Կառավարությունը հաստատել է ՀՖԿՍՊԻ ռեկտորի ընտրության արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 01 2025
  • $
    398.10
  • RUBLE
    3.88
  • 409.45
WEATHER
--1.91 oC

Կառավարությունը հաստատել է ՀՖԿՍՊԻ ռեկտորի ընտրության արդյունքները

13:14 16.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի պահանջից, ըստ որի՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդի գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է բուհի հիմնադիրը՝ ՀՀ կառավարությունը:

2024 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցելու համար գրանցվել էր մեկ հավակնորդ՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը:

Մրցույթն ընթացել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել է խորհրդի 20 անդամից 18-ը: Ռեկտորի ընտրությունը կայացել է մեկ փուլով, որի արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ Տիգրան Սիմոնյանն ընտրվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում:

«Տիգրան Սիմոնյանն արդեն շուրջ 1 տարի հանդիսանում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը և այս ընթացքում կարողացել է ապահովել բուհի բնականոն գործունեությունը: Հաշվի առնելով նաև նրա տևական աշխատանքը ինստիտուտում, ոլորտում ունեցած գիտական ու մարզչական գործունեությունները՝ կարծում եմ, որ կկարողանա նաև այս աշխատանքը հաջողությամբ իրականացնել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Տիգրան Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ բուհն իր լիազորությունների շրջանակում կնպաստի ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությամբ նախատեսված պետական ծրագրերի իրականացմանը: Այս համատեքստում նորընտիր ռեկտորը կարևորել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումները, որոնք կնպաստեն նաև ՀՖԿՍՊԻ զարգացմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել Տիգրան Սիմոնյանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լայնամասշտաբ պատերազմը բացառվում է. Գագիկ Սաֆարյան

22:05 16.01.2025

Լայնամասշտաբ պատերազմը բացառվում է. Գագիկ Սաֆարյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Զրույցը ծավալվել է վերջին օրերի քաղաքական անցուդարձի շուրջ: Պատմաբանը անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագրի կարևորությանը, ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին, Ռուսաստանի արձագանքին, Կիսիլյովի՝ աղմկահարույց խոսքերին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին նոր էսկալացիայի հավանականությանը: «Խաղաղության և կայուն անվտանգության հաստատման ամենակարճ ճանապարհը հայոց բանակի մարտունակության և ռազմատեխնիկական մակարդակի […] ...

SHANTNEWS

22:00 16.01.2025

SHANTNEWS

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:55 16.01.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Գր. Լուսավորիչ փող. 6 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 5-րդ զանգված՝ Միկոյան փող. 1, 2, 3, 4, 4/1, […] ...

Նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ

21:45 16.01.2025

Նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ

Աշխատանքային այցով ԳԴՀ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Ալհաուզի հետ։ Ասոցիացիան ընդգրկում է մի քանի տասնյակ հազար կազմակերպություններ, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության աջակցության ծրագրերը, Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը և մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն […] ...

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան․ Ավինյան

21:37 16.01.2025

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով նոր կյանք կստանա՝ դառնալով Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան։ Յուրօրինակ ճարտարապետական շինությունը զարմացնում է իր հմայքով թե՛ դրսից, թե՛ ներսից։ Շենքի ներսի որմնանկարները, որոնք կրում են հայկական և պարսկական մոտիվներ, ստեղծել են հայ վարպետները։ Թանգարանը դառնալու է Երևանի մշակութային կարևոր կենտրոններից մեկը, որը […] ...

Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն

21:32 16.01.2025

Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե ովքեր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն․ «Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն, Ինչպե՞ս ստանալ արտոնություն, Ինչպե՞ս և որտեղի՞ց ձեռք բերել տրանսպորտային քարտ, ԼՂ-ից բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ, ինչպես նաև ԴԱՀԿ ունեցող անձինք ինչպե՞ս են օգտվելու հասարակական տրանսպորտից»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ այստեղ։ ...

BACK_TO_TOP