Ծառուկյան-Մախաչև մենամարտը չի կայանա․ ինչ է պատահել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
+4.09 oC

Ծառուկյան-Մախաչև մենամարտը չի կայանա․ ինչ է պատահել

11:11 18.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 19-ին Լոս Անջելեսում UFC 311 մրցաշարի շրջանակներում պետք է կայանար թեթև քաշային կարգի տիտղոսային ռևանշն Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մասնակցությամբ։ Հայտնում է Armsport-ը։

Այսօր՝ հունվարի 17-ին կշռման արարողությանը մասնակցել է միայն Իսլամ Մախաչևը։ Ծառուկյանը չի ներկայացել կշռման արարողությանը։ Պաշտոնական տեղեկություններով՝ Արմանը մեջքի վնասվածք է ստացել քաշ գցելու ժամանակ։

Hustle MMA-ի շոուի հաղորդավար Ադամ Զուբայրաևի հաղորդմամբ էլ՝ Արմանին բժիշկներն են արգելում մենամարտել։

UFC-ն պաշտոնապես հայտարարեց, որ Իսլամ Մախաչևի հետ կմենամարտի բրազիլացի Ռենատո Մոյկանոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

17:00 18.01.2025

Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին և դրա շրջանակներում կազմակերպված գյուղատնտեսության նախարարների 17-րդ համաժողովին։ Համաժողովին մասնակցել է շուրջ հինգ տասնյակ երկրի գյուղատնտեսության նախարար և 10 միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյա: «Կենսազանգվածի կայուն զարգացում» խորագրով քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության, թվային […] ...

Երասխում բախվել են «Scania» բեռնատարն ու «Mercedes»-ը

16:50 18.01.2025

Երասխում բախվել են «Scania» բեռնատարն ու «Mercedes»-ը

Այսօր՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Մեղրի M2 ավտոճանապարհին` Երասխ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Scania» մակնիշի բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ […] ...

ՆԱՏՕ-ի նավերը սկսել են պարեկել Բալթիկ ծովում. ԶԼՄ-ներ

16:45 18.01.2025

ՆԱՏՕ-ի նավերը սկսել են պարեկել Բալթիկ ծովում. ԶԼՄ-ներ

ՆԱՏՕ-ի ռազմանավերը սկսել են պարեկել Բալթիկ ծովում՝ «Baltic Sentry» առաքելության շրջանակներում՝ Բալթյան երկրներում դաշինքի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, հաղորդում է ERR հեռուստառադիոընկերությունը: Երեքշաբթի օրը՝ հունվարի 14-ին, Հելսինկիում կայացել է Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովը՝ դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի մասնակցությամբ։ Գագաթնաժողովին հաջորդած համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ՆԱՏՕ-ն սկսում է առաքելություն, որը կոչվում է «Baltic […] ...

Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերմանը

16:40 18.01.2025

Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերմանը

Իսրայելական զորքերի դուրսբերումը և լիբանանյան բանակի տեղակայումը համատեղ սահմանին խաղաղության նոր էջ կբացի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով Բեյրութում բանակցություններ է վարել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու համար իսրայելական զորքերի անվտանգ դուրսբերումը հարավային Լիբանանից մինչև հունվարի 27-ը՝ հրադադարի համաձայնագրով նախատեսված վերջնաժամկետը», – ասել է […] ...

ԵՄ ընտանիքի լիիրավ անդա՞մ, թե՞ փակուղի. Հեռանկար բանավեճ

16:29 18.01.2025

ԵՄ ընտանիքի լիիրավ անդա՞մ, թե՞ փակուղի. Հեռանկար բանավեճ

Այս տարվա առաջին իսկ նիստում Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը անդամակցելու նախաձեռնությանը և հաստատեց օրենքի համապատասխան նախագիծը: Դա նշանակում է, որ եվրաինտեգրման ջատագովների առաջարկը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ընդունվել է: Որո՞նք կլինեն հաջորդ քայլերը և ո՞ւր դրանք կբերեն: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են նախաձեռնության հեղինակներից մեկի, «Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանի և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության […] ...

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքը

16:14 18.01.2025

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքը

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսն, արձագանքելով Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարության մեկնարկին, հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է պաշտպանի և ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է կազմակերպության կայքում տարածված հաղորդագրության մեջ։ «Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Ռուբեն Վարդանյանին դատարանի […] ...

BACK_TO_TOP