18:25 19.01.2025
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը հավարտ Սուրբ Պատարագի Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, աղոթք բարձրացրեց առ Աստված Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների և քաղաքացիական անձանց համար։
00:00 20.01.2025
Թրամփի թիմը հայտարարել է, որ անհրաժեշտ է «որոշումներ կայացնել Իրանի վերաբերյալ»ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ է «որոշումներ կայացնել Իրանի վերաբերյալ»։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է ազգային անվտանգության հարցերով Թրամփի ապագա խորհրդական Մայք Ուոլցը։ Նրա կարծիքով, Իրանը ներկայումս թուլացած և «անբարենպաստ վիճակում է՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարության շնորհիվ»։ «Բոլորն ասում էին, որ «Հըզբոլլահի» […] ...
23:35 19.01.2025
Հայտնաբերվել է կապ նախաճաշը բաց թողնելու և սրտի կաթվածի, ինսուլտի և սրտանոթային այլ հիվանդությունների ռիսկի միջևՀայտնաբերվել է կապ նախաճաշը բաց թողնելու և սրտի կաթվածի, ինսուլտի և սրտանոթային այլ հիվանդությունների ռիսկի միջև: Այս մասին KP.RU-ի հետ զրույցում խոսել է սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Քսենիա Էրուսլանովան։ Բժիշկը բացատրել է, որ մարդիկ հաճախ բաց են թողնում նախաճաշը ժամանակի սղության կամ սթրեսի պատճառով։ Այն իրավիճակներում, երբ մարդը կանոնավոր կերպով բաց է թողնում սնվելն այս […] ...
23:00 19.01.2025
Դիետոլոգը հայտնել է ձմռանը արագ գիրանալու պատճառըՀաստատվել է, որ ձմռանը ավելորդ կիլոգրամներ հավաքելն ավելի հեշտ է, իսկ նիհարելը՝ ավելի դժվար, ասել է դիետոլոգ և սննդաբան Զոյա Բոգդանովան։ Նա Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բացահայտել է ցուրտ սեզոնին արագ քաշի ավելացման պատճառները։ Բոգդանովան պնդում է, որ ձմռանը օրգանիզմում կուտակվում են ճարպեր, որոնք անհրաժեշտ են որպես էներգիայի աղբյուր պատշաճ ջերմակարգավորման համար։ Դիետոլոգի խոսքով՝ սա […] ...
22:48 19.01.2025
Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկըՄահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղարը։ Հայրենական մեծ պատերազմի վետերան Սուրեն Շամիրի Պապիկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 17:00-ից, Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորման արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: ...
22:32 19.01.2025
Թուրքիայի ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համագործակցության համար․ ԶԼՄԹուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համագործակցության համար՝ ընդգծելով, որ հանցավորության դեմ պայքարը տարվում է ոչ միայն Թուրքիայի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ. «Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված […] ...
22:13 19.01.2025
Բժիշկը մատնանշել է միգրեն հրահրող գործոններըՄիգրենը կարող է զարգանալ բազմաթիվ անհասկանալի պատճառներով, ներառյալ սովը և ծանր հուզական և ֆիզիկական սթրեսը, զգուշացրել է նյարդաբան Մարինա Անիկինան: Նա Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նշել է ցավոտ վիճակը սրող գործոններ։ Բժշկի խոսքով, ինչպես ցանկացած այլ քրոնիկ ցավ, միգրենը կարող է առաջանալ գերծանրաբեռնվածության, այդ թվում՝ հուզական սթրեսի, հանգստի բացակայության պատճառով։ «Սա ազդանշան է օրգանիզմից, որ […] ...