Այստեղ լինելը երազանք է. Կվարացխելիան պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
+2.09 oC

Այստեղ լինելը երազանք է. Կվարացխելիան պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

18:47 19.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վրաստանի ազգային հավաքականի և իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում, հաստատում է փարիզյան ակումբի կայքը:

23-ամյա Խվիչան 4,5 տարվա պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ և դարձել ֆրանսիական ակումբի պատմության մեջ առաջին վրացի ֆուտբոլիստը, ինչպես նաև 50-րդ ազգության ներկայացուցիչը:

«Այստեղ լինելը երազանք է: Ես շատ դրական խոսքեր եմ լսել ՊՍԺ-ի վերաբերյալ: Մեծ պատիվ է այսպիսի մեծ ակումբին միանալը, և ես անհամբերությամբ եմ սպասում իմ նոր գույները հագնելուն»,- պայմանագիրը կնքելուց հետո ասել է Կվարացխելիան:

«Մենք ուրախ ենք Խվիչա Կվարացխելիային ողջունել ՊՍԺ-ում: Ես գիտեմ, որ նա մեզ հետ կհասնի իր նպատակներին»,- ասել է ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին:

Նոր թիմում Խվիչա Կվարացխելիան ստացել է 7 համարի մարզաշապիկը:

Վրացի ֆուտբոլիստը «Նապոլիին» միացել էր 2022 թվականի հուլիսին: Նեապոլյան թիմի կազմում նա մասնակցել է 107 խաղի, խփել է 30 գոլ, կատարել 29 գոլային փոխանցում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի թիմը հայտարարել է, որ անհրաժեշտ է «որոշումներ կայացնել Իրանի վերաբերյալ»

00:00 20.01.2025

Թրամփի թիմը հայտարարել է, որ անհրաժեշտ է «որոշումներ կայացնել Իրանի վերաբերյալ»

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ է «որոշումներ կայացնել Իրանի վերաբերյալ»։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է ազգային անվտանգության հարցերով Թրամփի ապագա խորհրդական Մայք Ուոլցը։ Նրա կարծիքով, Իրանը ներկայումս թուլացած և «անբարենպաստ վիճակում է՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարության շնորհիվ»։ «Բոլորն ասում էին, որ «Հըզբոլլահի» […] ...

Հայտնաբերվել է կապ նախաճաշը բաց թողնելու և սրտի կաթվածի, ինսուլտի և սրտանոթային այլ հիվանդությունների ռիսկի միջև

23:35 19.01.2025

Հայտնաբերվել է կապ նախաճաշը բաց թողնելու և սրտի կաթվածի, ինսուլտի և սրտանոթային այլ հիվանդությունների ռիսկի միջև

Հայտնաբերվել է կապ նախաճաշը բաց թողնելու և սրտի կաթվածի, ինսուլտի և սրտանոթային այլ հիվանդությունների ռիսկի միջև: Այս մասին KP.RU-ի հետ զրույցում խոսել է սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Քսենիա Էրուսլանովան։ Բժիշկը բացատրել է, որ մարդիկ հաճախ բաց են թողնում նախաճաշը ժամանակի սղության կամ սթրեսի պատճառով։ Այն իրավիճակներում, երբ մարդը կանոնավոր կերպով բաց է թողնում սնվելն այս […] ...

Դիետոլոգը հայտնել է ձմռանը արագ գիրանալու պատճառը

23:00 19.01.2025

Դիետոլոգը հայտնել է ձմռանը արագ գիրանալու պատճառը

Հաստատվել է, որ ձմռանը ավելորդ կիլոգրամներ հավաքելն ավելի հեշտ է, իսկ նիհարելը՝ ավելի դժվար, ասել է դիետոլոգ և սննդաբան Զոյա Բոգդանովան։ Նա Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բացահայտել է ցուրտ սեզոնին արագ քաշի ավելացման պատճառները։ Բոգդանովան պնդում է, որ ձմռանը օրգանիզմում կուտակվում են ճարպեր, որոնք անհրաժեշտ են որպես էներգիայի աղբյուր պատշաճ ջերմակարգավորման համար։ Դիետոլոգի խոսքով՝ սա […] ...

Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը

22:48 19.01.2025

Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը

Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղարը։ Հայրենական մեծ պատերազմի վետերան Սուրեն Շամիրի Պապիկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 17:00-ից, Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորման արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: ...

Թուրքիայի ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համագործակցության համար․ ԶԼՄ

22:32 19.01.2025

Թուրքիայի ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համագործակցության համար․ ԶԼՄ

Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համագործակցության համար՝ ընդգծելով, որ հանցավորության դեմ պայքարը տարվում է ոչ միայն Թուրքիայի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ. «Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված […] ...

Բժիշկը մատնանշել է միգրեն հրահրող գործոնները

22:13 19.01.2025

Բժիշկը մատնանշել է միգրեն հրահրող գործոնները

Միգրենը կարող է զարգանալ բազմաթիվ անհասկանալի պատճառներով, ներառյալ սովը և ծանր հուզական և ֆիզիկական սթրեսը, զգուշացրել է նյարդաբան Մարինա Անիկինան: Նա Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նշել է ցավոտ վիճակը սրող գործոններ։ Բժշկի խոսքով, ինչպես ցանկացած այլ քրոնիկ ցավ, միգրենը կարող է առաջանալ գերծանրաբեռնվածության, այդ թվում՝ հուզական սթրեսի, հանգստի բացակայության պատճառով։ «Սա ազդանշան է օրգանիզմից, որ […] ...

BACK_TO_TOP