Ապօրինի գույքի բռնագանձման համակարգը հաջողությամբ գործում է. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 01 2025
  • $
    398.64
  • RUBLE
    3.92
  • 411.20
WEATHER
--3.91 oC

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգը հաջողությամբ գործում է. Փաշինյան

13:33 20.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանագրել է, որ Հայաստանում ներդրված ապօրինի գույքի բռնագանձման համակարգն աշխատում է հաջողությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Փաշինյանը նշել է «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրված տեսանյութում։

«Շատերդ եք լսել ասացվածքը, որ եթե ուզում ես մարդուն կերակրել, ոչ թե նրան ձուկ տուր, այլ նրան սովորեցրու ձուկ բռնել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ կառավարությունն այս ասացվածքի առաջարկած տրամաբանությամբ է առաջնորդվել՝ Հայաստանում ապօրինի գույքի վերադարձի համակարգը ներդնելիս, որը վերաբերվում է ապօրինի կերպով սեփականաշնորհված և կոռուպցիոն միջոցներով ձեռք բերված գույքերին և օրենքով նախատեսված այլ դեպքերի։

«Շատ կարևոր է արձանագրել, որ այս համակարգը այլևս ներդրված է Հայաստանում և աշխատում է հաջողությամբ։ Ես առիթ ունեցել եմ ներկայացնելու այն գույքերը, որոնք արդեն իսկ վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը, ընդ որում օրենսդրական տարբեր մեխանիզմների գործադրմամբ և ուզում եմ այս համատեքստում երկու բան արձանագրել: Առաջինը՝ ապօրինի գույքի վերադարձի և ընդհանրապես պետական շահի և համայնքային շահի համակարգով ապօրինի կերպով ձեռք բերված գույքերի վերադարձի համակարգը վերաբերվում է, այո, նախկինում տեղի ունեցած այդ երևույթներին, 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից առաջ տեղի ունեցած նմանատիպ երևույթներին, բայց վերաբերվում է նաև հեղափոխությունից հետո տեղի ունեցող, տեղի ունեցած նման հնարավոր դեպքերին և երևույթներին։ Եվ ահա սա այն է, որ արժևորում է ներդրված համակարգը, որովհետև համայնքային ու պետական շահերի պաշտպանության տանիքի ներքո այդ ապօրինի գույքերի միջոցների վերադարձը թիրախավորում է ոչ թե կոնկրետ ժամանակաշրջան, այլ թիրախավորում է կոնկրետ երևույթ»,-ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ ժողովրդից տարված գույքը, պետությունից գողացված և ապօրինի ձևով ձեռք բերված գույքը պետք է վերադարձվի պետությանն, այսինքն՝ ժողովրդին։

«Եվ ես այսօր ուզում եմ արձանագրել, որ այդ համակարգը ներդրված է, գործում է, ինչի առիթով ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետև դա 2018 թվականի հեղափոխության կարևոր խնդիրներից մեկն էր: Եվ ուզում եմ արձանագրել, որ այն ինչ խոստացել էինք, ահա իրականացված է, ներդրված է և այս ներդրված համակարգը հատիկ առ հատիկ վերադարձնելու է ժողովրդից գողացված բոլոր գույքերը»,-եզրափակել է Հայաստանի վարչապետը:

Ապօրինի ծագում ունեցող գույքիօ բռնագանձման մասին օրենքը Հայաստանում գործում է 2020 թվականի ապրիլից։ Այս պահին ընթացքի մեջ են ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի բազմաթիվ հայցադիմումներ, մի շարք դեպքերում ապօրինի ծագում ունեցող գույքն արդեն իսկ վերադարձվել է պետությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 20.01.2025

SHANTNEWS

Ալ-Սիսին շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

21:57 20.01.2025

Ալ-Սիսին շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին շնորհավորել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Ալ-Սիսիի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին սահմանադրական երդում տալու և Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում նրան»,- գրել է Եգիպտոսի նախագահը։ Ալ-Սիսին հավելել է, որ հույս ունի «շարունակել համագործակցությունը» […] ...

Համընդհանուր հայտարարագրի մասին. Նիկոլ Փաշինյան

21:53 20.01.2025

Համընդհանուր հայտարարագրի մասին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Համընդհանուր հայտարարագրի մասին»։   ...

Վանաձորը 2025-ը սկսում է կայուն ջրամատակարարմամբ

21:45 20.01.2025

Վանաձորը 2025-ը սկսում է կայուն ջրամատակարարմամբ

Վանաձորը 2025-ը սկսում է կայուն ջրամատակարարմամբ: Համայնքային ենթակառուցվածքների 2-րդ ծրագրի 3-րդ փուլով քաղաքը վերջապես լուծում է տարիների խնդիրը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Ջեյմս Վենսը ստանձնել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը

21:35 20.01.2025

Ջեյմս Վենսը ստանձնել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը

ԱՄՆ 50-րդ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդա քաղաքում։ Հանրապետականը հավատարմության երդում է տվել Սահմանադրությանն ու երկրին: «Ես հանդիսավոր կերպով երդվում եմ, որ կաջակցեմ և կպաշտպանեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը արտաքին և ներքին թշնամիներց, հավատարիմ կլինեմ այս երդմանը: Ես ազատորեն ընդունում եմ այս պարտավորությունը և երդվում եմ, որ հավատարմորեն […] ...

Թրամփը ստանձնել է պաշտոնը որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ

21:28 20.01.2025

Թրամփը ստանձնել է պաշտոնը որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ

ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը 40 տարվա մեջ առաջին անգամ տեղի է ունեցել Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդա քաղաքում, որը կարող է տեղավորել մոտ հազար մարդ։ Հանրապետականը հավատարմության երդում է տվել Սահմանադրությանն ու երկրին: «Ես՝ Դոնալդ Ջոն Թրամփս, հանդիսավոր կերպով երդվում եմ, որ հավատարմորեն կկատարեմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը և իմ հնարավորությունների սահմաններում կպահպանեմ, […] ...

BACK_TO_TOP