Կենտրոնական հավաքակայանում զորակոչի կազմակերպման գործընթացում պարբերաբար արձանագրվում են դրական փոփոխություններ․ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
--2.91 oC

Կենտրոնական հավաքակայանում զորակոչի կազմակերպման գործընթացում պարբերաբար արձանագրվում են դրական փոփոխություններ․ ՄԻՊ

11:47 18.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան:

Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի հետ, ծանոթանալ զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին:

Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի և զորակոչի պատասխանատու անձանց հետ շրջայց է իրականացվել հավաքակայանում: Պաշտպանին ներկայացվել են զորակոչի կազմակերպման պայմանները, զորակոչիկների ընդունման և գրանցման կարգը, ինչպես նաև զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացի հետ կապված հարցերը: Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել զորակոչիկների առողջական վիճակի հետ կապված հարցերին, բուժզննումների ընթացքին, բժշկական հանձնաժողովի հետ քննարկել է զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, առանձին խնդիրներին լուծումներ մշակելու մեխանիզմներ:

Պաշտպանը զորակոչիկներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն և նշել, որ նրանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:

Պաշտպանը հարկ է համարում նշել, որ Կենտրոնական հավաքակայանում զորակոչի կազմակերպման գործընթացում պարբերաբար արձանագրվում են դրական փոփոխություններ, օրինակ՝ վերանորոգվել է ճաշարանը, զորակոչիկներն ապահովված են սննդով, ծառայության վայրեր մեկնելուց առաջ զորակոչիկները ստանում են իրենց համապատասխան զինվորական հանդերձանք, ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգվում են զորակոչիկների գիտելիքները և ըստ այդմ՝ ստեղծվել են հիմնական զորամաս մեկնելուց առաջ ծառայության նշանակվելու և ուսումնական զորամասերում վերապատրաստվելու կառուցակարգեր և այլն:

Զորակոչիկների առողջական վիճակի, բժշկական հետազոտությունների ու փորձաքննությունների և ընդհանուր առմամբ զորակոչի շրջանակում նրանց իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրները, որոնք արձանագրվում են ինչպես պարբերաբար իրականացվող այցերի ընթացքում, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմ ստացվող գրավոր ու բանավոր բողոքներով՝ ամենօրյա ռեժիմով և տարբեր ձևաչափերով քննարկման առարկա են դարձվում իրավասու գերատեսչությունների հետ:

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին առնչվող հարցերով (այդ թվում՝ զորակոչ, վարժական հավաք և այլն) Պաշտպանին կարելի է դիմել ԹԵԺ ԳԻԾ 116 կամ 096116100 շուրջօրյա հեռախոսահամարներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.01.2025

SHANTNEWS

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը կենտրոն կստեղծեն Գազայի հատվածի համաձայնագրի կատարման մոնիտորինգի համար

21:39 18.01.2025

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը կենտրոն կստեղծեն Գազայի հատվածի համաձայնագրի կատարման մոնիտորինգի համար

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը, որպես պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման և Իսրայելի միջև կնքված համաձայնագրի պայմանների կատարման երաշխավորներ, կստեղծեն գործարքի իրականացմանը վերահսկելու օպերատիվ կենտրոն։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ը։ «Եգիպտոսը մտադիր է շարունակաբար աշխատել՝ համաձայնեցնելով իր գործընկերներ Կատարի և ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին համաձայնագրի իրականացման և դրա դրույթների ամբողջական իրականացման ուղղությամբ՝ համատեղ օպերատիվ կենտրոնի ստեղծման […] ...

Այրվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան

21:20 18.01.2025

Այրվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան

Հունվարի 18-ին, ժամը 17:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի Դրաստամատ Տեր-Մկրտչյան 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Tesla» մակնիշի ավտոմեքենա […] ...

Բաքվի գործը. ինչո՞ւ է Ադրբեջանը շինծու մեղադրանքներով դատում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը

21:00 18.01.2025

Բաքվի գործը. ինչո՞ւ է Ադրբեջանը շինծու մեղադրանքներով դատում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը

Երեկ Բաքվում մեկնարկել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը: Դեռ դրանից առաջ արդեն իսկ ստացված տեղեկությունները մտահոգություններ էին առաջացնում: Այս գործերի ու ընդհանրապես, ադրբեջանական նարատիվների մասին հարցերին անդրադարձել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:             ...

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

20:40 18.01.2025

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Հունվարի 18-ին, ժամը 15:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի մոտակա դաշտավայրում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:05-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ ...

Պարբերաբար լրացվում են ավտոճանապարհներին աղ-ավազի կուտակված պաշարները՝ ձյան տեղումների ժամանակ արագ արձագանքելու համար

20:20 18.01.2025

Պարբերաբար լրացվում են ավտոճանապարհներին աղ-ավազի կուտակված պաշարները՝ ձյան տեղումների ժամանակ արագ արձագանքելու համար

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց բազաներում ու հենակետերում պարբերաբար լրացնում են աղ-ավազի կուտակված պաշարները՝ ձյան տեղումների ժամանակ արագ արձագանքելու և աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար, այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

BACK_TO_TOP