16:55 15.01.2025
Պաշտպանության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ–ի համագործակցությունն ամբողջությամբ տեղավորվում է երկու երկրների միջև նոր ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի շրջանակում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024–ն ամփոփող ասուլիսում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով փաստաթղթի վերաբերյալ հարցին: Պապիկյանը նշեց՝ շատ ուրախ է, որ հայ–ամերիկյան համագործակցությունը հասել է այդ հանգրվանին:
«Միևնույն ժամանակ, Պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի միջև համագործակցությունն ըստ էության չի փոխվում նոր փաստաթղթից: Այն, ինչ ունենք արդեն փաստագրված, դրա շրջանակներում է շարունակվելու մեր համագործակցությունը:
Մեր համագործակցությունն ամբողջությամբ տեղավորվում է նաև նոր փաստաթղթի շրջանակներում: Մի շարք ուղղություններով բավականին առաջ ենք շարժվել»,–ասաց նախարարը:Պապիկյանը հիշեցրեց՝ վերջին տարիներին շարունակվում են զորավարժությունները խաղաղապահ ուղղությամբ, համագործակցությունը՝ խորհրդատվության, ինչպես նաև սերժանտական համակարգի, նաև ՀՀ ԶՈՒ կերպափոխման շրջանակներում:«Եվ մենք գոհ ենք այդ համագործակցությունից:
Կարծում եմ՝ առկա տեմպը բավականին լավն է, կա դրական դինամիկա: Լիահույս ենք, որ 2024թ ձեռքբերումները 2025–ին կշարունակվեն, կավելանան, և մեր համագործակցությունն ավելի կամրանա»,–ասաց Պապիկյանը:
Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 14–ին Վաշինգտոնում ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրեցին: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրման արարողությանը նշել էր, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և երկու երկրների համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։
Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում:
22:46 15.01.2025
ՀՀ Պաշտպանության նախարարը՝ ՀԱՊԿ-ի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին«Պաշտոնական Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ իր համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա». 2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնք օբյեկտիվ են, պետք է առողջ քննարկումների արդյունքում պատասխաններ ստանան, և որ այդ պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը ՀԱՊԿ-ի հետ: «ՀՀ-ն չի չեղարկել […] ...
21:54 15.01.2025
Բաքվում սկսվում է Արցախի նախկին ղեկավարների ու հայ մյուս գերիների դեմ շինծու դատավարությունը․ ի՞նչ է սպառնում նրանցՈւրբաթ օրը Բաքվում կսկսվի Արցախի նախկին ղեկավարների ու մյուս հայ ռազմագերիների գործով դատավարությունը: Առաջին դատական նիստից առաջ նոր հանգամանքներ են հայտնի դառնում: Ի՞նչ նոր բան է պարզվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունվարի 17-ին կայանալու է առաջին նախապատրաստական նիստը: Ի դեպ, հենց այդ ժամանակ, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքի մոտ բողոքի ցույց է անցկացվելու, […] ...
21:42 15.01.2025
Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումըԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է Սաուդիան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի օգնական Էլ Հուրեյջիին, հայտնում է ermenihaber-ը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը: Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել: ...
21:30 15.01.2025
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներինՏրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝ Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների աշխատակիցները կօգնեն տերմինալների միջոցով գնել դրանք: Բաղրամյան պողոտայի 2/5 և Նալբանդյան փողոցի 2/1 հասցեներում երկուական տերմինալներ են գործում»,-ասված է հաղորդագրության մեջ: ...
21:20 15.01.2025
Թրամփի վարչակազմը ինչպե՞ս կարձագանքի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը. զրույց Սոնա Ղազարյանի հետԻ՞նչ կարող է տալ Հայաստանին ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, արդյոք ընդամենը օրեր անց Թրամփի երդմնակալությունից հետո, այս փաստաթուղթը դե ֆակտո չի կորցնի իր ուժն ու նոր վարչակազմը այն չի դնի մի կողմ և որոշի իր հարաբերություններն ավելի զարգացնել Ադրբեջանի հետ: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա […] ...