Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում բարձրանում է թոքաբորբով հիվանդացության ռիսկը, ինչը հնարավոր է կանխել․ մասնագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
--3.91 oC

Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում բարձրանում է թոքաբորբով հիվանդացության ռիսկը, ինչը հնարավոր է կանխել․ մասնագետ

15:27 17.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում բարձրանում է թոքաբորբով հիվանդացության ռիսկը, ինչը հնարավոր է կանխել պատվաստվելով սեզոնային գրիպի դեմ:

Արտահիվանդանոցային թոքաբորբը (ԱՀԹ) հաճախ հաջորդում է վերին շնչուղիների վարակին։
Որո՞նք են ռիսկի գործոնները, որ կարող են նպաստել ծանր ընթացքին`
🔹 ծխելը,
🔹 վերջին 90 օրվա ընթացքում հոսպիտալացման առկայությունը՝ հակաբիոտիկների ընդունումով,
🔹 հետևյալ հիվանդությունների առկայությունը՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, շաքարային դիաբետ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություն, լյարդի ցիռոզ, ալկոհոլի չարաշահում, թմրամոլություն, քաղցկեղ։

Գանգատները`
🔹հազ, դող, տենդ, հևոց, կրծքավանդակի ցավ, թարախային խորխ, ախորժակի վատացում, ընդհանուր թուլություն,
🔹տարեցների մոտ տիպիկ գանգատները կարող են բացակայել, և կլինիկական պատկերում առաջին պլան է մղվում թունավորման համախտանիշը (քնկոտություն կամ անհանգստություն, գիտակցության մթագնում, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, փսխում) կամ ուղեկցող քրոնիկական հիվանդությունների (շաքարային դիաբետ, քրոնիկ սրտային անբավարարություն և այլն) սրացումը:

Որո՞նք են թոքաբորբի հիմնական նշանները երեխաների մոտ`
🔹Հաճախաշնչությունը կամ դժվարաշնչությունը, որը ԱՀԿ սահմանման համաձայն` մինչև 2 ամսական երեխաների մոտ՝ 60 մեկ րոպեում, 2-ից 12 ամսականների մոտ՝ 50 մեկ րոպեում, 1-ից 5 տարեկանների մոտ` 40 մեկ րոպեում, 5-ից 10 տարեկան երեխաների համար` 30 մեկ րոպեում, 10-ից բարձր՝ 24 մեկ րոպեում,
🔹 կրծքավանդակի ներքաշումները, ռնգախաղը, շուրջբերանային և կենտրոնական մաշկի և լորձաթաղանթի կապտավուն գունավորումը ևս թոքաբորբով պայմանավորված շնչական անբավարարության նշաններ են, որոնց պետք է ուշադրություն դարձնել և դիմել բժշկի:

Ժամանակին բժշկի նշանակմամբ բուժումը սկսելու դեպքում պացիենտների մեծ մասի մոտ 48-ից 72 ժամվա ընթացքում դիտվում է կլինիկական կայունություն։

Խորհուրդները` ընտանեկան բժշկության գծով առողջապահության նախարարության խորհրդատու Սամվել Հայրումյանից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.01.2025

SHANTNEWS

Մեդվեդևի հետխաղյա ասուլիսը չի կայացել

21:55 17.01.2025

Մեդվեդևի հետխաղյա ասուլիսը չի կայացել

Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի 121-րդ ռակետ Լերներ Թինին պարտվելուց հետո չի ներկայացել մամուլի ասուլիսին։ Աշխարհի 5-րդ ռակետը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում սենսացիոն պարտությունից հետո չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին, ասուլիսների սեղանին դրվել է նրա ջրի շիշը։ ...

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյունների մասին

21:50 17.01.2025

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյունների մասին

Իրավիճակը Զապորոժիայի ատոմակայանում (ZNPP) մնում է անկայուն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները ամեն օր գրանցում են բազմաթիվ պայթյուններ, այդ թվում՝ ատոմակայանի մոտ, ուրբաթ օրը հայտնել է ՄԱԳԱՏԷ-ն: «Զապորոժիեի ԱԷԿ-ում, որտեղ ընդհանուր իրավիճակը մնում է անկայուն՝ առաջնագծում գտնվելու պատճառով, ՄԱԳԱՏԷ-ի թիմը գրանցել է բազմաթիվ պայթյուններ, որոնք տեղի են ունենում ամեն օր, այդ թվում՝ ինչպես կայանի […] ...

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիները

21:40 17.01.2025

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիները

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիների ցանկը։ Դրանց կարող եք ծանոթանալ այստեղ։ ...

Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականում

21:30 17.01.2025

Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականում

Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը որոշել է շարունակել աշխատանքն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հետ: «Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականում: Նա հանդիպել է ֆեդերացիայի նախագահի հետ, քննարկել ԱԱ-2026-ի ընտրական փուլի նախապատրաստական շրջանը»,- Matchtv.ru-ի հետ զրույցում ասել է ՂՖՖ տնօրեն Կայսար Բեկենովը: Ավելի վաղ ղազախական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ֆեդերացիայի նոր ղեկավարները նոր մարզիչ […] ...

Թրամփը անհամբեր սպասում է Սի Ծինփինի հետ հանդիպմանը․ Չինաստանի ԱԳՆ

21:25 17.01.2025

Թրամփը անհամբեր սպասում է Սի Ծինփինի հետ հանդիպմանը․ Չինաստանի ԱԳՆ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել Չինաստանի առաջնորդի հետ հանդիպման մասին։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Թրամփը շնորհակալություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին շնորհավորանքների համար ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, նա ասել է, որ գնահատում է նախագահի հետ հիանալի հարաբերությունները, […] ...

BACK_TO_TOP