմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը և իմ հնարավորությունների սահմաններում կպահպանեմ, […] ...

BACK_TO_TOP