20:05 14.01.2025
Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների ահազանգերին արձագանքելու և հանրությանը մատուցվող ծառայությունների նոր մոտեցում ձևավորելու նպատակով 2026 թվականին նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման միասնական կենտրոն՝ 112 համարով, որի գործարկմամբ կդադարեցվի 911, 102 և 103 հեռախոսահամարների սպասարկումը, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
«Ներքին գործերի նախարարությունը նշված կոնցեպտը իրականացնելու նպատակով համագործակցում է Համաշխարհային բանկի հետ, որի շրջանակներում ներգրավված փորձագետները աշխատում են իմպլեմենտացման ճանապարհային քարտեզ ձևավորելու ուղղությամբ։ Ճանապարհային քարտեզը կներառի ոչ միայն տեխնիկական, այլև բովանդակային լուծումներ, կնախանշի կոնկրետ դերակատարներին, ժամկետները, գործողության մանրամասները և հնարավորություն կտա մինչ 2026 թվականը անխոչընդոտ կազմակերպել միասնական զանգերի կենտրոն ունենալու գործընթացը։
Հենց այս նպատակով Համաշխարհային բանկի փորձագետներ Յանեկ Լաևը և Էվա Ռինեն հունվարի 8-10-ը Հայաստանում հանդիպումներ են ունեցել պատասխանատու մասնագետների հետ։ Միջազգային փորձագետներն այցելել են Ոստիկանության օպերատիվ կառավարման և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններ, անցկացրել քննարկումներ։ Նրանք ծանոթացել են նաև մարզային կենտրոնների հագեցվածությանը և առկա մարտահրավերներին, որոնք պետք է հաղթահարվեն նոր միասնական կենտրոնի ստեղծմամբ։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները եղել են նաև Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում, ուսումնասիրել առկա թվային լուծումները և տեղեկացել աշխատանքի կազմակերպման մանրամասներին։
Կադրերի պատշաճ կրթությունն ու վերապատրաստումը առանձնահատուկ կարևորություն ունեն միասնական զանգերի կենտրոնի ստեղծման գործում։ Այս նպատակով միջազգային փորձագետներն այցելել են ՆԳՆ կրթահամալիր և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, որտեղ կրթություն ստացող ուսանողները համալրելու են ծառայողների շարքերը։
Օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ստեղծումը կարևոր քայլ է հանրային անվտանգության ապահովման ճանապարհին։
Կառավարության նպատակն է այս բարեփոխմամբ ճգնաժամային, վտանգավոր կամ նմանատիպ այլ իրավիճակներում հանրության համար դառնալ առավել հասանելի՝ մատուցելով ավելի արագ և օպերատիվ ծառայություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
11:29 15.01.2025
Այնքան ցուրտ չէ, որքան պատկերացնում ենք․ Գագիկ Սուրենյանը բացատրել է թվացյալ զգացողությունը2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջավ -26․․․-28, իսկ լեռնային մարզերում -30․․․-36 աստիճան։ Ցուրտը դա էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար համարվում է նորմայից 3-5 աստիճանով բարձր ջերմաստիճան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանհը։ «Զգացողական սառնությունը պայմանավորված է […] ...
11:22 15.01.2025
Վայք համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակՀունվարի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
11:15 15.01.2025
Արթուր Սերոբյանը վարձավճարով միացավ մոլդովական «Շերիֆին»Արթուր Սերոբյանը վարձավճարով միացավ մոլդովական «Շերիֆին»: «Հաջողություն ենք մաղթում մեր կիսապաշտպանին իր նոր թիմում»,-նշված է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ։ ...
11:07 15.01.2025
Միրզոյանն ու Բլինքենը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները բարձրացրեցին ռազմավարական մակարդակի․ ԿոստանյանԵրեկ պատմական իրադարձություն տեղի ունեցավ, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Հունանյանը։ «Ստորագրելով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահագների միջև ռազամավարական համագործակցության կանոնադրությունը` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեր հարաբերությունները բարձրացրեցին ռազմավարական մակարդակի։ Դրանից քիչ անց փորձագետներից մեկը հարցազրույցում հայտարարում է, թե իբր իրենք ամիսներ շարունակ աշխատել են այս փաստաթղթի […] ...
10:58 15.01.2025
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։ Այս փուլում տարեկան հայտարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է․ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու […] ...
10:50 15.01.2025
Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել․ ՓեզեշքիանԻրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չի հետապնդում։ «Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել, բայց մեզ մեղադրում են, թե իբր ռումբ ենք մշակում։ Սա այն սխեման է, որը նրանք փորձում են օգտագործել պատրվակ ստեղծելու համար։ Դա ճիշտ չէ», – ընդգծել է հանրապետության նախագահը NBC News-ի հետ զրույցում: ...