Հարյուրից ավելի մարզիկներ վերադարձրել են իրենց ՕԽ-2024-ի մեդալները. ի՞նչ է պատահել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
19:37:21
Ամսաթիվ
24 01 2025
«Հունվար 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2930311234
567891011
12131415161718
19202122232425
2627282930311
2345678
  • $
    398.97
  • RUBLE
    4.07
  • 418.48
WEATHER
--1.91 oC

Հարյուրից ավելի մարզիկներ վերադարձրել են իրենց ՕԽ-2024-ի մեդալները. ի՞նչ է պատահել

19:40 15.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փարիզ 2024 թվականի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հարյուրից ավելի մարզիկներ վերադարձրել են իրենց մեդալները, քանի որ դրանք սկսել են գունաթափվել, հայտնում է Bild-ը, փոխանցում է armsport.am-ը:

Մեդալների շուրջ առաջին բողոքը սկսվեց ամռանը, երբ ամերիկացի սքեյթբորդիստ Նայջա Հյուսթոնը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ ցույց էր տալիս իր մեդալը սարսափելի վիճակում՝ շնորհվելուց ընդամենը օրեր անց:

«Օլիմպիական այս մեդալները հիանալի տեսք ունեն, երբ դրանք նոր են: Բայց եթե դրանք որոշ ժամանակ կրեք ձեր մաշկի վրա և մի փոքր քրտնեք, ապա դրանք կարող են այնքան որակյալ չլինել, որքան կարծում էիք: Այսինքն՝ նայիր նրան: Նույնիսկ առջևի ծայրն է ճաքճքված»,- ասել է Հյուսթոնը:

Այդ ժամանակից ի վեր ավելի ու ավելի շատ մարզիկներ են սկսել նույն խնդիրներով կապ հաստատել ՄՕԿ-ի հետ: Հատկապես վնասման ենթակա են բրոնզե մեդալները, որոնք պատրաստված են ոչ թե մաքուր բրոնզից, այլ մետաղների խառնուրդից (հիմնականում ցինկ, անագ, պղինձ)։

ՄՕԿ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր վնասված մեդալները կփոխարինվեն նորերով արտադրողի՝ Monnaie de Paris-ի կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

23:12 24.01.2025

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

Հունվարի 24-ին, ժամը 19:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայում գտնվող ինքնաշեն թիթեղյա տնակում (մոտ 72 քմ)։ […] ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:09 24.01.2025

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունվարի 24-ին, ժամը 20:00-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Կ․ Մ․, […] ...

Հութիները Եմենում ձերբակալել են ՄԱԿ-ի մի քանի աշխատակիցների

22:49 24.01.2025

Հութիները Եմենում ձերբակալել են ՄԱԿ-ի մի քանի աշխատակիցների

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները երկրում ձերբակալել են ՄԱԿ-ի ևս մի քանի աշխատակիցների: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։ «Սանաայի դե ֆակտո իշխանությունները ձերբակալել են ՄԱԿ-ի լրացուցիչ թվով անձնակազմի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ի պատասխան՝ մենք դադարեցրել ենք բոլոր պաշտոնական տեղաշարժերը դե ֆակտո իշխանությունների վերահսկողության տակ […] ...

Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել

22:21 24.01.2025

Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել

Թուրքիայի Քոնիա նահանգում ուրբաթ օրը փլուզվել է եռահարկ շենք, ինչի հետևանքով մի քանի մարդ մնացել է փլատակներում, հայտնում է Yeni Şafak թերթը։ «Սելչուքլուի շրջանում եռահարկ շենք է փլուզվել, դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու փրկարարները», – գրում է թերթը։ Շենքի փլուզման պատճառները չեն նշվում։ ...

SHANTNEWS

22:00 24.01.2025

SHANTNEWS

Թրամփը Կանադային խոստացել է հարկային արտոնություններ, եթե այն միանա ԱՄՆ-ին

21:57 24.01.2025

Թրամփը Կանադային խոստացել է հարկային արտոնություններ, եթե այն միանա ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադային լուրջ հարկային արտոնություններ է խոստացել, եթե երկիրը դառնա ԱՄՆ-ի մաս՝ որպես 51-րդ նահանգ։ «Ես կցանկանայի, որ Կանադան դառնա 51-րդ նահանգը: Եթե դա տեղի ունենա, Կանադայի քաղաքացիները կստանան շատ մեծ հարկային արտոնություն, քանի որ նրանք այժմ խիստ հարկված են: Դուք ստիպված չեք լինի անհանգստանալ ռազմական հարցերի մասին, – ասել է Թրամփը […] ...

BACK_TO_TOP