Ի՞նչ է նշանակում ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագրի կնքումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    397.78
  • RUBLE
    3.87
  • 408.04
WEATHER
--1.91 oC

Ի՞նչ է նշանակում ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագրի կնքումը

21:20 14.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման շուրջ քննարկումները չեն դադարում. բովանդակությունը հայտնի՞ է:

Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Դե, սպասվում էր այս համաձայնագիրը: Դեռևս հունիսի 11-ին, երբ Երևանում գումարվեց ռազմավարական երկխոսության խմբի հերթական նիստը, հայտարարվեց, որ որոշվել է այս ձևաչափը վերանայել, հասցնել ավելի բարձր մակարդակի և այն արդեն կոչել ռազմավարական համագործակցության ձևաչափ: Եվ այդ ժամանակ արդեն պարզ դարձավ, որ դրա համար համաձայնագրի կնքման անհրաժեշտություն կլինի:

Որոշ մանրամասներ այդ սպասվող համաձայնագրի բովանդակության մասին մամուլ թափանցել էին: Մասնավորապես, մի քանի կարևոր ուղղությունների մասին՝ անվտանգության ոլորտը, որը հնարավորություն կտա նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մակարդակը բարձրացնել, էներգետիկայի ոլորտը, ինչը, հավանաբար, ուղի կհարթի Հայաստանի կողմից ամերիկյան միջուկային, մոդուլային ռեակտորներ գնելու համար՝ փոխարեն Մեծամորում ատոմակայանի բլոկ կառուցելու,  տնտեսական համագործակցություն, ինչը, հավանաբար, նշանակում է, որ կկարողանանք ակնկալել ԱՄՆ-ից նոր ներդրումներ և որոշակի արտոնություններ առևտրի հարցում և քաղաքական ինստիտուտներին Միացյալ նահանգների աջակցությունը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչպե՞ս կարձագանքեն Մոսկվայում:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ․ Փաշինյան

11:56 15.01.2025

Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբեւէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է եւ հարաբերությունների կայունության երաշխիք: Վրաստանի հետ մեր […] ...

Բաթումում հարձակման է ենթարկվել նախկին վարչապետ Գիորգի Գախարիան

11:51 15.01.2025

Բաթումում հարձակման է ենթարկվել նախկին վարչապետ Գիորգի Գախարիան

Չորեքշաբթի գիշերը Բաթումի հյուրանոցներից մեկում հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, հաղորդում են վրացական լրատվամիջոցները: Գախարիային տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Միջադեպի մանրամասները լրատվամիջոցները չեն հայտնել, սակայն հիվանդանոցից լրագրողներին հայտնել են, որ Գախարիայի վիճակը ընդհանուր առմամբ կայուն է, և բժշկական օգնություն ստանալուց հետո նա իր կամքով լքել է հիվանդանոցը։ ...

Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը

11:41 15.01.2025

Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը

ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին պատմության մեջ առաջին փաստաթղթի ստորագրումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ կոնգրեսականի կայքը։  Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս համաձայնագիրը մի քանի ամիս տևած քննարկումների արդյունք է, որոնք սկսվել էին 2024 թվականի հունիսին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս […] ...

Այնքան ցուրտ չէ, որքան պատկերացնում ենք․ Գագիկ Սուրենյանը բացատրել է թվացյալ զգացողությունը

11:29 15.01.2025

Այնքան ցուրտ չէ, որքան պատկերացնում ենք․ Գագիկ Սուրենյանը բացատրել է թվացյալ զգացողությունը

2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջավ -26․․․-28, իսկ լեռնային մարզերում -30․․․-36 աստիճան։ Ցուրտը դա էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար համարվում է նորմայից 3-5 աստիճանով բարձր ջերմաստիճան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանհը։ «Զգացողական սառնությունը պայմանավորված է […] ...

Վայք համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:22 15.01.2025

Վայք համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունվարի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

Արթուր Սերոբյանը վարձավճարով միացավ մոլդովական «Շերիֆին»

11:15 15.01.2025

Արթուր Սերոբյանը վարձավճարով միացավ մոլդովական «Շերիֆին»

Արթուր Սերոբյանը վարձավճարով միացավ մոլդովական «Շերիֆին»: «Հաջողություն ենք մաղթում մեր կիսապաշտպանին իր նոր թիմում»,-նշված է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP