Խորհրդարանական աջակցության ծրագրի շրջանակում ներկայացվել են ԱԺ-ի հետ համագործակցությամբ իրականացված գործառնական կարևոր բարեփոխումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
--4.91 oC

Խորհրդարանական աջակցության ծրագրի շրջանակում ներկայացվել են ԱԺ-ի հետ համագործակցությամբ իրականացված գործառնական կարևոր բարեփոխումները

17:25 17.01.2025

Հունվարի 17-ին տեղի է ունեցել «Արդյունքների առաջխաղացման ուղին. հյուրընկալող համայնքների եւ փախստականների դիմակայունության ամրապնդում» միջոցառումը, որը կազմակերպվել էր Նորվեգիայի կառավարության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակում:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ՄԱԿ-ի զարգացման խորհրդարանական աջակցության ծրագիրը՝ որպես «Դիմակայունություն բոլորի համար» նախաձեռնության համակատարող եւ պատասխանատու, իրականացվում է ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ եւ ֆինանսավորվում Նորվեգիայի, Շվեդիայի կառավարությունների ու ՀՀ Ազգային ժողովի կողմից:

««Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի իրականացումը նպաստել է Ազգային ժողովի կառավարման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ խորհրդարանական ներգրավվածության եւ, մասնավորապես, փախստականի կարգավիճակ ունեցողների կյանքի բարելավմանն ու ինտեգրմանն ուղղված մի շարք օրենսդրական եւ գործառնական նախաձեռնություններում: Կարեւորում եմ ծրագրի շրջանակում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ներգրավվածությունն ազդակիր համայնքների, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին: Այս ներգրավվածությունը թույլ է տալիս մշակելու քաղաքականություն, որը ոչ միայն արձագանքող է, այլ նաեւ անաչառ եւ նպաստում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց արժանապատիվ ինտեգրմանն ընդունող համայնքներում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Ելույթի ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործընկերներին, Նորվեգիայի, Շվեդիայի կառավարություններին, Հայաստանի կառավարությանը եւ բոլոր ներգրավված գործընկերներին, նաեւ մարզերի, համայնքների ներկայացուցիչներին՝ Ազգային ժողովի բարելավման գործընթացներին մշտական աջակցություն ցուցաբերելու համար:

Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը ողջույնի խոսքում վստահեցրել է, որ իրենք հանձնառու են Հայաստանին աջակցելու, դիմակայունությունն ու կայունությունն ամրապնդելու առումով՝ մասնավորապես հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց Հայաստանը վերջին շրջանում բախվել է փախստականների հարցում:

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին էլ փաստել է, որ 2025-2026 թվականների ընթացքում ՄԱԶԾ-ն կշարունակի աջակցություն տրամադրել Կառավարությանը՝ տնտեսական հնարավորություններ ստեղծելով վերջինիս համար եւ ապահովելով փախստականների լիարժեք ինտեգրումը նոր համայնքներում:

Խորհրդարանական աջակցության ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ-ի հետ համագործակցությամբ իրականացված գործառնական կարեւորագույն փոփոխությունների մասին իր ելույթում խոսել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Անդրադառնալով 2024 թվականի սկզբին մեկնարկած «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի կարեւորությանը՝ Դավիթ Առաքելյանը փաստել է, որ այն լրջագույն արդյունքային եւ ինստիտուցիոնալ ցուցանիշներ արձանագրած «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» հնգամյա ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որն իրականացվել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ:

«2024 թվականին մեկնարկած ծրագիրը կարեւոր էր ոչ միայն համագործակցության շարունակության, այլեւ դոնորների ներգրավման տեսանկյունից. ծրագրի համաֆինանսավորողներ էին Նորվեգիայի եւ Շվեդիայի կառավարությունները: Ազգային ժողովի պատմության մեջ առաջին անգամ համաֆինանսավորող հանդես եկավ նաեւ Ազգային ժողովի աշխատակազմը՝ ազդարարելով ինստիտուցիոնալ բարեփոխումների իր հաստատակամությունը եւ հանձնառությունը: Անցած տարի դեկտեմբերի վերջին ծրագրին միացավ նաեւ Կանադայի կառավարությունը, ինչը կարեւոր ցուցիչ է ծրագրի հաջողված լինելու առումով»,- ընդգծել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը:

Խորհրդարանական աջակցության ծրագրի շրջանակում Նորվեգիայի կառավարության օժանդակությամբ իրականացված ծրագրերի մասով Դավիթ Առաքելյանն անդրադարձել է մի քանի կարեւոր ձեռքբերումների: Դրանցից են՝ Ազգային ժողովի ռազմավարական տեսլականի մշակումը. 2024 թվականից Ազգային ժողովի եւ Ազգային ժողովի աշխատակազմի բազմամյա գործողությունների պլանի մշակման ուղղությամբ աշխատանքների մեկնարկ, 32 օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ 360 աստիճան վերլուծություն, համապարփակ հետազոտության հիման Ազգային ժողովի եւ Ազգային ժողովի աշխատակազմի երկարաժամկետ ռազմավարական տեսլականի մշակում, որն այս տարի նախատեսվում է ամբողջացնել ու ընդունել՝ որպես ներքին փաստաթուղթ: Դավիթ Առաքելյանի խոսքով իրականացվել են բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ. Ազգային ժողովի պատգամավորները եւ աշխատակազմի ներկայացուցիչները հմտացել են արտաքին ազդեցությունների եւ խոսույթների, ապատեղեկատվության եւ ատելության խոսքի ռիսկերին արձագանքելու հարցում: Ընթացիկ մշակման մեջ են կանանց եւ սոցիալական ընդգրկվածության ծրագրերը՝ նպատակ ունենալով ներդնելու կանանց եւ փախստականների կարիքներին միտված գենդերային ծրագրեր: Ներդրվել են նորարար գործիքներ. փորձարկվում են «e-Parliament» եւ «e-Voting» համակարգերը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի հետ համատեղ իրականացվում է «Տվյալների վիզուալացում Power BI» գործիքակազմի ուսուցում Ազգային ժողովի աշխատակազմի համար:

Իրականացված մի շարք կրթական ծրագրերի մասով եւս Դավիթ Առաքելյանը տվյալներ է ներկայացրել: Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի 2022 եւ 2023 թվականների շրջանավարտների հետ համատեղ իրականացվել է «Երիտասարդական խորհրդարան» նախաձեռնությունը, 35 երիտասարդ ներգրավված են եղել օրենսդրական գործընթացների սիմուլյացիաներում, ներկայացրել իրենց օրենսդրական նախաձեռնությունները 2024 թվականի «Ամառային դպրոցի» շրջանավարտներին: Առավել շատ ձայներ ստացած նախաձեռնությունները ներկայացվել են Ազգային ժողովի համապատասխան գլխադասային հանձնաժողովի նիստի քննարկմանը: Արդյունքում՝ որոշվել է ներգրավել նաեւ լիազոր պետական մարմիններին՝ լրամշակելու երիտասարդների նախաձեռնությունը եւ նախաձեռնելու օրինագծի հետագա քննարկումը:

Նշվել է, որ ծրագրի շրջանակում կազմակերպվել է 47 փախստական երեխաների ճանաչողական այց Ազգային ժողով: ՄԱԶԾ գործընկերները նաեւ իրականացրել են երեխաների կարիքների բացահայտման գործընթաց՝ ապահովելով կրթական վերապատրաստման ծրագրեր:

«Խորհրդարանական աջակցության ծրագրի շրջանակում իրականացվել են կարեւոր գործառնական բարեփոխումներ, որոնք նպաստում են հանրային մասնակցությանը, թափանցիկությանը եւ ներառականությանը: Այս փոփոխությունները հիմք են դնում երկարաժամկետ զարգացումների համար»,- փաստել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը:

Ելույթի ավարտին Դավիթ Առաքելյանը վստահեցրել է, որ ՄԱԶԾ-ի եւ ծրագրին աջակցող դոնոր պետությունների հետ Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացման շրջանակում համագործակցությունը կլինի շարունակական եւ արդյունավետ:

Կառավարության ոլորտային պատասխանատուները եւս ներկայացրել են փախստականների ու խոցելի խմբերի համար արդարադատության մատչելիության բարելավման, համայնքների դիմակայունության ամրապնդման եւ փախստականների հասցեների համակարգերի թվայնացման, փախստականների ու հյուրընկալող համայնքների կարիքներին արդյունավետ արձագանքելու հարցում իրականացվող քայլերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.01.2025

SHANTNEWS

Մեդվեդևի հետխաղյա ասուլիսը չի կայացել

21:55 17.01.2025

Մեդվեդևի հետխաղյա ասուլիսը չի կայացել

Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի 121-րդ ռակետ Լերներ Թինին պարտվելուց հետո չի ներկայացել մամուլի ասուլիսին։ Աշխարհի 5-րդ ռակետը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում սենսացիոն պարտությունից հետո չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին, ասուլիսների սեղանին դրվել է նրա ջրի շիշը։ ...

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյունների մասին

21:50 17.01.2025

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյունների մասին

Իրավիճակը Զապորոժիայի ատոմակայանում (ZNPP) մնում է անկայուն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները ամեն օր գրանցում են բազմաթիվ պայթյուններ, այդ թվում՝ ատոմակայանի մոտ, ուրբաթ օրը հայտնել է ՄԱԳԱՏԷ-ն: «Զապորոժիեի ԱԷԿ-ում, որտեղ ընդհանուր իրավիճակը մնում է անկայուն՝ առաջնագծում գտնվելու պատճառով, ՄԱԳԱՏԷ-ի թիմը գրանցել է բազմաթիվ պայթյուններ, որոնք տեղի են ունենում ամեն օր, այդ թվում՝ ինչպես կայանի […] ...

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիները

21:40 17.01.2025

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիները

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիների ցանկը։ Դրանց կարող եք ծանոթանալ այստեղ։ ...

Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականում

21:30 17.01.2025

Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականում

Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը որոշել է շարունակել աշխատանքն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հետ: «Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականում: Նա հանդիպել է ֆեդերացիայի նախագահի հետ, քննարկել ԱԱ-2026-ի ընտրական փուլի նախապատրաստական շրջանը»,- Matchtv.ru-ի հետ զրույցում ասել է ՂՖՖ տնօրեն Կայսար Բեկենովը: Ավելի վաղ ղազախական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ֆեդերացիայի նոր ղեկավարները նոր մարզիչ […] ...

Թրամփը անհամբեր սպասում է Սի Ծինփինի հետ հանդիպմանը․ Չինաստանի ԱԳՆ

21:25 17.01.2025

Թրամփը անհամբեր սպասում է Սի Ծինփինի հետ հանդիպմանը․ Չինաստանի ԱԳՆ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել Չինաստանի առաջնորդի հետ հանդիպման մասին։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Թրամփը շնորհակալություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին շնորհավորանքների համար ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, նա ասել է, որ գնահատում է նախագահի հետ հիանալի հարաբերությունները, […] ...

BACK_TO_TOP