10:09 15.01.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 14-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ։
Հիմնարկի պետ Արտակ Ղազարյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, այցելել կացարաններ, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։
Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ազատազրկման դատապարտված անձանց, այդ թվում՝ օտարերկրացի, ցմահ ազատազրկման դատապարտված, հացադուլ հայտարարած անձանց հետ, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց խնդիրները:
Ազատությունից զրկված անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատմանը, անվտանգային գոտու փոփոխության հնարավորությանը, առողջության պահպանման, կրթության իրավունքներին, զբաղվածությանն առնչվող հարցեր և մի շարք այլ խնդիրներ:
Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Այցերի շրջանակներում վերհանված խնդիրները մանրամասն վերլուծվում են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկները ներկայացվում են իրավասու մարմիններին՝ ոլորտը բարելավելու նպատակով: Քրեակատարողական հիմնարկներ Մարդու իրավունքների պաշտպանի այցերը կրում են շարունակական բնույթ:
17:14 15.01.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
17:10 15.01.2025
Յուրաքանչյուր խնդրի մասով ՀՀ-ն ունի առաջարկներ. Պաշտպանության նախարարը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնումՀայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիմքեր չի տեսնում տարածաշրջանում էսկալացիայի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանը նման դիրքորոշում է հայտնել 2024-ն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու ագրեսիվ հայտարարություններին: «Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր: Իսկ ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի, […] ...
17:05 15.01.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից էլ տեղեկացնում են, որ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Թալինի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […] ...
17:00 15.01.2025
Երևանի որոշ թաղամասերում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 9-14-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ չեն գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ ...
16:55 15.01.2025
Պապիկյանը լիահույս է, որ 2025–ին ավելի կամրանա հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանական ոլորտումՊաշտպանության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ–ի համագործակցությունն ամբողջությամբ տեղավորվում է երկու երկրների միջև նոր ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024–ն ամփոփող ասուլիսում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով փաստաթղթի վերաբերյալ հարցին: Պապիկյանը նշեց՝ շատ ուրախ է, որ հայ–ամերիկյան համագործակցությունը հասել է այդ հանգրվանին: «Միևնույն ժամանակ, Պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի միջև […] ...
16:50 15.01.2025
Կրթության բնագավառում պատշաճ վերահսկողության իրականացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվելՕրենսդրական փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության բնագավառում պատշաճ վերահսկողության իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի […] ...