13:34 16.01.2025
Կառավարությունն Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում կայացրեց․ ընտրությունները նշանակված են 2025 թվականի մարտի 31-ին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հունվարի 16-ի հերթական նիստի ընթացքում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով որոշումը, հիշեցրեց, որ Փարաքար համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդը 2024 թվականի նոյեմբերի 25-ին հանդես է եկել Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր սահմանելու օրակարգով:
«Նոյեմբերի 29-ին գումարված նիստով Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր էր սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ը։ Ավագանու արտահերթ նիստով խմբակցությունների կողմից համայնքի ղեկավարի թեկնածու կամ թեկնածուներ չեն առաջադրվել։ Գործող կարգավորումներով՝ համապատասխան արձանագրությունից հետո երկշաբաթյա ժամկետում Կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ պետք է ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և միաժամանակ նոր արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացնի»,-նշեց Խուդաթյանը։
Նախարարը հավելեց, որ հիմա կառավարությունը որոշում է ընդունում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք Փարաքարում առաջանալո՞ւ է համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հարց՝ Խուդաթյանը դրական պատասխան տվեց։ «Ունենալու ենք՝ պայմանավորված այն հանգամանքով, որ համայնքի ղեկավար ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ չկա: Գործող կարգավորումներով՝ այնտեղ կառավարման բարդություններ ունենք, որովհետև ամբողջական ծավալով տեղակալը չի կարողանում փոխարինել համայնքի ղեկավարին:
Փաստացի, համայնքային կյանքը դրա արդյունքում տուժում է: Համայնքի ղեկավարի միակ տեղակալը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում, սահմանված կարգով ընթացք է տրվում դիմումին, և առաջիկայում պիտի այնտեղ իրավիճակը հաղթահարելու համար համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակենք»,-նշեց ՏԿԵ նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ արդեն երկրորդ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացնում է նախնական քվեարկություն, որի արդյունքները քննարկվել և գնահատվել են շատ դրական։
«Ես ուզում եմ ընդգծել, որ այսպիսով, իմ կարծիքով՝ ժողովրդավարական ևս մի շատ կարևոր ինստիտուտ է կայանում Հայաստանում, հետևաբար նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար», նշեց վարչապետը: Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին մասնակցել են Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:
Նախնական ընտրությունների արդյունքներով 594 ձայնով հաղթել է Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Մինչ այդ նախնական ընտրությունների արդյունքներով նաև Գյումրիում էր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել։ Գյումրիում կայացած նախնական ընտրությունների արդյունքներով հաղթել էր Սարիկ Մինասյանը, ով այժմ կատարում է համայնքի ղեկավարի պարտականությունները։
22:05 16.01.2025
Լայնամասշտաբ պատերազմը բացառվում է. Գագիկ Սաֆարյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Զրույցը ծավալվել է վերջին օրերի քաղաքական անցուդարձի շուրջ: Պատմաբանը անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագրի կարևորությանը, ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին, Ռուսաստանի արձագանքին, Կիսիլյովի՝ աղմկահարույց խոսքերին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին նոր էսկալացիայի հավանականությանը: «Խաղաղության և կայուն անվտանգության հաստատման ամենակարճ ճանապարհը հայոց բանակի մարտունակության և ռազմատեխնիկական մակարդակի […] ...
21:55 16.01.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Գր. Լուսավորիչ փող. 6 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 5-րդ զանգված՝ Միկոյան փող. 1, 2, 3, 4, 4/1, […] ...
21:45 16.01.2025
Նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետԱշխատանքային այցով ԳԴՀ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Ալհաուզի հետ։ Ասոցիացիան ընդգրկում է մի քանի տասնյակ հազար կազմակերպություններ, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության աջակցության ծրագրերը, Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը և մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն […] ...
21:37 16.01.2025
Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով նոր կյանք կստանա՝ դառնալով Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան։ Յուրօրինակ ճարտարապետական շինությունը զարմացնում է իր հմայքով թե՛ դրսից, թե՛ ներսից։ Շենքի ներսի որմնանկարները, որոնք կրում են հայկական և պարսկական մոտիվներ, ստեղծել են հայ վարպետները։ Թանգարանը դառնալու է Երևանի մշակութային կարևոր կենտրոններից մեկը, որը […] ...
21:32 16.01.2025
Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնությունԵրևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե ովքեր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն․ «Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն, Ինչպե՞ս ստանալ արտոնություն, Ինչպե՞ս և որտեղի՞ց ձեռք բերել տրանսպորտային քարտ, ԼՂ-ից բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ, ինչպես նաև ԴԱՀԿ ունեցող անձինք ինչպե՞ս են օգտվելու հասարակական տրանսպորտից»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ այստեղ։ ...