16:44 15.01.2025
Բնակարանային ապահովման, մասնավորապես՝ Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը 2024 թ․ ամենահաջողված միջոցառումներից է եղել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը։
քաղաքացիների մեծ հետաքրքրվածությամբ պայմանավորված՝ ծրագրով նախատեսված 2 հազար ընտանիքների շեմը շատ արագ լրացվել է, և սա հաշվի առնելով՝ ծրագիրը վերաբացվել է Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերի համար, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր շինթույլտվությունը ստացել էին մինչև 2024թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ:
Ինչ վերաբերում է Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրին, ապա 2024-ին ծրագրից օգտվել է ավելի քան 3050 ընտանիք, տրամադրվել է շուրջ 2 մլրդ 260 մլն դրամ։ Միջոցառման մեկնարկից մինչ օրս՝ շահառուների թիվը՝ 12,120 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 8 մլրդ 617 մլն դրամ։
21:54 15.01.2025
Բաքվում սկսվում է Արցախի նախկին ղեկավարների ու հայ մյուս գերիների դեմ շինծու դատավարությունը․ ի՞նչ է սպառնում նրանցՈւրբաթ օրը Բաքվում կսկսվի Արցախի նախկին ղեկավարների ու մյուս հայ ռազմագերիների գործով դատավարությունը: Առաջին դատական նիստից առաջ նոր հանգամանքներ են հայտնի դառնում: Ի՞նչ նոր բան է պարզվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունվարի 17-ին կայանալու է առաջին նախապատրաստական նիստը: Ի դեպ, հենց այդ ժամանակ, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքի մոտ բողոքի ցույց է անցկացվելու, […] ...
21:42 15.01.2025
Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումըԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է Սաուդիան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի օգնական Էլ Հուրեյջիին, հայտնում է ermenihaber-ը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը: Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել: ...
21:30 15.01.2025
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներինՏրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝ Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների աշխատակիցները կօգնեն տերմինալների միջոցով գնել դրանք: Բաղրամյան պողոտայի 2/5 և Նալբանդյան փողոցի 2/1 հասցեներում երկուական տերմինալներ են գործում»,-ասված է հաղորդագրության մեջ: ...
21:20 15.01.2025
Թրամփի վարչակազմը ինչպե՞ս կարձագանքի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը. զրույց Սոնա Ղազարյանի հետԻ՞նչ կարող է տալ Հայաստանին ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, արդյոք ընդամենը օրեր անց Թրամփի երդմնակալությունից հետո, այս փաստաթուղթը դե ֆակտո չի կորցնի իր ուժն ու նոր վարչակազմը այն չի դնի մի կողմ և որոշի իր հարաբերություններն ավելի զարգացնել Ադրբեջանի հետ: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա […] ...
21:11 15.01.2025
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսըՀունվարի 15-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել ներածական խոսքով՝ ներկայացնելով 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ծրագրերն ու բարեփոխումները։ Սուրեն Պապիկյանն ուղիղ եթերում պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
21:00 15.01.2025
Ynet. ՀԱՄԱՍ-ը Գազայի համար վերջին պահին նոր պահանջներ է ներկայացրելՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները վերջին պահին նոր պահանջներ են ներկայացրել Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման բանակցություններում։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային հղումով։ Նրա խոսքով՝ պահանջները վերաբերում են Ֆիլադելֆիայի միջանցքին՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող շերտին։ Համասի նոր պահանջները տարբերվում են Իսրայելի իշխանությունների և ամերիկացի միջնորդների կողմից արդեն իսկ հաստատված […] ...