Մեր ջանքերն ուղղելու ենք պատշաճ հարկահավաքում իրականացնելուն. ՊԵԿ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 01 2025
  • $
    398.10
  • RUBLE
    3.88
  • 409.45
WEATHER
--3.91 oC

Մեր ջանքերն ուղղելու ենք պատշաճ հարկահավաքում իրականացնելուն. ՊԵԿ նախագահ

19:10 16.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետական եկամուտների կոմիտեն իր ջանքերն ուղղելու է պատշաճ հարկահավաքում իրականացնելու ուղղությամբ, ինչը ենթադրում է նաև ստվերի դեմ պայքար: Այնուամենայնիվ, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կախված տնտեսական սցենարից, չի բացառում 2025-ի բյուջեի մասին օրենքում նախանշված ցուցանիշների վերանայումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ նախագահն այս մասին ասել է 2024-ի արդյունքներն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով 2024-ի բյուջեի մասին օրենքով նախապես պլանավորված եկամուտների ցուցանիշին և արդեն փաստացի արձանագրված ավելի ցածր ցուցանիշին:

Հայաստանում նախորդ տարի հավաքվել են 2 տրլն 390.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ ու տուրքեր, ինչը 2023 թվականի համեմատ ավելի է 117 մլրդ դրամով:

«Երբ 2024 թվականին բյուջեն ձևավորվում էր, կանխատեսումը 2 տրլն 614 մլրդ էր, բայց Ֆինանսների նախարարությունը շատ թափանցիկ ձևով նշել է նաև ռիսկերի մասին: Պարզ է, որ գործում ենք մի անորոշ միջավայրում, որտեղ սցենարները բազմաթիվ են: Հետևաբար, կախված տնտեսական սցենարից տարբեր է լինում նաև հարկահավաքման մակարդակը: Տնտեսական աճը, գնաճը, փոխարժեքը, ներմուծումը, առանցքային մակրոտնտեսական ցուցանիշները ճշգրտվել են»,-ասել է Հակոբյանը:

Նրա վստահեցմամբ՝ Ֆինանսների նախարարությունը, կառավարությունը թափանցիկ են եղել այս ամենի վերաբերյալ հասարակությանը կոմունիկացնելու հարցում: ՊԵԿ նախագահը նշեց, որ տարվա ընթացքում 2 անգամ կանխատեսումների թարմացումներ են լինում:

Նա ընդգծել է՝ 2024 թվականի եկամուտների համար վերջին կանխատեսումը 2 տրլն 455 մլրդ է եղել: Դա նշանակում է, որ փաստացի հավաքագրված եկամուտների նկատմամբ տարբերությունը մոտ 60-65 մլրդ է:

«Տարվա ընթացքում կառավարությունը հստակ կոմունիկացրել է հայրենակիցներին, որ տնտեսական իրավիճակը փոխվում է, և հետևաբար պետք է համապատասխան փոփոխություններ արվեն»,-ասել է Հակոբյանը:

Ցածր կանխատեսումների համատեքստում՝ նա նշել է, որ այս տարվա հետ կապված որոշակի դեպի ներքև ռիսկեր կան:

«Մենք, իհարկե, հարկահավաքումը մյուս տարի (խմբ.–նկատի ունի 2025 թվականը) համարում ենք իրատեսական: Բայց պետք է փորձենք օբյեկտիվորեն բացատրել, թե ինչ է փոխվում տարվա ընթացքում, և ինչն  է ազդում հարկահավաքման վրա, որ հասարակությանը պարզ լինի՝ որքանն է հնարավոր, որքանը՝ ոչ»,–ասել է ՊԵԿ նախագահը:

Նա հիշեցրել է, որ 2025-ի բյուջեի մասին օրենքում ևս նկարագրված են ռիսկեր, որ, եթե տնտեսական սցենարը լինի դեպի ներքև ուղղությամբ, հնարավոր են որոշակի ճշգրտումներ՝ դեպի ներքև ուղղությամբ:

«Բայց մենք մեր ջանքերն ուղղելու ենք պատշաճ հարկահավաքում իրականացնելու ուղղությամբ: Դա նշանակում է տնտեսության տված զարգացումների պայմաններում օպտիմալ հարկերի հավաքում, որը ենթադրում է ստվերի դեմ կոշտ պայքար»,-եզրափակել է ՊԵԿ նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լայնամասշտաբ պատերազմը բացառվում է. Գագիկ Սաֆարյան

22:05 16.01.2025

Լայնամասշտաբ պատերազմը բացառվում է. Գագիկ Սաֆարյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Զրույցը ծավալվել է վերջին օրերի քաղաքական անցուդարձի շուրջ: Պատմաբանը անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագրի կարևորությանը, ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին, Ռուսաստանի արձագանքին, Կիսիլյովի՝ աղմկահարույց խոսքերին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին նոր էսկալացիայի հավանականությանը: «Խաղաղության և կայուն անվտանգության հաստատման ամենակարճ ճանապարհը հայոց բանակի մարտունակության և ռազմատեխնիկական մակարդակի […] ...

SHANTNEWS

22:00 16.01.2025

SHANTNEWS

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:55 16.01.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Գր. Լուսավորիչ փող. 6 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 5-րդ զանգված՝ Միկոյան փող. 1, 2, 3, 4, 4/1, […] ...

Նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ

21:45 16.01.2025

Նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ

Աշխատանքային այցով ԳԴՀ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Ալհաուզի հետ։ Ասոցիացիան ընդգրկում է մի քանի տասնյակ հազար կազմակերպություններ, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության աջակցության ծրագրերը, Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը և մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն […] ...

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան․ Ավինյան

21:37 16.01.2025

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով նոր կյանք կստանա՝ դառնալով Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան։ Յուրօրինակ ճարտարապետական շինությունը զարմացնում է իր հմայքով թե՛ դրսից, թե՛ ներսից։ Շենքի ներսի որմնանկարները, որոնք կրում են հայկական և պարսկական մոտիվներ, ստեղծել են հայ վարպետները։ Թանգարանը դառնալու է Երևանի մշակութային կարևոր կենտրոններից մեկը, որը […] ...

Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն

21:32 16.01.2025

Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե ովքեր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն․ «Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն, Ինչպե՞ս ստանալ արտոնություն, Ինչպե՞ս և որտեղի՞ց ձեռք բերել տրանսպորտային քարտ, ԼՂ-ից բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ, ինչպես նաև ԴԱՀԿ ունեցող անձինք ինչպե՞ս են օգտվելու հասարակական տրանսպորտից»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ այստեղ։ ...

BACK_TO_TOP