Հունվարից բոլոր մարզերը և Երևանը սկսել են կառուցապատման թույլտվություններին առնչվող գործընթացներն իրականացնել էլեկտրոնային եղանակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 01 2025
  • $
    398.10
  • RUBLE
    3.88
  • 409.45
WEATHER
--1.91 oC

Հունվարից բոլոր մարզերը և Երևանը սկսել են կառուցապատման թույլտվություններին առնչվող գործընթացներն իրականացնել էլեկտրոնային եղանակով

11:23 16.01.2025

2025 թվականի հունվարից Հայաստանի բոլոր մարզերը և Երևանն սկսել են կառուցապատման թույլտվություններին առնչվող գործընթացներն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am թվային հարթակի միջոցով։
Համակարգի կիրառության վերաբերյալ հարցերը պարզաբանելու նպատակով «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ պատասխանատուների ներգրավմամբ Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է համայնքների և նախագծային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք։
Հանդիպումների ընթացքում դիտարկվում են հարթակում ներգրավված բոլոր կառույցների գործառույթները, քննարկվում գործնական օրինակներ, ներկայացվում համակարգի բարելավման առաջարկներ։ Նախագծողները և համայնքապետարանների ոլորտային աշխատակիցները հնարավորություն են ունենում հարթակը սպասարկող ընկերության ներկայացուցիչներից ստանալ պարզաբանումներ համակարգի կիրառման ընթացքում տարբեր իրավիճակների, ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ։
Բացի այդ, urban.e-gov.am հարթակով դիմողներին աջակցելու նպատակով ևս կազմակերպվում են խորհրդատվական հանդիպումներ ինչպես Քաղաքաշինության կոմիտեում (Կառավարական 3-րդ շենքի 4-րդ հարկ), այնպես էլ «VX Soft» ընկերության գրասենյակում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6, 3-րդ հարկ (Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի շենք)) աշխատանքային յուրաքանչյուր օր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 16։00-18։00-ն։
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» բաժնում (🔗 https://urban.e-gov.am/…/permits_online_booking/info
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լայնամասշտաբ պատերազմը բացառվում է. Գագիկ Սաֆարյան

22:05 16.01.2025

Լայնամասշտաբ պատերազմը բացառվում է. Գագիկ Սաֆարյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Զրույցը ծավալվել է վերջին օրերի քաղաքական անցուդարձի շուրջ: Պատմաբանը անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագրի կարևորությանը, ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին, Ռուսաստանի արձագանքին, Կիսիլյովի՝ աղմկահարույց խոսքերին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին նոր էսկալացիայի հավանականությանը: «Խաղաղության և կայուն անվտանգության հաստատման ամենակարճ ճանապարհը հայոց բանակի մարտունակության և ռազմատեխնիկական մակարդակի […] ...

SHANTNEWS

22:00 16.01.2025

SHANTNEWS

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:55 16.01.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Գր. Լուսավորիչ փող. 6 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 5-րդ զանգված՝ Միկոյան փող. 1, 2, 3, 4, 4/1, […] ...

Նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ

21:45 16.01.2025

Նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ

Աշխատանքային այցով ԳԴՀ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Ալհաուզի հետ։ Ասոցիացիան ընդգրկում է մի քանի տասնյակ հազար կազմակերպություններ, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության աջակցության ծրագրերը, Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը և մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն […] ...

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան․ Ավինյան

21:37 16.01.2025

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով նոր կյանք կստանա՝ դառնալով Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան։ Յուրօրինակ ճարտարապետական շինությունը զարմացնում է իր հմայքով թե՛ դրսից, թե՛ ներսից։ Շենքի ներսի որմնանկարները, որոնք կրում են հայկական և պարսկական մոտիվներ, ստեղծել են հայ վարպետները։ Թանգարանը դառնալու է Երևանի մշակութային կարևոր կենտրոններից մեկը, որը […] ...

Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն

21:32 16.01.2025

Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե ովքեր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն․ «Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն, Ինչպե՞ս ստանալ արտոնություն, Ինչպե՞ս և որտեղի՞ց ձեռք բերել տրանսպորտային քարտ, ԼՂ-ից բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ, ինչպես նաև ԴԱՀԿ ունեցող անձինք ինչպե՞ս են օգտվելու հասարակական տրանսպորտից»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ այստեղ։ ...

BACK_TO_TOP