13:43 15.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 14-15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 50, թմրանյութի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի իրացման՝ 6-ական, կեղծ փաստաթղթի՝ 5, խարդախության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ինքիրավչության և ջրային կենդանիների ապօրինի որսալու կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման ու ծառերը-թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածքի, սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման, անչափահասին հանցանքի կատարմանը հակելու կամ դրան մասնակից դարձնելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, հողը փչացնելու և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը և ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու և փաստաթուղթ կեղծելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և կեղծ ակցիզային դրոշմանիշներ պատրաստելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման՝ 3, անձնական ունեցվածքի գողության ու մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար․ 5 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
20:13 15.01.2025
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում20:05 15.01.2025
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 19:55-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...
19:54 15.01.2025
Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 3-10-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️Գյումրիում՝ հունվարի 3-ին և 4-ին ◾️Հրազդանում՝ հունվարի 5-ին և 8-ին, ◾️Վանաձորում՝ հունվարի 8-ին, ◾️Ալավերդիում՝ հունվարի 5-ին, 6-ին և 9-ին: ...
19:40 15.01.2025
Հարյուրից ավելի մարզիկներ վերադարձրել են իրենց ՕԽ-2024-ի մեդալները. ի՞նչ է պատահելՓարիզ 2024 թվականի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հարյուրից ավելի մարզիկներ վերադարձրել են իրենց մեդալները, քանի որ դրանք սկսել են գունաթափվել, հայտնում է Bild-ը, փոխանցում է armsport.am-ը: Մեդալների շուրջ առաջին բողոքը սկսվեց ամռանը, երբ ամերիկացի սքեյթբորդիստ Նայջա Հյուսթոնը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ ցույց էր տալիս իր մեդալը սարսափելի վիճակում՝ շնորհվելուց ընդամենը օրեր անց: «Օլիմպիական […] ...
19:29 15.01.2025
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվելՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի ժամանակ, ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու […] ...
19:23 15.01.2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան ՔվինՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գրառում է կատարել Կալիֆոռնիայի հրդեհների կապակցությամբ. «Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում, որտեղ այս ողբերգական աղետից տուժել են նաև բազմաթիվ ամերիկահայ համայնքներ։ Ես աղոթում եմ այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց տներն ու ապրուստի միջոցները, ես աղոթում եմ նրանց համար, ովքեր անհամբեր սպասում […] ...