Հրդեհի ահազանգ Արմենակյան փողոցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
+5.09 oC

Հրդեհի ահազանգ Արմենակյան փողոցում

09:54 19.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 19-ին, ժամը 01:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղային հարկից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:42-ին, մարվել՝ 01:59-ին: Նկուղային հարկում այրվել են էլեկտրական վահանակ, 50 գմ մալուխ, 1 քմ տարածքում կենցաղային իրեր, ջերմահարվել՝ 3 քմ կախովի առաստաղ: Տարհանվել է 17 քաղաքացի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելն անկայունություն է կանխատեսել տարածաշրջանում, եթե ՀԱՄԱՍ-ը մնա Գազայում իշխանության ղեկին

16:35 19.01.2025

Իսրայելն անկայունություն է կանխատեսել տարածաշրջանում, եթե ՀԱՄԱՍ-ը մնա Գազայում իշխանության ղեկին

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը Գազայի հատվածում հրադադարի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո զգուշացրել է, որ արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման իշխանության պահպանումը պաղեստինյան անկլավում կհանգեցնի տարածաշրջանային անկայունության շարունակականությանը: «Եթե ՀԱՄԱՍ-ը մնա իշխանության ղեկին, ապա տարածաշրջանային անկայունությունը, որի պատճառը ՀԱՄԱՍ-ն է, կշարունակվի: Երկու կողմերի համար (իսրայելցիների և պաղեստինցիների) խաղաղություն, կայունություն և անվտանգություն չի լինի, եթե ՀԱՄԱՍ-ը […] ...

Կատարի ԱԳՆ. Գազայից ազատված երկու պատանդ երկքաղաքացիություն ունի

16:12 19.01.2025

Կատարի ԱԳՆ. Գազայից ազատված երկու պատանդ երկքաղաքացիություն ունի

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բին Մուհամմեդ ալ Անսարին հաստատել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հունվարի 19-ին ազատ կարձակի  իսրայելցի երեք պատանդների։ Նրանցից մեկն ունի նաև Ռումինիայի, մյուսը՝ Բրիտանիայի քաղաքացիություն։ «Մենք հաստատում ենք, որ երեք պատանդների անունները փոխանցվել են իսրայելական կողմին, որոնցից մեկն ունի ռումինական քաղաքացիություն, իսկ մյուսը՝ բրիտանական»,- X-ում գրել է Կատարի դիվանագետը։ Ավելի […] ...

Հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

15:50 19.01.2025

Հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

Մարտական խառը արվեստների (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը մի քանի ամիս կվերականգնվի մեջքի վնասվածքից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մարզիկի թիմից: Հայտնում է Armsport-ը։ Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ծառուկյանի հաջորդ մենամարտը տիտղոսային չի լինելու: «Արմանի վերականգնումը վնասվածքից կարող է տևել մի քանի ամիս»,-ասել է գործակալության զրուցակիցը: UFC-ի թեթև քաշային կարգում տիտղոսի […] ...

Իսրայելի երեք նախարար հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության դեմ բողոքի

15:29 19.01.2025

Իսրայելի երեք նախարար հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության դեմ բողոքի

Իսրայելական Otzma Yehudit ծայրահեղ աջ կուսակցությունը լքել է կոալիցիան՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի դեմ բողոքի։ Երեք նախարար հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է The Time of Israel-ը։ Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը, ժառանգության նախարար Ամիհայ Էլիահուն և Նեգևի, Գալիլեայի և ազգային դիմակայության նախարար Իցհակ Վասերլաուֆը հրաժարական են տվել։ Այդպիսով նրանք դուրս են եկել […] ...

Տարադրամի փոխարժեքները հունվարի 19-ին

15:15 19.01.2025

Տարադրամի փոխարժեքները հունվարի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․89 դրամ:   ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:52 19.01.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն […] ...

BACK_TO_TOP