Չինաստանը պատրաստ է աշխատել Վիետնամի հետ սոցիալիզմի բարգավաճմանը նպաստելու համար. Սի Ծինփին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
--3.91 oC

Չինաստանը պատրաստ է աշխատել Վիետնամի հետ սոցիալիզմի բարգավաճմանը նպաստելու համար. Սի Ծինփին

12:47 18.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չինաստանը պատրաստ է աշխատել Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության հետ՝ խթանելու համաշխարհային սոցիալիզմի բարգավաճումը և նպաստելու ընդհանուր զարգացմանն ու կայունությանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Ես մեծ ուշադրություն եմ դարձնում չին-վիետնամական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ միավորել ուժերը ձեզ հետ,  շարունակել ձեռք ձեռքի տված ընթանալ սոցիալիստական ​​արդիականացման կառուցման նոր ճանապարհով»,- ասվում է շնորհավորական ուղերձում, որը Չինաստանի ղեկավարը հղել է Վիետնամի Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամին և Վիետնամի նախագահ Լուոնգ Կիոնգին՝ երկկողմ հարաբերությունների 75-ամյակի կապակցությամբ։

Ինչպես պարզաբանել է Սի Ծինփինը, անհրաժեշտ է, որ Պեկինը և Հանոյը «կարևոր ներդրում ունենան աշխարհում սոցիալիզմի բարգավաճմանը և մարդկության զարգացմանն ու առաջընթացին նպաստելու համար»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.01.2025

SHANTNEWS

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը կենտրոն կստեղծեն Գազայի հատվածի համաձայնագրի կատարման մոնիտորինգի համար

21:39 18.01.2025

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը կենտրոն կստեղծեն Գազայի հատվածի համաձայնագրի կատարման մոնիտորինգի համար

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը, որպես պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման և Իսրայելի միջև կնքված համաձայնագրի պայմանների կատարման երաշխավորներ, կստեղծեն գործարքի իրականացմանը վերահսկելու օպերատիվ կենտրոն։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ը։ «Եգիպտոսը մտադիր է շարունակաբար աշխատել՝ համաձայնեցնելով իր գործընկերներ Կատարի և ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին համաձայնագրի իրականացման և դրա դրույթների ամբողջական իրականացման ուղղությամբ՝ համատեղ օպերատիվ կենտրոնի ստեղծման […] ...

Այրվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան

21:20 18.01.2025

Այրվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան

Հունվարի 18-ին, ժամը 17:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի Դրաստամատ Տեր-Մկրտչյան 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Tesla» մակնիշի ավտոմեքենա […] ...

Բաքվի գործը. ինչո՞ւ է Ադրբեջանը շինծու մեղադրանքներով դատում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը

21:00 18.01.2025

Բաքվի գործը. ինչո՞ւ է Ադրբեջանը շինծու մեղադրանքներով դատում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը

Երեկ Բաքվում մեկնարկել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը: Դեռ դրանից առաջ արդեն իսկ ստացված տեղեկությունները մտահոգություններ էին առաջացնում: Այս գործերի ու ընդհանրապես, ադրբեջանական նարատիվների մասին հարցերին անդրադարձել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:             ...

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

20:40 18.01.2025

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Հունվարի 18-ին, ժամը 15:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի մոտակա դաշտավայրում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:05-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ ...

Պարբերաբար լրացվում են ավտոճանապարհներին աղ-ավազի կուտակված պաշարները՝ ձյան տեղումների ժամանակ արագ արձագանքելու համար

20:20 18.01.2025

Պարբերաբար լրացվում են ավտոճանապարհներին աղ-ավազի կուտակված պաշարները՝ ձյան տեղումների ժամանակ արագ արձագանքելու համար

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց բազաներում ու հենակետերում պարբերաբար լրացնում են աղ-ավազի կուտակված պաշարները՝ ձյան տեղումների ժամանակ արագ արձագանքելու և աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար, այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

BACK_TO_TOP