Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
--3.91 oC

Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար

16:17 17.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է ինչպես վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/, այնպես էլ՝ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ում՝ Android-ի համար։ Ներբեռնելիս՝ փնտրման դաշտում պետք է հավաքել Self Portal անվանումը:

Կարևոր է իմանալ, որ հայտարարագրման հարթակից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն: Էլեկտրոնային նույնականացումն (mID կամ eID) անհրաժեշտ է ունենալ, որպեսզի կարողանաք մուտք գործել հայտարարագրման համակարգ, իսկ էլեկտրոնային ստորագրությունն անհրաժեշտ է հայտարարագրում փոփոխություններ անելու և այն հաստատելու համար։

Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ հնարավոր է մուտք գործել «Ես եմ» hարթակի միջոցով, որտեղ անձի նույնականացումն իրականացվում է երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

Եթե հայտարարագիրը ներկայացնելու եք համակարգի վեբ տարբերակով, ապա Ձեր ընտրությամբ համակարգ կարող եք մուտք գործել կա՛մ բջջային նույնականացմամբ, կա՛մ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Իսկ բջջային հավելվածով հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝ համակարգ կարող եք մուտք գործել միայն բջջային նույնականացման միջոցով։

Բջջային հեռախոսի միջոցով նույնականցում ձեռք բերելու համար պետք է իրականացնեք հետևյալ քայլերը․

  1. ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
  2. Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։
  3. Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
  4. Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ https://www.ekeng.am/hy/payments։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն կամ դիմել բջջային կապի օպերատորին հետևյալ եղանակներով.

Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով նույնականցում ձեռք բերելու համար պետք է իրականացնեք հետևյալ քայլերը․

  1. ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր։
  2. Ունենալ նաև նույնականացման քարտն ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (մանրամասները՝ https://www.ekeng.am/hy/reader):
  3. Այցելել www.ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։
Եվ հիշեք, որ նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:

Իրազեկման թերթիկն՝ այստեղ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.01.2025

SHANTNEWS

Մեդվեդևի հետխաղյա ասուլիսը չի կայացել

21:55 17.01.2025

Մեդվեդևի հետխաղյա ասուլիսը չի կայացել

Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի 121-րդ ռակետ Լերներ Թինին պարտվելուց հետո չի ներկայացել մամուլի ասուլիսին։ Աշխարհի 5-րդ ռակետը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում սենսացիոն պարտությունից հետո չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին, ասուլիսների սեղանին դրվել է նրա ջրի շիշը։ ...

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյունների մասին

21:50 17.01.2025

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյունների մասին

Իրավիճակը Զապորոժիայի ատոմակայանում (ZNPP) մնում է անկայուն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները ամեն օր գրանցում են բազմաթիվ պայթյուններ, այդ թվում՝ ատոմակայանի մոտ, ուրբաթ օրը հայտնել է ՄԱԳԱՏԷ-ն: «Զապորոժիեի ԱԷԿ-ում, որտեղ ընդհանուր իրավիճակը մնում է անկայուն՝ առաջնագծում գտնվելու պատճառով, ՄԱԳԱՏԷ-ի թիմը գրանցել է բազմաթիվ պայթյուններ, որոնք տեղի են ունենում ամեն օր, այդ թվում՝ ինչպես կայանի […] ...

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիները

21:40 17.01.2025

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիները

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիների ցանկը։ Դրանց կարող եք ծանոթանալ այստեղ։ ...

Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականում

21:30 17.01.2025

Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականում

Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը որոշել է շարունակել աշխատանքն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հետ: «Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականում: Նա հանդիպել է ֆեդերացիայի նախագահի հետ, քննարկել ԱԱ-2026-ի ընտրական փուլի նախապատրաստական շրջանը»,- Matchtv.ru-ի հետ զրույցում ասել է ՂՖՖ տնօրեն Կայսար Բեկենովը: Ավելի վաղ ղազախական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ֆեդերացիայի նոր ղեկավարները նոր մարզիչ […] ...

Թրամփը անհամբեր սպասում է Սի Ծինփինի հետ հանդիպմանը․ Չինաստանի ԱԳՆ

21:25 17.01.2025

Թրամփը անհամբեր սպասում է Սի Ծինփինի հետ հանդիպմանը․ Չինաստանի ԱԳՆ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել Չինաստանի առաջնորդի հետ հանդիպման մասին։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Թրամփը շնորհակալություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին շնորհավորանքների համար ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, նա ասել է, որ գնահատում է նախագահի հետ հիանալի հարաբերությունները, […] ...

BACK_TO_TOP