Հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
+1.09 oC

Հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

15:50 19.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտական խառը արվեստների (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը մի քանի ամիս կվերականգնվի մեջքի վնասվածքից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մարզիկի թիմից: Հայտնում է Armsport-ը։

Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ծառուկյանի հաջորդ մենամարտը տիտղոսային չի լինելու:

«Արմանի վերականգնումը վնասվածքից կարող է տևել մի քանի ամիս»,-ասել է գործակալության զրուցակիցը:

UFC-ի թեթև քաշային կարգում տիտղոսի համար պայքարում ռուսաստանցի Իսլամ Մախաչևի դեմ Ծառուկյանի փոխարեն հանդես եկավ բրազիլացի Ռենատո Մոյկանոն: Մախաչևը հաղթեց մրցակցին առաջին ռաունդում խեղդող հնարքով և պաշտպանեց տիտղոսը:

Ծառուկյանը 28 տարեկան է, նրա հաշվին կա 22 հաղթանակ և 3 պարտություն: UFC-ում մարզիկը անցկացրել է 11 մենամարտ, որոնցից հաղթել է 9-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում հայտարարել են ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու Թրամփի վճռական մտադրության մասին

21:27 19.01.2025

ԱՄՆ-ում հայտարարել են ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու Թրամփի վճռական մտադրության մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի, և Թրամփը վճռական է դրան հասնելու հարցում։ «Այս հակամարտությունը պետք է ավարտվի, և նախագահ Թրամփը դա շատ հստակ ասել է այս մասին և մտադիր է հասնել դրան», – ասել է Ուոլցը CBS- ին տված հարցազրույցում: ...

Բացահայտվել են սուրճ խմելու հիմնական հակացուցումները

21:04 19.01.2025

Բացահայտվել են սուրճ խմելու հիմնական հակացուցումները

Որոշ դեպքերում սուրճը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Ելենա Ուրազակովան։ Նա UfaTime.ru-ի հետ զրույցում նշել է այս ըմպելիքի հիմնական հակացուցումները։ Ուրազակովայի խոսքով՝ առաջին հերթին պետք է զգուշությամբ սուրճ խմել, եթե արյան բարձր ճնշում ունեք։ «Կոֆեինի՝ չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացման, ինչը վտանգավոր է հիպերտոնիա ունեցող մարդկանց համար»,- բացատրել […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

20:40 19.01.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանի և Արագած-Ապարան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ծաղկաձոր, Հրազդան քաղաքներում, Լանջառ, Լուսաշող, Լանջանիստ գյուղերում, Սպիտակի և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

20:30 19.01.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

ՀԱՄԱՍ-ի հանձնած պատանդները կանայք են

20:12 19.01.2025

ՀԱՄԱՍ-ի հանձնած պատանդները կանայք են

Գազայի հատվածում ազատ արձակված երեք պատանդ հանձնվել է իսրայելական բանակին եւ բուժզննում է անցնում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Ազատ արձակված երեք պատանդները հանձնվել են Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության և անվտանգության ուժերին: Ազատ արձակված երեք պատանդներին դեպի Իսրայել են ուղեկցում, նրանք կանցնեն նախնական բժշկական զննում»,- ասված է հաղորդագրությունում։ ...

Այդ նորությունն իմանալով՝ ես սկզբից չհավատացի․ Գվարդիոլա

19:50 19.01.2025

Այդ նորությունն իմանալով՝ ես սկզբից չհավատացի․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է հարձակվող Էրլինգ Հոլանդի նոր պայմանագիրը։ Այն նախատեսված է 9,5 տարվա համար։ Հայտնում է Armsport-ը։ «Երբ Ֆերան Սորիանոն ինձ հայտնեց այդ նորությունը, ես ասացի. «Կներեք, կարո՞ղ եք նորից դա կրկնել»: Այդ նորությունն իմանալով՝ ես սկզբից չհավատացի: Նման բան նախկինում չի եղել: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա […] ...

BACK_TO_TOP