ԱԺ նիստ. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 01 2025
  • $
    398.64
  • RUBLE
    3.92
  • 411.20
WEATHER
--5.91 oC

ԱԺ նիստ. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ

14:22 20.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվել է ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Որպես հիմնական զեկուցող՝ հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նրա խոսքով՝ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել բազմարդյուն կառավարմանը: «Այն համահունչ է ՀՀ մշակույթի պաշտպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը և ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրին»,-նշել է Դանիել Դանիելյանը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ օրենքի նախագծով արժևորվում են մշակույթի տնտեսականացումը, միջազգայնացումը, ապակենտրոնացումն ու հանրահռչակումը, ինչպես նաև իմաստավորվում են ՀՀ պետական մշակութային կազմակերպություններում գործող կառավարման մոդելների կատարելագործումը և ֆինանսական նոր մոդելների ներդրումը: Նրա ընդգծմամբ՝ նախագծով կարևորվում են նաև ստեղծարար ներուժի վերարտադրումն ու ոլորտի զարգացումը, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և հավասար մրցակցային դաշտի ապահովումը:

«Խրախուսվում է պետություն-մասնավոր հատվածի համագործակցությունը,- ասել է Դանիել Դանիելյանը և հավելել,- այսպիսով՝ նախագծով հստակեցվում են պետական մշակութային քաղաքականության կազմակերպումն ու գերակա սկզբունքները, լիազոր մարմնի և ստեղծագործ ոլորտի հարաբերությունները, Մշակույթի զարգացման նորաստեղծ հիմնադրամի նպատակներն ու գործունեությունը, պետական կառույցներում մշակութային գործունեությամբ զբաղվող անձանց գործառույթներն ու ատեստավորման հիմքերը: Նոր՝ առավել արդիական բովանդակությամբ, խմբագրված են «մշակույթ» հասկացությունը, «Հայստանի Հանրապետության մշակութային հարստություն» և «Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն» եզրույթները»:

Դանիել Դանիելյանը հայտնել է, որ առաջին անգամ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում տեղ են գտել «ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող» սահմանումը, մշակութային գործունեությամբ զբաղվող անձի կարգավիճակը, «ստեղծարար արդյունաբերություն» եզրույթը, դրամական խրախուսման տրամադրումը միջազգային հեղինակավոր մրցույթներում հանդես եկած ՀՀ մշակութային գործիչներին, ինչպես նաև համապետական, տարածքային և տեղային կարգավիճակ շնորհելու ընթացակարգը մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին:

«Օրենքի նախագծի հաստատման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունից իր վեր առաջին անգամ կունենա այսքան բովանդակալից, հագեցած ու դինամիկ, մեր երկրի մշակութային կյանքը զարգացնող մշակույթի օրենք»,- ելույթը եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Լիլիթ Գալստյանը:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 20.01.2025

SHANTNEWS

Ալ-Սիսին շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

21:57 20.01.2025

Ալ-Սիսին շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին շնորհավորել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Ալ-Սիսիի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին սահմանադրական երդում տալու և Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում նրան»,- գրել է Եգիպտոսի նախագահը։ Ալ-Սիսին հավելել է, որ հույս ունի «շարունակել համագործակցությունը» […] ...

Համընդհանուր հայտարարագրի մասին. Նիկոլ Փաշինյան

21:53 20.01.2025

Համընդհանուր հայտարարագրի մասին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Համընդհանուր հայտարարագրի մասին»։   ...

Վանաձորը 2025-ը սկսում է կայուն ջրամատակարարմամբ

21:45 20.01.2025

Վանաձորը 2025-ը սկսում է կայուն ջրամատակարարմամբ

Վանաձորը 2025-ը սկսում է կայուն ջրամատակարարմամբ: Համայնքային ենթակառուցվածքների 2-րդ ծրագրի 3-րդ փուլով քաղաքը վերջապես լուծում է տարիների խնդիրը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Ջեյմս Վենսը ստանձնել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը

21:35 20.01.2025

Ջեյմս Վենսը ստանձնել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը

ԱՄՆ 50-րդ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդա քաղաքում։ Հանրապետականը հավատարմության երդում է տվել Սահմանադրությանն ու երկրին: «Ես հանդիսավոր կերպով երդվում եմ, որ կաջակցեմ և կպաշտպանեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը արտաքին և ներքին թշնամիներց, հավատարիմ կլինեմ այս երդմանը: Ես ազատորեն ընդունում եմ այս պարտավորությունը և երդվում եմ, որ հավատարմորեն […] ...

Թրամփը ստանձնել է պաշտոնը որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ

21:28 20.01.2025

Թրամփը ստանձնել է պաշտոնը որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ

ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը 40 տարվա մեջ առաջին անգամ տեղի է ունեցել Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդա քաղաքում, որը կարող է տեղավորել մոտ հազար մարդ։ Հանրապետականը հավատարմության երդում է տվել Սահմանադրությանն ու երկրին: «Ես՝ Դոնալդ Ջոն Թրամփս, հանդիսավոր կերպով երդվում եմ, որ հավատարմորեն կկատարեմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը և իմ հնարավորությունների սահմաններում կպահպանեմ, […] ...

BACK_TO_TOP