Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    398.09
  • RUBLE
    3.88
  • 410.31
WEATHER
--1.91 oC

Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները

15:45 15.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում` քաղաքացիների համար լրամշակվել և ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները։ Գրանցման դասական հնարավորությունից զատ պարտապան և պահանջատեր Ֆիզիկական անձինք կարող են իրենց բջջային հեռախոսներից և համակարգիչներից գրանցվել, մուտք գործել «Անձնական գրասենյակի» իրենց օգտահաշիվ դեմքի նույնականացման Face-ID համակարգով կամ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։

Գրանցվելով հարթակում՝ քաղաքացիները կարող են տեղեկանալ իրենց վերաբերյալ առկա կատարողական վարույթների մասին, ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, գույքի, տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառված արգելանքներին, նույն հարթակից կատարել առցանց վճարումներ միաժամանակ մի քանի կատարողական վարույթներով ինչպես իրենց, այնպես էլ այլ անձանց պարտավորությունների համար, ստանալ ծանուցումներ գրանցվելիս իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային փոստով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը

21:42 15.01.2025

Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է Սաուդիան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի օգնական Էլ Հուրեյջիին, հայտնում է ermenihaber-ը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը: Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել: ...

Թրամփի վարչակազմը ինչպե՞ս կարձագանքի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը. զրույց Սոնա Ղազարյանի հետ

21:20 15.01.2025

Թրամփի վարչակազմը ինչպե՞ս կարձագանքի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը. զրույց Սոնա Ղազարյանի հետ

Ի՞նչ կարող է տալ Հայաստանին ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, արդյոք ընդամենը օրեր անց Թրամփի երդմնակալությունից հետո, այս փաստաթուղթը դե ֆակտո չի կորցնի իր ուժն ու նոր վարչակազմը այն չի դնի մի կողմ և որոշի իր հարաբերություններն ավելի զարգացնել Ադրբեջանի հետ: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա […] ...

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը

21:11 15.01.2025

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը

Հունվարի 15-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել ներածական խոսքով՝ ներկայացնելով 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ծրագրերն ու բարեփոխումները։ Սուրեն Պապիկյանն ուղիղ եթերում պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Ynet. ՀԱՄԱՍ-ը Գազայի համար վերջին պահին նոր պահանջներ է ներկայացրել

21:00 15.01.2025

Ynet. ՀԱՄԱՍ-ը Գազայի համար վերջին պահին նոր պահանջներ է ներկայացրել

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները վերջին պահին նոր պահանջներ են ներկայացրել Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման բանակցություններում։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային հղումով։ Նրա խոսքով՝ պահանջները վերաբերում են Ֆիլադելֆիայի միջանցքին՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող շերտին։ Համասի նոր պահանջները տարբերվում են Իսրայելի իշխանությունների և ամերիկացի միջնորդների կողմից արդեն իսկ հաստատված […] ...

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետ

20:49 15.01.2025

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետ

Հունվարի 14-ին, Վաշինգտոնում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկել համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: Ընդգծվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի […] ...

ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Գազայում հրադադարի համաձայնագիրը

20:40 15.01.2025

ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Գազայում հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարին և Եգիպտոսին է փոխանցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման և անկլավում պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագիր կնքելու իրենց համաձայնությունը։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման աղբյուրին։ «Մեր պատվիրակությունը՝ Խալիլ ալ Հայյայի գլխավորությամբ, միջնորդներին՝ Կատարին և Եգիպտոսին, փոխանցել է շարժման համաձայնությունը զինադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ»,-հեռուստաալիքին ասել է ՀԱՄԱՍ-ի անանուն […] ...

BACK_TO_TOP