Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում անցկացվեց Վաշինգտոնում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի հերթական հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
+3.09 oC

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում անցկացվեց Վաշինգտոնում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի հերթական հանդիպումը

09:00 18.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում անցկացվեց Վաշինգտոնում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի հերթական հանդիպումը` ԱՄՆ-ում Գաբոնի դեսպանի նախագահությամբ։

Դիմելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ մի շարք երկրների դեսպաններին, գործերի ժամանակավոր հավատարմատարներին և այլ ներկայացուցիչներին՝ դեսպան Լիլիթ Մակունցը հպարտությամբ վերահաստատեց Ֆրանկոֆոն ընտանիքի հետ Հայաստանի կապը՝ ընդգծելով համերաշխության, խաղաղության և մշակութային բազմազանության արժեքների կարևորությունը։

Օգտվելով առիթից՝ դեսպան Մակունցը ներկաներին տեղեկացրեց նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում կարևոր ձեռքբերման՝ Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերություն հաստատող պատմական փաստաթղթի ստորագրման մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյան

13:40 18.01.2025

Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյան

Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի և Ռուբեն Վարդանյանի երկարատև կալանքը, նրանց պահման պայմանների մասին տեղեկությունները, Բաքվում մեկնարկած նրանց դատավարությունը անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում։ Այս մասին գրել է ՀՀ […] ...

Բաքվում հանդիպել են Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը

13:29 18.01.2025

Բաքվում հանդիպել են Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը: Կողմերը կքննարկեն հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: ...

Նորավանքում վառվել է Համահայկական ձմեռային խաղերի կրակը

13:20 18.01.2025

Նորավանքում վառվել է Համահայկական ձմեռային խաղերի կրակը

Քիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կհասցնեն Ջերմուկ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Բացումը փետրվարի մեկին՝ ժամը 18:30-ին՝ Ջերմուկում: Գեղեցիկ միջոցառումն ապահովված է: Տաք կհագնվեք: Կհանդիպենք»,-գրել է նա: ...

Հրդեհ Ղարիբջանյան գյուղում. ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ

13:12 18.01.2025

Հրդեհ Ղարիբջանյան գյուղում. ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ

Հունվարի 18-ին՝ ժամը 09:31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում այրվում է պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ խճուղում գտնվող կաղամբի պահեստում (մոտ 1200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:43-ին, մարվել՝ […] ...

Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. երկու դատավոր սպանվել է

13:03 18.01.2025

Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. երկու դատավոր սպանվել է

Թեհրանում հրաձգություն է տեղի ունեցել Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ, երկու դատավոր սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Իշխանությունները հարձակումը համարում են ահաբեկչություն: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: Երկրի դատական ​​իշխանության մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ Իրանի Գերագույն դատարանի սպանված դատավորները պատասխանատու են եղել ահաբեկչության և լրտեսության մեջ կասկածվողների գործերի համար: Այլ մանրամասներ դեռևս չեն […] ...

Թրամփն իր պաշտոնավարման առաջին ժամերին կսկսի միգրանտներին արտաքսելու քաղաքականության կիրառումը․ CNN

13:00 18.01.2025

Թրամփն իր պաշտոնավարման առաջին ժամերին կսկսի միգրանտներին արտաքսելու քաղաքականության կիրառումը․ CNN

Դոնալդ Թրամփի թիմն ավարտում է ներգաղթի հարցերով կոշտ հրամանագրերի փաթեթը։ Սպասվում է, որ դա կհրապարակվի ԱՄՆ նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ անց: Այս մասին հայտնում է CNN-ը։ Փաթեթը ներկայացնում է ներգաղթային քաղաքականության կտրուկ փոփոխություններ, ասել են երկու աղբյուրները: Նշվում է, որ դա կազդի արդեն ԱՄՆ-ում գտնվող ներգաղթյալների և ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ապաստան հայցող միգրանտների […] ...

BACK_TO_TOP