17:00 19.01.2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Երնջատափ գյուղից «Ապարան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ և Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներն են Երնջատափ գյուղի բնակիչներ 34-ամյա Անգին Գ․-ն, 36-ամյա Արտեմ Բ․-ն, 10-ամյա Ջ․ Բ․-ն, 12-ամյա Ն․ Բ․-ն և 14-ամյա Ռ․ Բ․-ն։Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը ժամը 02։30-ի սահմաններում իրենց տան խոհանոցի գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։
22:48 19.01.2025
Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը22:48 19.01.2025
Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկըՄահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղարը։ Հայրենական մեծ պատերազմի վետերան Սուրեն Շամիրի Պապիկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 17:00-ից, Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորման արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: ...
22:32 19.01.2025
Թուրքիայի ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համագործակցության համար․ ԶԼՄԹուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համագործակցության համար՝ ընդգծելով, որ հանցավորության դեմ պայքարը տարվում է ոչ միայն Թուրքիայի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ. «Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված […] ...
22:13 19.01.2025
Բժիշկը մատնանշել է միգրեն հրահրող գործոններըՄիգրենը կարող է զարգանալ բազմաթիվ անհասկանալի պատճառներով, ներառյալ սովը և ծանր հուզական և ֆիզիկական սթրեսը, զգուշացրել է նյարդաբան Մարինա Անիկինան: Նա Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նշել է ցավոտ վիճակը սրող գործոններ։ Բժշկի խոսքով, ինչպես ցանկացած այլ քրոնիկ ցավ, միգրենը կարող է առաջանալ գերծանրաբեռնվածության, այդ թվում՝ հուզական սթրեսի, հանգստի բացակայության պատճառով։ «Սա ազդանշան է օրգանիզմից, որ […] ...
21:50 19.01.2025
Իսրայելը հայտարարել է, որ սադրանքների դեպքում կվերադառնա ռազմական գործողություններինԻսրայելը հավատարիմ է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին և չի հանդուրժի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հնարավոր սադրանքները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին՝ ընդգծելով, որ զինվորականները պատրաստ են ցանկացած պահի վերսկսել ռազմական գործողություններն անկլավում։ Նա հիշեցրել է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները զինադադարի համաձայնագրի առաջին օրը նախատեսված ժամին չեն հանձնել ժամանակին ազատ արձակված […] ...
21:27 19.01.2025
ԱՄՆ-ում հայտարարել են ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու Թրամփի վճռական մտադրության մասինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի, և Թրամփը վճռական է դրան հասնելու հարցում։ «Այս հակամարտությունը պետք է ավարտվի, և նախագահ Թրամփը դա շատ հստակ ասել է այս մասին և մտադիր է հասնել դրան», – ասել է Ուոլցը CBS- ին տված հարցազրույցում: ...
21:04 19.01.2025
Բացահայտվել են սուրճ խմելու հիմնական հակացուցումներըՈրոշ դեպքերում սուրճը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Ելենա Ուրազակովան։ Նա UfaTime.ru-ի հետ զրույցում նշել է այս ըմպելիքի հիմնական հակացուցումները։ Ուրազակովայի խոսքով՝ առաջին հերթին պետք է զգուշությամբ սուրճ խմել, եթե արյան բարձր ճնշում ունեք։ «Կոֆեինի՝ չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացման, ինչը վտանգավոր է հիպերտոնիա ունեցող մարդկանց համար»,- բացատրել […] ...