Իսրայելը հրադադար է հայտարարել Գազայի հատվածում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
+1.09 oC

Իսրայելը հրադադար է հայտարարել Գազայի հատվածում

13:40 19.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ է մտել 11:15-ին, կիրակի հայտնել է The Times of Israel-ը ՝ վկայակոչելով Իսրայելի իշխանությունների հայտարարությունը:

Նախկինում ենթադրվում էր, որ ռեժիմը կսկսեր գործել ժամը 8:30-ին, սակայն ՀԱՄԱՍ-ը պատանդների ցուցակը ժամանակին չէր ներկայացրել ու հրադադարը գործի չէր դրվել։ ՀԱՄԱՍ-ը հետաձգումը բացատրել էր տեխնիկական պատճառներով:

ՀԱՄԱՍ-ն արդեն ցուցակը հանձնել է Իսրայելին։ Նշվել է երեք պատանդների անունները, որոնք պետք է ազատ արձակվեն կիրակի օրը՝ Ռոմի Գոնեն, Էմիլի Դամարի և Դորոն Շտայնբրեխեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այդ նորությունն իմանալով՝ ես սկզբից չհավատացի․ Գվարդիոլա

19:50 19.01.2025

Այդ նորությունն իմանալով՝ ես սկզբից չհավատացի․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է հարձակվող Էրլինգ Հոլանդի նոր պայմանագիրը։ Այն նախատեսված է 9,5 տարվա համար։ Հայտնում է Armsport-ը։ «Երբ Ֆերան Սորիանոն ինձ հայտնեց այդ նորությունը, ես ասացի. «Կներեք, կարո՞ղ եք նորից դա կրկնել»: Այդ նորությունն իմանալով՝ ես սկզբից չհավատացի: Նման բան նախկինում չի եղել: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա […] ...

Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի

19:25 19.01.2025

Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի

Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ փակ կլինի։ Դ-ր Մարտին Լյութեր Քինգն իր ողջ կյանքի ընթացքում հավասարության, սոցիալական արդարության և բոլորի համար տնտեսական հնարավորությունների ապահովման ջատագով է եղել։ Նա իր կյանքով ու գործունեությամբ մեր մեջ սերմանել է հույս, սեր, կարեկցանք և խիզախություն, որն արդիական է բոլոր ժամանակներում։ ...

ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել իսրայելցի պատանդների

19:00 19.01.2025

ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել իսրայելցի պատանդների

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը երեք իսրայելցի պատանդների է հանձնել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Կարմիր Խաչին, հայտնում է Sky News Arabia-ն ՝ հղում անելով աղբյուրներին։ «ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հանձնել երեք իսրայելցի պատանդների»,- ասել են աղբյուրները։ Ավելի վաղ Ալ-Քասամ բրիգադները (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը) հայտարարել էին, որ կիրակի օրը որոշել […] ...

Այստեղ լինելը երազանք է. Կվարացխելիան պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

18:47 19.01.2025

Այստեղ լինելը երազանք է. Կվարացխելիան պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

Վրաստանի ազգային հավաքականի և իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում, հաստատում է փարիզյան ակումբի կայքը: 23-ամյա Խվիչան 4,5 տարվա պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ և դարձել ֆրանսիական ակումբի պատմության մեջ առաջին վրացի ֆուտբոլիստը, ինչպես նաև 50-րդ ազգության ներկայացուցիչը: «Այստեղ լինելը երազանք է: Ես շատ դրական խոսքեր եմ լսել ՊՍԺ-ի վերաբերյալ: Մեծ […] ...

Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար

18:25 19.01.2025

Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար

Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը հավարտ Սուրբ Պատարագի Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, աղոթք բարձրացրեց առ Աստված Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների և քաղաքացիական անձանց համար։ ...

Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ․ ԱԳՆ

18:04 19.01.2025

Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ. «Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»: ...

BACK_TO_TOP