13:37 17.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մայա Վավժիկի գլխավորած պատվիրակությանը:
Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի պատվիրակությունը Հայաստան է ժամանել «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովին մասնակցելու նպատակով։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել Վիշեգրադյան խմբի երկրների՝ Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի հետ համագործակցության խորացումը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում կարևոր ուղղություն է նաև Վիշեգրադյան քառյակի հետ համագործակցության ընդլայնումը։
Արթուր Մարտիրոսյանն շեշտել է՝ Եվրոպական միությունը ԿԳՄՍ նախարարության նշանակալի գործընկերներից է, իսկ Եվրոպական միության հետ համագործակցությունն ամրագրված է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որի մի շարք կետեր վերաբերում են ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներին:
Անդրադառնալով Վիշեգրադյան խմբի շրջանակում համագործակցության զարգացմանը՝ նախարարի տեղակալը կարևորել է՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման խթանման առումով ազդակներ ստացվել են նաև քաղհասարակության կողմից։
Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև «Էրազմուս+» ծրագրին, որը Հայաստան-ԵՄ համագործակցության արդյունավետ գործիքներից է բարձրագույն կրթության ոլորտում։ «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է գիտության, «Ստեղծագործ Եվրոպան»՝ մշակույթի ոլորտներում համագործակցության խթանման համար: Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ նշված բոլոր ուղղություններով համագործակցության թիրախները համահունչ են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրերին։
Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մայա Վավժիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի՝ Եվրամիության հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Նրա խոսքով՝ հիմնադրամի նպատակն է խթանել և զարգացնել մշակութային համագործակցությունը գիտության, հետազոտության, կրթության և երիտասարդության փոխանակման ոլորտներում ինչպես նշված չորս երկրների, այնպես էլ գործընկեր այլ պետությունների միջև:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթաթոշակային տարբեր ծրագրին, որոնք նախատեսված են Վիշեգրադյան չորս երկրների և գործընկեր պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների և համապատասխան քաղաքացիություն ունեցող հետազոտողների, ուսումնասիրողների և սովորողների համար։ Հայաստանի Հանրապետությունը ևս, ի թիվս Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Սերբիայի, Ալբանիայի և մի շարք այլ երկրների, ընդգրկված է ծրագրում:
Մայա Վավժիկը տեղեկացրել է՝ Վիշեգրադի կրթաթոշակները նախատեսված են բակալավրիատում, մագիստրատուրայում սովորող ուսանողների և հետազոտողների համար՝ մինչև չորս կիսամյակ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ավելի քան 190 բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու նպատակով: Այս համատեքստում կողմերը կարևորել են Հայաստանից ավելի մեծ թվով ուսանողների ներգրավվածությունը ծրագրին:
Նշվել է նաև, որ Վիշեգրադյան միջազգային հիմնադրամն աջակցում է Հայաստանի բուհերի և քառյակի անդամ երկրների բուհերի միջև համագործակցության խորացմանը:
21:55 17.01.2025
Մեդվեդևի հետխաղյա ասուլիսը չի կայացելՌուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի 121-րդ ռակետ Լերներ Թինին պարտվելուց հետո չի ներկայացել մամուլի ասուլիսին։ Աշխարհի 5-րդ ռակետը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում սենսացիոն պարտությունից հետո չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին, ասուլիսների սեղանին դրվել է նրա ջրի շիշը։ ...
21:50 17.01.2025
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյունների մասինԻրավիճակը Զապորոժիայի ատոմակայանում (ZNPP) մնում է անկայուն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները ամեն օր գրանցում են բազմաթիվ պայթյուններ, այդ թվում՝ ատոմակայանի մոտ, ուրբաթ օրը հայտնել է ՄԱԳԱՏԷ-ն: «Զապորոժիեի ԱԷԿ-ում, որտեղ ընդհանուր իրավիճակը մնում է անկայուն՝ առաջնագծում գտնվելու պատճառով, ՄԱԳԱՏԷ-ի թիմը գրանցել է բազմաթիվ պայթյուններ, որոնք տեղի են ունենում ամեն օր, այդ թվում՝ ինչպես կայանի […] ...
21:40 17.01.2025
Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիներըԵրևանի քաղաքապետարանը ներկայացրել է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիների ցանկը։ Դրանց կարող եք ծանոթանալ այստեղ։ ...
21:30 17.01.2025
Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականումՂազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը որոշել է շարունակել աշխատանքն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հետ: «Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականում: Նա հանդիպել է ֆեդերացիայի նախագահի հետ, քննարկել ԱԱ-2026-ի ընտրական փուլի նախապատրաստական շրջանը»,- Matchtv.ru-ի հետ զրույցում ասել է ՂՖՖ տնօրեն Կայսար Բեկենովը: Ավելի վաղ ղազախական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ֆեդերացիայի նոր ղեկավարները նոր մարզիչ […] ...
21:25 17.01.2025
Թրամփը անհամբեր սպասում է Սի Ծինփինի հետ հանդիպմանը․ Չինաստանի ԱԳՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել Չինաստանի առաջնորդի հետ հանդիպման մասին։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Թրամփը շնորհակալություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին շնորհավորանքների համար ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, նա ասել է, որ գնահատում է նախագահի հետ հիանալի հարաբերությունները, […] ...