ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել հարկային ոլորտը կանոնակարգող նախագծերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    398.09
  • RUBLE
    3.88
  • 410.31
WEATHER
-0.91 oC

ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել հարկային ոլորտը կանոնակարգող նախագծերը

14:30 15.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր:

««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո փոփոխությունները միայն բովանդակային բնույթ են կրել: Այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Նախարարի խոսքով հիմնական նպատակը գործարար միջավայրի, հատկապես՝ տեխնոլոգիական խոշոր ընկերությունների համար բարենպաստ պայմանների ապահովումն է:

ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները քննարկման է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Նշվել է, որ փոփոխությամբ կարգավորումը տարածվելու է 2021 թվականի հունվարի մեկից ծագած իրավահարաբերությունների վրա: Այսինքն՝ երբ շտկումներ կկատարվեն, համապատասխանաբար գույքահարկի հաշվարկի մեխանիզմը կգործի, եւ տարբերությունը կվճարի քաղաքացին, իսկ տարբերության մասով հաշվարկվող տույժերն օրենքի ընդունումից հետո կզրոյացվեն:

ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական փոփոխության մեկ առաջարկ: Համահեղինակ Ալխաս Ղազարյանը հնչեցրել է իր առաջարկը, որը եւս տեխնիկական բնույթի էր:

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունը եւ լրացումները եւս քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը պարզաբանել է, որ նախաձեռնության շահառուները թանկարժեք զարդեր արտադրելու եւ վաճառելու իրավունք ունեցողներ են, որոնք դա իրականացնում են հատուկ տարբերանշանի առկայությամբ: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Առաջին ընթերցումից հետո փոփոխություններ չեն եղել: Հիմնական զեկուցողի առաջարկով օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

Հարկային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումներն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո տեխնիկական երկու փոփոխություն է կատարվել: Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի փոխնախարար Սեւակ Միքայելյանը: Նա պարզաբանել է, որ բիզնեսի համար որոշակի թեթեւացվում է տուգանքների ռեժիմը: Գործող օրենսդրությամբ տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀԴՄ կտրոնների շահագործման հետ կապված խախտումների դեպքում բոլորի համար միատեսակ տուգանք է նախատեսված: Առաջարկվում է ԱՏԳ կոդերի մասով տեխնիկական խնդիրներ առաջանալու դեպքում առաջին խախտման համար տրվի նախազգուշացում, մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում նշանակվի 50,000 դրամ տուգանք՝ գործող 200,000-ի եւ նվազագույն շեմերի փոխարեն: Մնացած դեպքերում, երբ ՀԴՄ կտրոնի շահագործման խախտումը կբերի բյուջետային մուտքերի կամ գումարի թերարժեք ներկայացման, ապա փոփոխություն չի նախատեսվի: Ըստ փոխնախարարի՝ հատկապես փոքր եւ միջին բիզնեսի համար կարեւոր փոփոխություն է: Այսպիսով՝ «ապրանքային կոդ» արտահայտությունը կփոխարինվի «ԱՏԳ կոդ» արտահայտությամբ: Կփոխվի նաեւ օրենքի ընդունման ժամկետը. 2025 թվականի հունվարի մեկի փոխարեն այն ուժի մեջ կմտնի մարտի 3-ին:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող հաջորդ փոփոխությունը եւս վերաբերում է ՓՄՁ-ների համար վարչարարության մեղմացմանը եւ արդարացի ու համաչափ մոտեցումների կիրառմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փոփոխություններ չեն եղել:

Կառավարության ներկայացուցչի առաջարկով օրենքն ուժ մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրվանից եւ կտարածվի հունվարի մեկից ծագած հարաբերությունների վրա:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են Կառավարության հեղինակած Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումներին եւ փոփոխությանը վերաբերող նախագծի ու «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ու ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարյուրից ավելի մարզիկներ վերադարձրել են իրենց ՕԽ-2024-ի մեդալները. ի՞նչ է պատահել

19:40 15.01.2025

Հարյուրից ավելի մարզիկներ վերադարձրել են իրենց ՕԽ-2024-ի մեդալները. ի՞նչ է պատահել

Փարիզ 2024 թվականի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հարյուրից ավելի մարզիկներ վերադարձրել են իրենց մեդալները, քանի որ դրանք սկսել են գունաթափվել, հայտնում է Bild-ը, փոխանցում է armsport.am-ը: Մեդալների շուրջ առաջին բողոքը սկսվեց ամռանը, երբ ամերիկացի սքեյթբորդիստ Նայջա Հյուսթոնը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ ցույց էր տալիս իր մեդալը սարսափելի վիճակում՝ շնորհվելուց ընդամենը օրեր անց: «Օլիմպիական […] ...

Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել

19:29 15.01.2025

Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի ժամանակ, ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու […] ...

Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին

19:23 15.01.2025

Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գրառում է կատարել Կալիֆոռնիայի հրդեհների կապակցությամբ. «Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում, որտեղ այս ողբերգական աղետից տուժել են նաև բազմաթիվ ամերիկահայ համայնքներ։ Ես աղոթում եմ այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց տներն ու ապրուստի միջոցները, ես աղոթում եմ նրանց համար, ովքեր անհամբեր սպասում […] ...

Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

19:10 15.01.2025

Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր այցելել եմ Վայոց ձորի մարզ։ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, մարզպետ Կոլյա Միքաելյանի, մարզի համայնքների ղեկավարների հետ այցելել ենք շինհրապարակներ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքներին։ Արենի համայնքում նախ այցելել ենք Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շինհրապարակ։ Ելփինը […] ...

Բայդենի կինը հայտարարել է, որ իր ամուսինը կարող է ղեկավարել Միացյալ Նահանգները ևս չորս տարի

18:58 15.01.2025

Բայդենի կինը հայտարարել է, որ իր ամուսինը կարող է ղեկավարել Միացյալ Նահանգները ևս չորս տարի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլը, վստահ է, որ իր ամուսինը կարող է ղեկավարել ԱՄՆ-ը ևս չորս տարի։ «Իհարկե… Ես կարծում եմ, որ նա այժմ ունի լիարժեք գրաֆիկ: Նա (նաև նախկինում) իր առավոտը սկսեց հարցազրույցներով և ճեպազրույցներով, իսկ այժմ շարունակում է», – ասել է Ջիլ Բայդենը «Washington Post»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին: Բայդենը նախընտրական […] ...

Տարածաշրջանի խաղաղությունը պայմանավորված չէ միայն Հայաստանով և Ադրբեջանով․ Պապիկյան

18:44 15.01.2025

Տարածաշրջանի խաղաղությունը պայմանավորված չէ միայն Հայաստանով և Ադրբեջանով․ Պապիկյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիտարկմամբ՝ խաղաղությունը Հարավային Կովկասում պայմանավորված չէ միայն Հայաստանով և  հարևան Ադրբեջանով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին հայտարարել է 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ընթացքում՝ գնահատելով Հայաստանի ներկա անվտանգային իրավիճակը և անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի մասին հարցին։ «Ագրեսիվ հայտարարություններին չեմ անդրադառնում նրա համար, որովհետև յուրաքանչյուր ագրեսիա իրականացնելու […] ...

BACK_TO_TOP