Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    398.09
  • RUBLE
    3.88
  • 410.31
WEATHER
--1.91 oC

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

20:13 15.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

11:00-17:00 Հանրապետության փ. 67 շենք, Վարդանանց փող. 7, 9, 11 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտաս պող. 49/4-49/12, 63, 65 շենքեր, Կոմիտաս պող. 51 ոչ բնակիչ-բաժանորդ («Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն»), Ադոնցի փող. 8, 9, 17/1-17/4 շենքեր, Շիրվանզադե փող. 2-4/2, 3-11, 17, 15/32-33/19 շենքեր, Մամիկոնյանց փող. 1Ա, 2-24/3, 3, 34Ա-36/2, 46/1-48/3 շենքեր, Շահսուվարյան փող. 3-8Ա շենքեր, Տոլբուխին փող. 1, 2, 3 շենքեր, Ազատության պող. 21-21/3, 24-244 շենքեր, Հ․ Ներսիսյան փող. 1 շենք, Ռայնիսի փող. 11Ա շենք, Հանրապետության 67 շենք, Վարդանանց փող. 7, 9, 11 շենքեր, Քոչար փող. 9, 11, 17 շենքեր, Քաջազնունի փող. 2, 4 շենքեր, Կորի փող. 12-60 առանձնատներ, Արհեստավորների փող. 10-67 առանձնատների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզ՝

10:00-11:30 Ոստան գյուղ մասնակի,

11:00-14:00 Դիտակ և Ջրաշեն գյուղեր,

12:00-14:00 Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր, Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Նարեկացի, Չաուշի, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղին մասնակի, Մարքսի 93, 96, Աթարբեկյան 105, Մյասնիկյան 159 հասցեների ոչ բնակիչ–բաժանորդներ,

Վայոց Ձորի մարզ՝

10:30-15:00 Վայք քաղաք՝ Կամո, Ալավերդյան, Երիտասարդական փողոցներ մասնակի, Ազատեկ գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝

11։00-15։00 Առինջ գյուղ՝ Խ․ Աբովյան փողոց,

11։00-17։00 Ջրվեժ գյուղ՝ Մելքոնյան փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մայակովսկի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կաթնաղբյուրի և Արամուսի քարի հանքեր,

Գեղարքունիքի մարզ՝

11։00-14։00 Անտառամեջ, Ձորավանք,Դպրաբակ, Այգուտ, Կալավան, Բարեպատ գյուղեր,

Շիրակի մարզ՝

10:30-13:30 Գյումրի քաղաք` Վ․ Սարգսյան փող. 2, 4, 6 շենքեր, Այվազովսկու և Սավոյան փողոցներ և Մանուշյան փողոց մասնակի,

Տավուշի մարզ՝

11։30- 15:30 Դիլիջան համայնք` Թեղուտ, Թբիլիսյան խճուղի, Պարզ Լիճ փողոցներ,

12:00-13:00 Իջևան քաղաք՝ Աբովյան, Երևանյան, Ղարագյոզյան, Թավրիզյան թաղամասեր, Իջևանի բժշկական կենտրոն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13:00-14:00 Իջևան քաղաք՝ Բլբուլյան, Այգեստան, Ասլանյան, Մեհրաբյան փողոցներ, Գազպրոմ Արմենիա ընկերության գրասենյակ, Գանձաքար գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նաև տեղեկացնում է, որ պետական «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող Զովունի 220/110/10 կՎ ենթակայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված հնարավոր են էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Զովունի գյուղում:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ Պաշտպանության նախարարը՝ ՀԱՊԿ-ի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին

22:46 15.01.2025

ՀՀ Պաշտպանության նախարարը՝ ՀԱՊԿ-ի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Պաշտոնական Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ իր համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա». 2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնք օբյեկտիվ են, պետք է առողջ քննարկումների արդյունքում պատասխաններ ստանան, և որ այդ պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը ՀԱՊԿ-ի հետ: «ՀՀ-ն չի չեղարկել […] ...

SHANTNEWS

22:00 15.01.2025

SHANTNEWS

Բաքվում սկսվում է Արցախի նախկին ղեկավարների ու հայ մյուս գերիների դեմ շինծու դատավարությունը․ ի՞նչ է սպառնում նրանց

21:54 15.01.2025

Բաքվում սկսվում է Արցախի նախկին ղեկավարների ու հայ մյուս գերիների դեմ շինծու դատավարությունը․ ի՞նչ է սպառնում նրանց

Ուրբաթ օրը Բաքվում կսկսվի Արցախի նախկին ղեկավարների ու մյուս հայ ռազմագերիների գործով դատավարությունը: Առաջին դատական նիստից առաջ նոր հանգամանքներ են հայտնի դառնում: Ի՞նչ նոր բան է պարզվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունվարի 17-ին կայանալու է առաջին նախապատրաստական նիստը: Ի դեպ, հենց այդ ժամանակ, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքի մոտ բողոքի ցույց է անցկացվելու, […] ...

Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը

21:42 15.01.2025

Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է Սաուդիան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի օգնական Էլ Հուրեյջիին, հայտնում է ermenihaber-ը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը: Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել: ...

Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին

21:30 15.01.2025

Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին

Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝ Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների աշխատակիցները կօգնեն տերմինալների միջոցով գնել դրանք: Բաղրամյան պողոտայի 2/5 և Նալբանդյան փողոցի 2/1 հասցեներում երկուական տերմինալներ են գործում»,-ասված է հաղորդագրության մեջ:   ...

Թրամփի վարչակազմը ինչպե՞ս կարձագանքի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը. զրույց Սոնա Ղազարյանի հետ

21:20 15.01.2025

Թրամփի վարչակազմը ինչպե՞ս կարձագանքի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը. զրույց Սոնա Ղազարյանի հետ

Ի՞նչ կարող է տալ Հայաստանին ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, արդյոք ընդամենը օրեր անց Թրամփի երդմնակալությունից հետո, այս փաստաթուղթը դե ֆակտո չի կորցնի իր ուժն ու նոր վարչակազմը այն չի դնի մի կողմ և որոշի իր հարաբերություններն ավելի զարգացնել Ադրբեջանի հետ: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա […] ...

BACK_TO_TOP