Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    398.09
  • RUBLE
    3.88
  • 410.31
WEATHER
--1.91 oC

Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել

17:20 15.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ձկնագողության դեպքեր։

Հունվարի 10-ին՝ կեսգիշերից քիչ անց, Ծովագյուղին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում ջրից դուրս եկող ձկնորսական նավակում հայտնաբերվել է ընդհանուր 44 կգ կշռով 105 սիգ: Ծովագյուղի բնակիչ 51-ամյա հասակակից երկու տղամարդիկ հայտնել են, որ իրենք են որսացել ձկները: Նավակը և ձկները տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։

Նույն օրը՝ ժամը 10:40-ին, Գեղարքունիքի մարզի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի բեռնախցիկում հայտնաբերվել են ձկներ: Վարորդն ու մեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Սիգ տեսակի 90 ձուկը կշռել է մոտ 29 կգ։

Հաջորդ օրը` հունվարի 11-ին, ժամը 9:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ստուգման նպատակով ջրային պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որի սրահում և բեռնախցիկում նկատել են սիգ տեսակի ձկներ:

Տղամարդն ու մեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: 270 հատ ձուկը կշռել է մոտ 87 կգ: Մեքենայում հայտնաբերվել է նաև 27 տարա ձկնկիթ: 29-ամյա նորատուսցի վարորդը հայտնել է, թե հայտնաբերվածը ձեռք է բերել անծանոթ անձից: Հավելել է, որ 17 տարայում սիգի, իսկ 10 տարայում` իշխանի ձկնկիթ է:

Հունվարի 14-ին Գեղարքունիքի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա։ Իրավապահները մեքենայի սրահում նկատել են ձկներով լցված պոլիէթիլենային տոպրակ։ Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձկները պատկանում են 44-ամյա վարորդին։ 92 հատ սիգը կշռում էր մոտ 49 կգ։

Նույն օրը Երևան-Սևան-Իջևան ճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա։ Իրավապահները բեռնախցիկում հայտնաբերել են ձկներ: Պարզաբանումների համար 50-ամյա վարորդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Հայտնաբերված 317 հատ սիգի քաշը 83 կգ էր։

Հունվարի 14-ին Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայտումը ևս Երևան-Սևան-Իջևան ճանապարհին էր։ Ստուգման նպատակով կանգնեցված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի սրահում կրկին հայտնաբերվեց սիգ։ 30-ամյա վարորդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: 60 հատ ձուկը կշռում էր մոտ 22 կգ։

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 15.01.2025

SHANTNEWS

Բաքվում սկսվում է Արցախի նախկին ղեկավարների ու հայ մյուս գերիների դեմ շինծու դատավարությունը․ ի՞նչ է սպառնում նրանց

21:54 15.01.2025

Բաքվում սկսվում է Արցախի նախկին ղեկավարների ու հայ մյուս գերիների դեմ շինծու դատավարությունը․ ի՞նչ է սպառնում նրանց

Ուրբաթ օրը Բաքվում կսկսվի Արցախի նախկին ղեկավարների ու մյուս հայ ռազմագերիների գործով դատավարությունը: Առաջին դատական նիստից առաջ նոր հանգամանքներ են հայտնի դառնում: Ի՞նչ նոր բան է պարզվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունվարի 17-ին կայանալու է առաջին նախապատրաստական նիստը: Ի դեպ, հենց այդ ժամանակ, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքի մոտ բողոքի ցույց է անցկացվելու, […] ...

Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը

21:42 15.01.2025

Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է Սաուդիան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի օգնական Էլ Հուրեյջիին, հայտնում է ermenihaber-ը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը: Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել: ...

Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին

21:30 15.01.2025

Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին

Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝ Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների աշխատակիցները կօգնեն տերմինալների միջոցով գնել դրանք: Բաղրամյան պողոտայի 2/5 և Նալբանդյան փողոցի 2/1 հասցեներում երկուական տերմինալներ են գործում»,-ասված է հաղորդագրության մեջ:   ...

Թրամփի վարչակազմը ինչպե՞ս կարձագանքի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը. զրույց Սոնա Ղազարյանի հետ

21:20 15.01.2025

Թրամփի վարչակազմը ինչպե՞ս կարձագանքի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը. զրույց Սոնա Ղազարյանի հետ

Ի՞նչ կարող է տալ Հայաստանին ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, արդյոք ընդամենը օրեր անց Թրամփի երդմնակալությունից հետո, այս փաստաթուղթը դե ֆակտո չի կորցնի իր ուժն ու նոր վարչակազմը այն չի դնի մի կողմ և որոշի իր հարաբերություններն ավելի զարգացնել Ադրբեջանի հետ: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա […] ...

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը

21:11 15.01.2025

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը

Հունվարի 15-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել ներածական խոսքով՝ ներկայացնելով 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ծրագրերն ու բարեփոխումները։ Սուրեն Պապիկյանն ուղիղ եթերում պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP