13:09 15.01.2025
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստը մեկնարկել է օրերս ողբերգական կերպով մահացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը հարգելով:
««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելիս պարտադիր կլինի նաեւ ներդրված Վտանգների վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգի (ՎՎՀԿԿ) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության եւ հաստատված պլանի ներկայացումը, որն էլ ցանկացած ընկերության համար կդառնա բրենդ եւ կվկայի, որ ձեռնարկությունը համապատասխանում է ներդրված հիմնական սկզբունքներին եւ ապահովում է սննդամթերքի արտադրության գործընթացների անվտանգությունը, ինչը սպառողների շրջանում էլ ավելի կբարձրացնի վստահությունը տվյալ ընկերության հանդեպ:
Այս մասին նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը՝ ներկայացնելով ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում կատարվող փոփոխությունը:
Փոխնախարարի խոսքով Հայաստանի Հանրապետությունում սննդի շղթայի օպերատորները (բացառությամբ գյուղատնտեսական մթերքի ու գյուղատնտեսական կենդանիների վաճառքով եւ շրջիկ առեւտրով զբաղվողների, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկներ արտադրողների) գրանցման համար սննդի շղթայի օպերատորների գրանցման եւ ռեեստր վարող մարմին այսուհետ օրենքով սահմանված տեղեկատվության հետ ներկայացնելու են նաեւ ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն եւ հաստատված պլանը, ինչը ապացույց է, որ ընկերությունը պատասխանատու է սննդամթերքի անվտանգության համար եւ իր ձեռնարկությունում կիրառում է անվտանգության եւ որակի կառավարման առաջադեմ գործիքներ, ինչը կնպաստի ձեռնարկությանը շուկաների դիվերսիֆիկացման հարցում: Վերը նշված դրույթն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից:
Օրենքում հաջորդ լրացմամբ կսահմանվի կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման հումքի եւ մթերքի ստացման դեպքում տեղեկատվություն նաեւ կենդանու բուծման երկրի մասին, ինչպես նաեւ իրավական որոշակիությունից ելնելով՝ նախագծում սահմանել համապատասխան լիազորող նորմ:
Փոխնախարարը նշել է, որ փոփոխությունները միտված են պաշտպանելու մարդու կյանքն եւ առողջությունը, ինչպես նաեւ կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
19:10 15.01.2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր այցելել եմ Վայոց ձորի մարզ։ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, մարզպետ Կոլյա Միքաելյանի, մարզի համայնքների ղեկավարների հետ այցելել ենք շինհրապարակներ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքներին։ Արենի համայնքում նախ այցելել ենք Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շինհրապարակ։ Ելփինը […] ...
18:44 15.01.2025
Տարածաշրջանի խաղաղությունը պայմանավորված չէ միայն Հայաստանով և Ադրբեջանով․ ՊապիկյանՀայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիտարկմամբ՝ խաղաղությունը Հարավային Կովկասում պայմանավորված չէ միայն Հայաստանով և հարևան Ադրբեջանով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին հայտարարել է 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ընթացքում՝ գնահատելով Հայաստանի ներկա անվտանգային իրավիճակը և անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի մասին հարցին։ «Ագրեսիվ հայտարարություններին չեմ անդրադառնում նրա համար, որովհետև յուրաքանչյուր ագրեսիա իրականացնելու […] ...
18:34 15.01.2025
Իրանի դեսպանը Ռուսաստանի և Չինաստանի հետ դաշինքը լուրջ մարտահրավեր է անվանել ԱՄՆ-ի համարԻրանի, Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինքը ամենալուրջ մարտահրավերն է ԱՄՆ-ի համար և ի վիճակի է ստեղծել նոր բազմաբևեռ, արդար և ժողովրդավարական աշխարհակարգ, նշել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «Իրան» թերթի իր հոդվածում։ «Ներկայումս ԱՄՆ-ի համար ամենալուրջ մարտահրավերն ու սպառնալիքը լինելու է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումն ու դաշինքը։ Ամերիկյան վերնախավի տեսանկյունից Թեհրանը, Մոսկվան և […] ...
18:25 15.01.2025
Ջոկովիչը դարձել է Մեծ սաղավարտի մրցաշարերի բացարձակ ռեկորդակիրՄեծ սաղավարտի 24-ակի հաղթող սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն իր 430-րդ հանդիպումն է անցկացրել Մեծ սաղավարտի հիմնական մրցաշարում: Հունվարի 15-ին նա 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում հանդիպել է աշխարհի 125-րդ ռակետ, պորտուգալացի Խայմե Ֆարիայի հետ։ Հանդիպումն ավարտվել է Ջոկովիչի հաղթանակով չորս սեթում՝ 6:1, 6:7 (4:7), 6:3, 6:2: Այսպիսով, Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում անցկացրած հանդիպումների […] ...
18:17 15.01.2025
Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ. Պաշտպանության նախարարՀայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024-ն ամփոփող ասուլիսում ընդգծել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի կատարած վճարումների դիմաց Ռուսաստանից զենքի չմատակարարմանը: «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում են: Ոչ Հայաստանն է իր տեղից հեռանալու, ոչ Ռուսաստանը: Մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ: Բնականաբար, մենք ունենք նաև գործող պայմանագրեր: Կարող […] ...
18:10 15.01.2025
Բաքվում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածելԲաքվի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել. «Այս օրերին հիշատակվում է Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը։ Մեկ շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կազմակերպված խմբերը լիակատար անպատժելիության միջավայրում և ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ ու աջակցությամբ, ինչպես նաև խորհրդային իշխանությունների լիակատար անգործության պայմաններում հայերի նկատմամբ իրականացրին զազրելի ոճրագործություններ: Հայերի ճնշող մեծամասնությունը […] ...