15:38 15.01.2025
Պարեկային ծառայությունը համալրելու նպատակով հայտարարված ընդունելությունը շարունակվում է։
Ծառայության վերբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով հունվարի 13-14-ը Ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության ներկայացուցիչները Սյունիքի և Վայոց ձորի մարզերում հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել ծառայության ընդունվելու կարգը, ոլորտի առանձնահատկությունները, ծառայության պայմանները, խոսել սոցիալական երաշխիքների մասին։
Ներկայացուցիչները նաև անդրադարձել են իրականացվող վերապատրաստման ու ատեստավորման գործընթացներին, մասնագիտական աճի հնարավորություններին։ Քաղաքացիները տեղում ծանոթացել են պարեկային ծառայության նյութատեխնիկական հագեցվածությանը։
Ընդգծվել է ծառայությունում կանանց ներգրավվածության կարևորությունն ու արդյունավետությունը։ Այս ամենը կարևորելով է, որ ՆԳ նախարարությունը պարեկային ծառայության թափուր տեղերի գերակշիռ մասը հատկացրել է իգական սեռի դիմորդներին։
Պարեկները խոսել են ծառայության բարդություններից և մարտահրավերներից, նաև ընդգծել իրենց պատասխանատվությունը՝ հասարակության անվտանգության ապահովման գործում։ Նրանց ուղղված հարցերը վերաբերում էին մասնագիտական պատրաստությանը, ծառայության պայմաններին ինչպես նաև առաջխաղացման հնարավորություններին։
Ծառայությանն ու ընդունելության մանրամասներին ծանոթանալուց հետո հետաքրքրված քաղաքացիները տեղում ներկայացրել են ընդունելության դիմումներ։
ՆԳ նախարարությունը շարունակում է պարեկային ծառայության համալրումը, ինչը կնպաստի ծառայության հասանելիության մեծացմանը, հանրության անվտանգության ապահովմանը և հասարակական կարգի պահպանման գործընթացի արդյունավետության բարձրացմանը։ Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև հունվարի 17-ը ներառյալ։
21:42 15.01.2025
Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումըԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է Սաուդիան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի օգնական Էլ Հուրեյջիին, հայտնում է ermenihaber-ը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը: Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել: ...
21:20 15.01.2025
Թրամփի վարչակազմը ինչպե՞ս կարձագանքի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը. զրույց Սոնա Ղազարյանի հետԻ՞նչ կարող է տալ Հայաստանին ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, արդյոք ընդամենը օրեր անց Թրամփի երդմնակալությունից հետո, այս փաստաթուղթը դե ֆակտո չի կորցնի իր ուժն ու նոր վարչակազմը այն չի դնի մի կողմ և որոշի իր հարաբերություններն ավելի զարգացնել Ադրբեջանի հետ: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա […] ...
21:11 15.01.2025
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսըՀունվարի 15-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել ներածական խոսքով՝ ներկայացնելով 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ծրագրերն ու բարեփոխումները։ Սուրեն Պապիկյանն ուղիղ եթերում պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
21:00 15.01.2025
Ynet. ՀԱՄԱՍ-ը Գազայի համար վերջին պահին նոր պահանջներ է ներկայացրելՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները վերջին պահին նոր պահանջներ են ներկայացրել Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման բանակցություններում։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային հղումով։ Նրա խոսքով՝ պահանջները վերաբերում են Ֆիլադելֆիայի միջանցքին՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող շերտին։ Համասի նոր պահանջները տարբերվում են Իսրայելի իշխանությունների և ամերիկացի միջնորդների կողմից արդեն իսկ հաստատված […] ...
20:49 15.01.2025
Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետՀունվարի 14-ին, Վաշինգտոնում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկել համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: Ընդգծվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի […] ...
20:40 15.01.2025
ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Գազայում հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարին և Եգիպտոսին է փոխանցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման և անկլավում պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագիր կնքելու իրենց համաձայնությունը։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման աղբյուրին։ «Մեր պատվիրակությունը՝ Խալիլ ալ Հայյայի գլխավորությամբ, միջնորդներին՝ Կատարին և Եգիպտոսին, փոխանցել է շարժման համաձայնությունը զինադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ»,-հեռուստաալիքին ասել է ՀԱՄԱՍ-ի անանուն […] ...